Рубрика: Ուսումնական նյութեր

Սերմնացան

Գարնան զարթոնքի ծեսերին ընդառաջ <<Սերմնացան>> նախագիծ ենք սկսել:Պատրաստեցինք զատիկ թաղարներ:Երեխաներն ինքնասոսնձվող սև թղթերից փորձում էին շրջաններ առանձնացնել:Մանր մոտորիկայի զարգացում:Թաղարն ունենք,ջա՜ն… Ցանեցինք կանաչիներ՝ կոտեմ,համեմ,ռեհան, հետո բամիա:

Ինչպե՞ս են սերմ ցանում: Սերմը ցանում են այնպես, ինչպես աղ են ցանում:Սերմն իրար վրա չեն ցանում:Դասավորում են հերթականությամբ,հետո սերմի վրա բարակ հող են ցանում և ջրում:

Օր օրի կհետևենք,կջրենք:Տեսնենք, որ կանաչին է շուտ ծլում,ինչպիսի՞տերևներ ունի…




Оставьте комментарий