Рубрика: Մարզատոն, Ուսումնական նյութեր

Առավոտյան նախավարժանք

Առավոտյան նախավարժանք կանաչապատ լանջերում:Օրը սկսեցինք խոտը հնձելով, հետո լավ վազեցինք և հոգնեցինք: Ինձ թվաց` 2 -5 տարեկանների էներգիան սպառվել է,բայց հենց մտանք խումբ, էլի սկսեցին վազել:

Рубрика: Հաշվետվություն

Սեմինար պարապմունք

Ապրիլի 29

Այսօր դաստիարակների հերթական սեմինար-պարապմունք էր: Սեմինարը վարում էր Նելի Արղությանը:

Պայմանավորվեցինք, որ ամեն ամսվա 25-ին պետք է ներկայացնենք մեկ ամսվա հաշվետվությունը: Նախակրթարանի ամսական աշխատանքային նախագիծը ֆեյսբուքյան « Խենթեր » խմբով հեռավար քննարկում ենք: Հաջորդ օրը Նելի Արղությանի հետ ամփոփում ենք:

Այսօր ամփոփեցինք մայիս ամսվա նախագծերը:

Մասնակցելու ենք « Բակային , ազգային խաղերի » ստուգատեսին

Ուսումնական ճամփորդություն

Թումանյանի անվան այգի

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Рубрика: Ուսումնական նյութեր

Տարատարիք խմբեր և ծնողական ակումբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանում  գործում են տարատարիք խմբեր, որտեղ չկան մեծեր և փոքրեր, բոլորս հավասար ենք: Ազատ անվտանգ միջավայրում, սիրո և համերաշխ ընտանիք -խմբում միայն գերակշռում է մեկը մյուսին օգնելու, աջակցելու, հյուրասիրելու ցանկություն:

Իմ խմբում 5 տարեկան Գրիգը  2 տարեկան Արիանային օգնում է, որ ճաշ ուտի, աստիճաններն  իջնելիս, բարձրանալիս ձեռքն է բռնում, շատ ուշադիր է, իսկ 4 տարեկան Գայանեն օգնում է, որ հողաթափերը փոխի, լվացվի, քնի:

Երբեմն լսում եմ, որ 2-3 տարեկանների հետաքրաքրությունն այլ է,իսկ 4-5 տարեկաններինը այլ: Անմիջապես ներկայացնում եմ նախակրթարանի ծրագիրը: Օրինակ` երգ-երաժշտությունը նախակրթարանում:
Այո, եթե ծրագրով Կոմիտասյան ազգային երգերն են հնչում խմբում, տարիքն ինչ կապ ունի: Ծնողական ակումբի ժամանակ ծնողները սովորում են երգերը և ցանկություն են հայտնում, որ նորից գան մասնակցեն ,իրենց երեխաների հետ սովորեն,երգեն պարեն , ուրախանան:

Իմ խմբում ամեն ամիս գործում է Ծնողական ակումբ: Ես իմ խումբ ասելով հասկանում եմ 26 երեխա, 26 հայրիկ և մայրիկ, տատիկ, պապիկներ: Դուք հիմա հասկանում եք, թե տարատարիք խումբն ինչքան մեծ է և բազմազան, որտեղ երեխաները մեծանում, շփվում, դաստիարակվում են   ծնող և դաստիարակ սերտ համագործակցության շնորհիվ:

Սեպտեմբեր ամիսը սկսեցինք Ծնողական ակումբի մեկնարկով: Տարատարիք խմբում սեմինարներն այսուհետ վարելու են ծնողները՝ նախապես հայտագրվելով, ծրագիրը ներկայացնելով։ Ամեն ամիս պատասխանատու լինելու է մի նախակրթարան՝ նախապես ծրագիրը հրապարակելով։ Ցանկալի է, որ բոլոր նախակրթարաններից մասնակցեն դաստիարակներ և ծնողներ: Տաթև Բլեյանի առաջարկով իրականացրինք ուսումնական տարվա առաջին նախագիծը:Սեմինարի հյուրը՝ ԵՊԲՀ դասախոս, սննդաբան, կրթահամալիրի ծնող Արմեն Մկրտչյանն էր: 
Ծնողական ակումբ Մասնակցում էին կրթահամալիրի նախակրթարանի ծնողները, դաստիարակները, Քոլեջի «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության ուսանողները: Ջերմ, հավեսով, ազատ և շատ օգտակար քննարկում էր:Այո, քննարկեցինք առողջ սնունդը, յուրաքանչյուր ծնող մշակեց վիտամիններով հարուստ սննդակարգը:Հնչեցին շատ հարցեր՝ շաքարի, ջրի, կաթնամթերքի օգտագործման վերաբերյալ և այլն:Սեմինարավարը սիրով պատասխանեց ծնողներին հուզող բոլոր հարցերին: Քոլեջի նախակրթարանում գործում է «Առողջ սնունդ» նախագիծը ,հաջորդիվ իրականացնելու ենք «Առողջ միջավայր» նախագիծը, բնականաբար ավելի շատ պետք է լինենք բակ-պարտեզում:

Ծնողական ակումբի տպավորությունները

Ծնողական ակումբ

Հոկտեմբեր ամսին տարատարիք հայրիկների ծնողական խումբն իրենց երեխաների հետ վարդեր տնկեցին այգում և իրականացրեցին « Ձոն ուսուցչին» նախագիծը:

Ծնողները սիրով և ուրախությամբ են իրենց երեխաների հետ ժամանակ անցկացնում պարտեզում: Հաճախ լսում ես.

-Մենք էլ ենք ուզում պարտեզ գալ:/ Դանիի մայրիկ, Մհերի հայրիկ/

Ցանկությունն այնքան մեծ էր, որ ոչ աշխատանքային օրը գնացինք Ագարակ:

Կրկնակի ուրախ և հաճելի օր անցկացրինք Ագարակում:

Քոլեջի նախակրթարանի սաներն իրենց ծնողների, տատիկների, պապիկների  հետ այցելեցին Ագարակ:Ոչ աշխատանքային օրն աշխատող ծնողների համար կրկնակի ուրախ օր էր:Ագարակում տիրում էր  համերաշխ, ջերմ ընտանեկան մթնոլորտ: Երգեցինք, ձիուկին գովեցինք, լավաշ թխեցինք ,հյուրասիրեցինք , հյուրասիրվեցինք:

Ձիուկի գովքը

Նոյեմբերին Սեբաստացու օրերին ընդառաջ Ծնողական ակումբը մասնակցեց

թթուդրիկի, հարիսայի, խաղողատոնի նախագծերին:

Թթուդրիկի ծես

Բանջարեղենով կերպարներ


«Շատ համով հարիսա է, էլ չեմ  ասում մեր բալիկների դրած թթվի մասին՝ անմահական է»,- խմբասենյակում միայն լսում էի ծնողների, տատիկների  
ձայները:

Կեցցե՛ն Սեբաստացիները, հավաքվեցինք հայրիկներով, մայրիկներով  ու տիկին Մարինեի հետ  «Բաղը քաղինք» երգը սովորեցինք, երգեցինք, հետո էլ  գինով լի բաժակները շրխկացրինք և ասացինք.
-Բարի ախորժակ:
Նախակրթարանում միշտ պետք է գործի Ծնողական ակումբը: Ծնողները պետք է տեսնեն, մասնակցեն, ներառվեն նախակրթարանի գործունեությանը, իրենց երեխայի գործունեությանը:

Երեխայից շատ մի պահանջեք… չէ ՞ որ երբեմն երեխաները ծնողներից ավելի լավ են ներկայացնում միասին կատարած նախագիծը: Այնպես որ երեխային լայն հնարավորություն տվեք, մի՛ սահմանափակեք: Իմ խմբում Ջանի Ռոդարի 
«Ստեղծագործական երևակայությունը» միշտ մեթոդապես ինձ հետ է: Ծնողները շատ են սիրում իրենց երեխաների մասին պատմել, իսկ 2-5 տարեկանները շատ են խոսում, երբ իրենց ծնողներից ես հարցնում: Ջ. Ռոդարի «Ո ՞վ է հրամայում» պատմվածքը կարդալուց հետո հարցրի.

-Ձեր տանն ո ՞վ է հրամայում.

Արեգն ասաց հայրիկը և մայրիկն չեն հրամայում: Մեր տանը պատերն են հրամայում, որ ինչքան խփում եմ, չեն քանդվում:

Մհերն էլ ասաց.

-Մեր տանը գդալն է հրամայում, ասում է .

-Կե՛ր, հա՛ կեր:

Գրիգն ասաց.

-Իմ պապան է հրամայում , թագավորներն են հրամայում:

Սարգիսն ասաց.

-Լույսն է հրամայում,ասում է.

-Վառի՛, անջատի՛:

Նարեկն էլ ասաց.

-Աղբն է հրամայում,ասում է.

-Ինձ տարեք, թափեք:

Տուն- պարտեզ, 2-5 տարեկաններ , Ծնողական ակումբ՝ տարատարիք խումբ, որտեղ էլ մեծանում ենք:

Դեկտեմբերին նախապատրաստվեցինք ամանորյա տոնախմբությանը:

Ամանորյա ծեսը սկսեցինք ծնողական վիճակահանությամբ: Ամեն ծնող զամբյուղից հանում է կոնֆետ , բացում է այն , գտնում է բարեմաղթանքը և բարձրաձայն կարդում:

«Սովորող -սովորեցնող» նախագիծը Քոլեջի պարտեզում:

2-5 տարեկաններն իրենց մայրիկներին սովորեցրին Ամանորյա երգերը, հետո տիկին Մարինեի գլխավորությամբ մայրիկները պարեցին «Մանռիկ վերվերի» և «Թամզարա» պարերը:Այնուհետև հավաքվեցինք սեղանի շուրջ և քննարկեցինք ամանորյա հագուստների,  «Պասուց տոլմայի», Ձմեռ պապի նվերների շուրջ: Պայմանավորվեցինք՝ դեկտեմբերի 25-ին,  Ամանորյա տոնախմբությունից հետո համտեսելու ենք ավանդական

<< Պասուց տոլման»:

Ամանորյա տոնախմբություն մաս առաջին

Ամանորյա տոնախմբություն մաս երկրորդ

Հունվարին «Հեքիաթասաց հայրիկ» նախագիծը Քոլեջ-պարտեզի 2-4 տարեկանների խմբում:
«Հեքիաթ- hեքիաթ տատս է, էշի քուռակ պապս է» (ժողովրդական ):
Հեքիաթ-հեքիաթ հայրս է, զարմացողն էլ մայրս է«Հեքիաթասաց հայրիկ» նախագիծ

Փետրվար ամիսը 2-5տարեկանների խմբում հայտարարված էր Հ. Թումանյանական ամիս՝ նվիրված նրա ծննդյան150 ամյակին: Թումանյանական հեքիաթները, ոտանավորները,առակները հնչում էին ամեն տեղը: Տանը, խմբում բակում, ամենուր…անգամ ընդունելությունը կազմակերպեցինք 
<<Բարի աջողում>> նախագծով: Երեխաները ընկերներին և ծնողներին այսպես էին բարևում:Բարի’ աջողում

Թումանյանական օրեր պարտեզում և ընտանիքոմ

Մարտին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի նախակրթարանում կայացավ հերթական սեմինար-պարապմունքը: Սեմինարավարը Արևելյան դպրոց-պարտեզի ծնող և հոգեբան Արմինե Փաշայանն էր: Նախակրթարանի ծրագրով ծնողական ակումբի սեմինարներըը վարում են 2-5 տարեկանների ծնողները՝ նախօրոք թեման քննարկելով դաստիարակի, տնօրենի հետ:

Հանդիպում հոգեբանի հետ: Թեման 
Երեխային ասե՞լ, թե՞ չասել «չի կարելի».

Քննարկեցինք երեխայի դաստիարակության մասին, ինչպե՞ս նպաստել, որ երեխան լինի ավելի ինքնուրույն, պատասխանատու, ի՞նչ ազդեցություն են ունենում երեխայի վրա քննադատությունը,գովեստը:Ծնող-երեխա հարաբերության, չի կարելիներն ավելի արդյունավետ գործածելու մասին:

Երեխայի ինքնագնահատականը ծնողի կողմից տրվող գնահատականն է:Ծնողն է ձևավորում երեխայի ինքնագնահատականը:

Սեմինարն օգտակար էր, հետաքրքիր էր: Ծնողական ակումբՄ

Գարնան զարթոնքի նման ծնվում էին « Ձոն մայրիկ » նախագծերը: Ի՞նչ նվիրել մայրիկին, որ երեխայի ձեռքով նկարած, պատրաստված լինի, որ իրականում մայրիկը կրի, օգտագործի:Երեխայի մոտ ձևավորել ուշադրություն, վստահություն, նվիրելու կարողություն: Նախակրթարանում ծնողական ակումբն ինչպես միշտ ակտիվ էր:

Պատրաստեցինք Բատիկա շարֆեր:

«Ձոն մայրիկին» ստուգատեսին ծնողները և 2-5 տարեկանները նկարեցին և պատրաստեցին «Բատիկի շարֆեր»: Արդյունքում ծնողները հասկացան,որ ներկելով աշխատանքի ժամանակ դժվար է չկեղտոտվել ,այն ինչ պահանջում են իրենց երեխաներից

Ապրիլին ծնողները մասնակցեցին « Ձոն մայրիկ » մարզական ստուգատեսին: Հետաքրքիրն այն էր , որ հաջորդ օրը մարզված ծնողները ողջ մարմնով բռնվել էին: Ցանկություն էին հայտնում նորից մասնկացելու:

Մայիս

Ծնողական ակումբի ամփոփում :

Ես ամեն ամիս ծնողներին ներկայացնում էի մեկ ամսվա կատարված աշխատանքները: Հետո հասկացա, որ տարատարիք խմբում ամեն օր ծնողի հետ հանդիպում եմ, ցանկացած հարցի շուրջ զրուցում,որ ծնողական ժողովը ժամանակի վատնում է: Կամաց-կամաց ծնողական ժողովը վերածվեց ծնողական ակումբի: Սեմինարը վարում է դաստիարակը, կրթահամալիրի հոգեբանը, լոգոպեդը, երգ- երաժշտության դաստիարակը: Բայց այս տարի ի ուրախություն բոլորիս, ծնողական ակումբը վարում են ծնողները: Այո,ծնողն այնքան ծանոթ է նախակրթարանի ծրագրերին,որ ինք էլ է ուզում օգնի իր մասնագիտական մոտեցումներումներով: Ծնողական ակումբը հիմնականում կազմակերպվում է շաբաթ օրերին ,և իմ խմբի ծնողներից գրեթ բացակայություն չի եղել: Ես կարևորում եմ ծնողական ակումբի դերը նախակրթարանում , քանի որ ծնողները պարտավոր են իմանալ,թե իրենց երեխաներն ինչ միջավայում են մեծանում և ինչ դաստիարակություն են ստանում:
Մայիսյան հավաքին ընդառաջ Քոլեջի նախակրթարանի ծնողներն ամփոփում են հեղինակային կրթական ծրագիրը:

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Ուսումնական նյութեր

Հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման ցանցային կազմակերպման բաց հավաքի երկրորդ օրը։

Առավոտյան ժամը 10:00 Քոլեջում մեկնարկվեց հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման ցանցային կազմակերպման բաց հավաքի երկրորդ օրը։

Ունեինք շատ հյուրեր Վանաձորից, Արտաշատից, Եղեգնաձորից,Լոռիից:

Կլոր սեղանի սեմինարավարներն էին Լուսինե Փաշայանը և Լուսինե Ալեքսանյանը:

Հյուրերին հետաքրքրեց «Դպիր» ամսագիրը, կենտրոնացան հոդվածի լրավճարների շուրջ:

11.00-12:00
Քոլեջի բակում նշեցինք Կրկնազատիկի տոնը… հյուրասիրություն և վերջում բաժանվեցին կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները :

Օրը հավես էր նաև ուղիղ եթերներով

Կլոր սեղանին նաև մասնակցեց կրթահամալիր տնօրենը

Մասնակիցներ

Ներկայացնում է Լուսինե Ալեքսանյանը

Ներկայացնում է Լուսինե Ալեքսանյանը

Ներկայացնում է Լուսինե Փաշինյանը

Կրկնազատիկ

Рубрика: Без рубрики, Ուսումնական նյութեր

Տարատարիք խմբեր և ծնողական ակումբ

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի նախակրթարանում  գործում են տարատարիք խմբեր , որտեղ չկան մեծեր և փոքրեր, բոլորս հավասար ենք: Ազատ անվտանգ միջավայրում, սիրո և համերաշխ ընտանիք -խմբում միայն գերակշռում է մեկը մյուսին օգնելու, հյուրասիրելու ցանկություն:

Իմ խմբում 5 տարեկան Գրիգը  2 տարեկան Արիանային օգնում է, որ ճաշ ուտի, աստիճաններն  իջնելիս, բարձրանալիս ձեռքն է բռնում, շատ ուշադիր է, իսկ 4 տարեկան Գայանեն օգնում է ,որ հողաթափերը փոխի, լվացվի ,քնի:

Երբեմն լսում եմ.<< 2-3 տարեկանների հետաքրաքրությունն այլ է,  քան 4-5 տարեկաններինը>>:

Անմիջապես ներկայացնում եմ նախակրթարանի ծրագիրը: Օրինակ`  <<Երգ-երաժշտությունը նախակրթարանում>>

Այո, եթե ծրագրով Կոմիտասյան ազգային երգերն են հնչում խմբում, տարիքն ինչ կապ ունի: Ծնողական ակումբի ժամանակ ծնողները սովորում են երգերը և ցանկություն են հայտնում, որ նորից գան մասնակցեն ,իրենց երեխաների հետ սովորեն,երգեն պարեն , ուրախանան:

Իմ խմբում ամեն ամիս գործում է Ծնողական ակումբ: Ես իմ խումբ ասելով հասկանում եմ 25 երեխա , 25 հայրիկ և մայրիկ: Դուք հիմա հասկանում եք, թե տարատարիք խումբն ինչքան մեծ է և բազմազան, որտեղ երեխաները մեծանում, շփվում, դաստիարակվում են   ծնող և դաստիարակ սերտ համագործակցության շնորհիվ:

Սեպտեմբեր ամիսը սկսեցինք <<Ծնողական ակումբի>> մեկնարկով: Տարատարիք խմբում սեմինարներն այսուհետ վարելու են ծնողները՝ նախապես հայտագրվելով, ծրագիրը ներկայացնելով։ Ամեն ամիս պատասխանատու լինելու է մի նախակրթարան՝ նախապես ծրագիրը հրապարակելով։ Ցանկալի է, որ բոլոր նախակրթարաններից մասնակցեն դաստիարակներ և ծնողներ: Տաթև Բլեյանի առաջարկով իրականացրինք ուսումնական տարվա առաջին նախագիծը:Սեմինարի հյուրը՝ ԵՊԲՀ դասախոս, սննդաբան, կրթահամալիրի ծնող Արմեն Մկրտչյանն էր:
Ծնողական ակումբ Մասնակցում էին կրթահամալիրի նախակրթարանի ծնողները, դաստիարակները, Քոլեջի «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության ուսանողները: Ջերմ, հավեսով, ազատ և շատ օգտակար քննարկում էր:Այո, քննարկեցինք առողջ սնունդը, յուրաքանչյուր ծնող մշակեց վիտամիններով հարուստ սննդակարգը:Հնչեցին շատ հարցեր՝ շաքարի, ջրի, կաթնամթերքի օգտագործման վերաբերյալ և այլն:Սեմինարավարը սիրով պատասխանեց ծնողներին հուզող բոլոր հարցերին: Քոլեջի նախակրթարանում գործում է <<Առողջ սնունդ>>նախագիծը ,հաջորդիվ իրականացնելու ենք <<Առողջ միջավայր>>նախագիծը, բնականաբար ավելի շատ պետք է լինենք բակ-պարտեզում:





Հոկտեմբեր ամսին տարատարիք հայրիկների ծնողական խումբն իրենց երեխաների հետ վարդեր տնկեցին այգում և իրականացրեցին << Ձոն ուսուցչին>>նախագիծը:

Ծնողները սիրով և ուրախությամբ են իրենց երեխաների հետ ժամանակ անցկացնում պարտեզում: Հաճախ լսում ես.

-Մենք էլ ենք ուզում պարտեզ գալ:/ Դանիի մայրիկ, Մհերի հայրիկ/

Ցանկությունն այնքան մեծ էր, որ ոչ աշխատանքային օրը գնացինք Ագարակ:

Կրկնակի ուրախ և հաճելի օր անցկացրինք Ագարակում:

Քոլեջի նախակրթարանի սաներն իրենց ծնողների, տատիկների, պապիկների  հետ այցելեցին Ագարակ:Ոչ աշխատանքային օրն աշխատող ծնողների համար կրկնակի ուրախ օր էր:Ագարակում տիրում էր  համերաշխ, ջերմ ընտանեկան մթնոլորտ: Երգեցինք, ձիուկին գովեցինք, լավաշ թխեցինք ,հյուրասիրեցինք , հյուրասիրվեցինք:

Անտիվիրուս Կոմիտաս Ագարակում

Լավաշթխիկի ծեսը ագարակում

Նոյեմբերին Սեբաստացու օրերին ընդառաջ Ծնողական ակումբը մասնակցեց

թթուդրիկի, հարիսայի, խաղողատոնի նախագծերին:


« Շատ համով հարիսա է, էլ չեմ  ասում մեր բալիկների դրած թթվի մասին՝ անմահական է »,- խմբասենյակում միայն լսում էի ծնողների , տատիկների 
ձայները:

Կեցցե՛ն Սեբաստացիները, հավաքվեցինք հայրիկներով, մայրիկներով  ու տիկին Մարինեի հետ  «Բաղը քաղինք» երգը սովորեցինք, երգեցինք, հետո էլ  գինով լի բաժակները շրխկացրինք և ասացինք.

-Բարի ախորժակ:

Որպես խմբի դաստիարակ ես կարծում եմ, որ նախակրթարանում միշտ պետք է գործի Ծնողական ակումբը: Ծնողները պետք է տեսնեն, մասնակցեն,որ ցանկացած հարցի շուրջ ըմբռնումով մոտենան:

Երեխայից շատ մի պահանջեք… չէ ՞ որ երբեմն երեխաները ծնողներից ավելի լավ են ներկայացնում միասին կատարած նախագիծը: Այնպես որ երեխային լայն հնարավորություն տվեք, մի՛ սահմանափակեք: Իմ խմբում Ջանի Ռոդարի
« Ստեղծագործական երևակայությունը» միշտ մեթոդապես ինձ հետ է: Ծնողները շատ են սիրում իրենց երեխաների մասին պատմել, իսկ 2-5 տարեկանները շատ են խոսում, երբ իրենց ծնողներից ես հարցնում: Ջ. Ռոդարի «Ո ՞վ է հրամայում» պատմվածքը կարդալուց հետո հարցրի.

-Ձեր տանն ո ՞վ է հրամայում.

Արեգն ասաց հայրիկը և մայրիկն չեն հրամայում: Մեր տանը պատերն են հրամայում, որ ինչքան խփում եմ, չեն քանդվում:

Մհերն էլ ասաց.

-Մեր տանը գդալն է հրամայում, ասում է .

-Կե՛ր, հա՛ կեր:

Գրիգն ասաց.

-Իմ պապան է հրամայում , թագավորներն են հրամայում:

Սարգիսն ասաց.

-Լույսն է հրամայում,ասում է.

-Վառի՛, անջատի՛:

Նարեկն էլ ասաց.

-Աղբն է հրամայում,ասում է.

-Ինձ տարեք, թափեք:

Տուն- պարտեզ, 2-5 տարեկաններ , Ծնողական ակումբ՝ տարատարիք խումբ, որտեղ էլ մեծանում ենք:

Դեկտեմբերին նախապատրաստվեցինք ամանորյա տոնախմբությանը:

Ամանորյա ծեսը սկսեցինք ծնողական վիճակահանությամբ: Ամեն ծնող զամբյուղից հանում է կոնֆետ , բացում է այն , գտնում է բարեմաղթանքը և բարձրաձայն կարդում:

<<Սովորող -սովորեցնող>> նախագիծը Քոլեջի պարտեզում:

2-4 տարեկաններն իրենց մայրիկներին սովորեցրին Ամանորյա երգերը, հետո տիկին Մարինեի գլխավորությամբ մայրիկները պարեցին << Մանռիկ վերվերի>> և << Թամզարա>> պարերը:Այնուհետև հավաքվեցինք սեղանի շուրջ և քննարկեցինք ամանորյա հագուստների,  << Պասուց տոլմայի>>, Ձմեռ պապի նվերների շուրջ: Պայմանավորվեցինք՝ դեկտեմբերի 25-ին,  Ամանորյա տոնախմբությունից հետո համտեսելու ենք ավանդական << Պասուց տոլման>>:

Պասուց տոլմա

Ամանորյա տոնախմբություն մաս երկրորդ

Հունվար՝ «Հեքիաթասաց հայրիկ» նախագիծ

Փետրվարին՝ Թումանյանական օրեր պարտեզում և ընտանիքում

Մարտի 16-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի նախակրթարանում կայացավ հերթական սեմինար-պարապմունքը: Սեմինարավարը Արևելյան դպրոց-պարտեզի ծնող և հոգեբան Արմինե Փաշայանն էր: Նախակրթարանի ծրագրով ծնողական ակումբի սեմինարներըը վարում են 2-5 տարեկանների ծնողները՝ նախօրոք թեման քննարկելով դաստիարակի, տնօրենի հետ:

Հանդիպում հոգեբանի հետ: Թեման 
Երեխային ասե՞լ, թե՞ չասել «չի կարելի».

Քննարկեցինք երեխայի դաստիարակության մասին, ինչպե՞ս նպաստել, որ երեխան լինի ավելի ինքնուրույն, պատասխանատու, ի՞նչ ազդեցություն են ունենում երեխայի վրա քննադատությունը,գովեստը:Ծնող-երեխա հարաբերության, չի կարելիներն ավելի արդյունավետ գործածելու մասին:

Երեխայի ինքնագնահատականը ծնողի կողմից տրվող գնահատականն է:Ծնողն է ձևավորում երեխայի ինքնագնահատականը:

Սեմինարն օգտակար էր, հետաքրքիր էր: Ծնողական ակումբ

Մարտ

Ձոն մայրիկներին

Ապրիլ

Մարզական ստուգատես

Մայիս

Տարատարիք խմբի ամփոփում: