Рубрика: Մարզատոն, Ուսումնական նյութեր

Ռոդարիական մարմնամարզություն

Առավոտյան ընդունելությունը կազմակերպում ենք բակում: Կարիք չկա երեխաներին շրջանաձև կանգնեցնել և սկսել չոր նախավարժանքը: Քոլեջի նախակրթարանում 2-5 տարեկանների միջավայրն ամեն օր փոխվում է, ինչն էլ լայն հնարավորություն է տալիս մարզվելու:Մի օր ինքնագլորներով, մի օր գնդակներով, օղակներով, վազքով,գլուխկոնծի տալով մարզվում ենք :Այսօր էլ այսպես՝ գնդակներ , օղակներ: 2-5 տարեկաններն ազատ են, իրենք են որոշում գնդակը օղակի մեջ գցել , օղակի միջով անցնել: Խաղի հեղինակը երեխաներն են:

Рубрика: Նախագիծ

Ամառային պարտեզ

Մայիսի 27,29,30,31

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես   Ընդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական ՝ Ինքնագլորներ , օղակներ , գնդակներ  «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո  պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 10:40-11:20 Համբարձման ծես_իսկական հարսանիք
  • 1. Հարս ու փեսի տիկնիկների
  • 2.Աղջիկ փաղցնոցի
  • 3.Հարսանեկան գաթաներ
  • 4.Հարսանեկան Ռադիո
  • 5.Իմ մայրիկի, տատիկի …հարսանիքը
  • Բնագիտական գործունեություն
  • Երկուշաբթի — Ջրի գույնը,համը
    Չորեքշաբթի — Ջրի համը/քաղցր, թթու, կծու/
    Հինգշաբթի — Մեծ լվացք Տաք ու սառը ջուր /արևի տակ տաքացող ջուր/
  • Ուրբաթ-Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն
  • Գունավոր գլաքարերի քաղաք

Խաղ-շուտասելուկներ
– Հով է, հով է, հով է, հով է,
– Հովը մարմա՞նդ է, թե՞ զով է:

– Զով է, զով է, զով է, զով է
– Զովը կապո՞ւյտ է, թե՞ մով է:

– Մով է, մով է, մով է, մով է,
– Մովը լճա՞կ է, թե՞ ծով է:

– Ծով է, ծով է, ծով է, ծով է,
– Ծովում գոմե՞շ է, թե՞ կով է:

Ազգային խաղիկներ`

Մամի, մամի

Խաղում են երկուսով: Խաղացողներից մեկը, ձեռքերի մատներն իրարից հեռացրած, մատների ծայրերն իրար հպած, կրծքից մի փոքր հեռու պահած` կանգնում է մյուսի դիմաց: Դիմացինը, մատը դնելով մյուսի ճկույթների հպված տեղին, ասում է.

_Նանի, նանի, կրակ կտա՞ս:
_ Ելի վերի թաղերը (կամ թարեքը՟ պատի մեջ փորված բաց պահոց): Այսպես կրկնում են, մինչև հասնում են ցուցամատը:
Ցուցամատի վրա երկխոսում են.
_ Ճնճուղ մի կար, ի՞նչ էղավ:
_Թռավ դիզու գլուխ:
_ Դեզն ի՞նչ էղավ.
_ Կովը կերավ:
_ Կովն ի՞նչ էղավ:
_ Գելը կերավ:
_Գելն ի՞նչ էղավ.
_ Շունը կերավ:
_ Շունն ի՞նչ էղավ:
_ Դռան ետև կապած է.
_ Կաթն որ դնիմ թոնիրը, խո չթափի՞:
Չէ, չի թափի:

Երեխան ձեռքը պտղունց արած դնում է բութերի և միջնամատերի միացման տեղում առառջացած անցքը:
Խաղը 2 ավարտ ունի
1. Նանին շան նման հաչում է և փորձում բռնել երեխայի ձեռքը, երեխան փորձում է փախցնել:
2.Երեխան աղմկում է՟
Նանի, նանի, կաթը թափա~վ:

  • Երգեր՝ « Գարուն»,  « Հեյի իմ նազան » «Վիճակի երգ »

Շաբաթվա ոտանավոր

ՔԱՄԻՆ ՈԻ ՄԺԵՂԸ

Աթաբեկ Խնկոյան

Արևը անցավ,
Քամին վեր կացավ:
Մժեղը տեսավ,
Որ քամին իրեն պտտեց,
Ինքն էլ մի կերպ
Խոտը բռնեց, խտտեց:


Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:
– Քամի, էն քեզանից եմ ազատել,
Որ չհանես սարեսար,
Որ չգցես քարեքար.
Բա գյուղացին մեղքը չի՞,
Հնձաձ խոտը զուր կորչ
ի:

  • Հեքիաթ-ներկայացում.Հ. Թումանյան « Կիկոսի մահը »
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-15:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Դաստիարակների սեմինար պարապմունք

Երկուշաբթի

Ծրագրում՝    13:30-14:30. Դաստիարակների երաժշտական սեմինար պարապմունք.

Հինգշաբթի

Ծրագրում՝    13:30-14:30. Դաստիարակների շվիի միասնական դասընթաց

Рубрика: Ուսումնական նյութեր

Կավով աշխատանք

Այսօր Քոլեջի այգում կավով աշխատեցինք: 2-5 տարեկաններին, եթե անգամ հանձնարություն ես տալիս կամ առաջարկում ես ծաղիկ պատրաստել, միևնույն է կավով ծեփում են այն, ինչ ուզում են :

Այո կարևորը ստեղծագործական աշխարհն է:

Рубрика: Նախագիծ, Ուսումնական նյութեր

Ամառային լողափ

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ

Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի   լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:
Լողավազանից օգտվում են նախակրթարանի սաներն ու դաստիարակները: Այլ երեխաներ և խմբեր կարող են օգտվել լողավազանից միայն դպրոցի ղեկավարի թույլտվությամբ: Կողմնակի անձանց լողավազանից օգտվելը խստորեն արգելվում է:
Նախակրթարանի աշխատանքի ավարտից հետո լողավազանի պահպանության պատասխանատուն դպրոցի պահակն է:
Լողափին բոլորը   լողազգեստով են կամ հարմար մարզազգեստով, լողաթափիկներով:
Շահագործումից հետո լողավազանը ծածկվում  է հաամապատասխան ծածկոցով, առավոտյան՝ բացվում: Սաները սնվում են բակում՝ պահպանելով հիգիենայի պահանջները: Լողովազանից օգտվելուց հետո սաները լողանում են ցնցուղի տակ:Լողավազանը միայն լողալու համար չէ:  Նրա շուրջ հավաքվում են ամառային լողափը.սաների լողափնյա գործունեությունը կազմակերպելուն անհրաժեշտ գույք, պարագաներ, նյութեր, հարմապատասխան սեղան-աթոռներ, ճոճանակներ, սահարաններ… 

Ամառային լողափի միջավայրին ներկայացվող պահանջներ՝

  • համապատասխան չափի փչովի լողավազան,
  • ջուրն ախտահանելու սարք,
  • այլընտրանքային ցնցուղներ,
  • ջրի և օդի ջերմաստիճանը չափելու ջերմաչափեր,
  • լողավազան տանող սահարան-աստիճան,
  • արևից պաշտպանվելու միջոցներ,
  • գետնին պառկելու հարմարանքներ,
  • սեղաններ, աթոռներ, նստարաններ, գնդակներ,
  • ճոճանակներ, ճոճքեր (գամակներ), սահարաններ,
  • գետինը ծածկված  է ավազով կամ գլաքարով:

Սաների և աշխատողների անհատական միջոցներ՝

  • ամառային գլխարկ,
  • լրացուցիչ  հագուստ և լողազգեստ,
  • սրբիչ,
  • արևապաշտպան քսուքներ,
  • հարմար լողափնյա կոշիկներ-չուստեր (լողաթափիկ):

Հիգիենա և անվտանգություն

  • Լողավազանի ջուրը միշտ թափանցիկ է, զուլալ:
  • Գետինը ծածկված է գլաքարով:
  • Արևից պատսպարվելու այլ հարմարություններ կան:
  • Կան լողացնցուղներ, ջուրը տաքանում է արևի ջերմությամբ:
  • Լողավազանն ապահովված է ջուրը մաքրելու համապատասխան տեխնիկական  և
    մաքրելու անհրաժեշտ միջոցներով:
  • Լողավազանից դուրս գալուց հետո սաները  ցնցուղի տակ լողանում են:
  • Լողավազանը շահագործելուց հետո սաները հավաքում են, դասավորում պարագաները, կարգի բերում լողափը:
  • Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
  • Սաներն ու աշխատողները ամառային լողափում լողազգեստով կամ համապատասխան  հագուստով են, լողակոշիկներով, սրբիչով, գլխարկով:
  • Դաստիարակի ու մնացած աշխատողների  լողալ կարողանալը պարտադիր է:
  • Դաստիարակն ու օգնականը ամեն օր իրականացնում են լողուսուցման համապատասխան աշխատանքներ, ջուր մտնելուց առաջ մկանները տաքացնելու վարժանքներ:
  • Ջրի բարձրությունը լողավազանում սաների հասակին համապապատասխան է:
  • Սաները նախապես նախավարժանքով պատրաստվում են լողավազան մտնելուն:
  • Ճաշից անմիջապես հետո  լողավազան չեն մտնում:
  • Արևի տակ բոլորը գլխարկով են:
    Առողջագետը սաների առողջության պահպանման, լողափի հիգիենիկ վիճակի վերահսկող-պատասխանատուն է:

Օրվառեժիմինախագիծ

Օրվա ռեժիմն իրականացվում է ըստ դաստիարակի կազմած աշխատանքային նախագծի:
Օրվա ռեժիմում  գրանցված են

  • սաների գործունեության սկիզբը և ավարտը 9.00-17-00,
  • առավոտյան պարապմունք ՝ 9.30-10.00,
  • քուն՝ ժ. 13.00-15.00,
  • սնունդ  10.30, 12.30, 15.30:

Տնօրենը
Ամառային լողափի կազմակերպման պատասխանատուն ուսումնական ծրագրի ղեկավարն  է:

Ղեկավարը ապահովում է սաների անվտանգ գործունեությունը լողափին (պաշտպանություն արևից, լողավազանի անվտանգ շահագործում, ջրի որակի անվտանգություն, սաների գործունեության անվտանգություն):
Ղեկավարը ապահովում է սաների ամառային առողջ և անվտանգ սնունդը՝ հիգիենիկ պայմաններում հիգիենիկ և անվտանգ պարագաներով, հաստատում է կերակրացանկը:

Առողջագետը
Լողափի հիգիենիկ վիճակի և ջրի որակի, անվտանգության վերահսկողը առողջագետն է:
Առողջագետը   ամեն օր   դպրոցի ենթակայքում  տեղեկություն է տեղադրում լողափի հիգիենիկ վիճակի մասին՝

  • ջրի վիճակը(թափանցիկությունը), օրվա սկզբում և վերջում ջրի ջերմաստիճանը, հոտը
    օտար մարմինների, նյութերի առկայությունը ջրում, իրականացված անհրաժեշտ գործողություններ (ջրի ախտահանում, դատարկում…),
  • լողացող սաների թիվը,
  • չլողացող սաների անունները, չլողալու պատճառը,
  • տեղեկատվություն պատահարների և իրականացված գործողությունների մասին:
  • Դաստիարակի հետ գրանցում է սաների ֆիզիկական և առողջական վիճակի փոփոխությունները (հասակ, քաշ, հարթաթաթություն, կեցվածք, մաշկային և այլ խնդիրներ):
  • Հետևում է սաների առողջական վիճակին, հսկում:
  • Արտակարգ պատահարի դեպքում իրականացնում է անհրաժեշտ գործողություններ:
  • Կազմում է սննդացանկը և տնօրենի հաստատմամբ օր առաջ հրապարակում:

Ծնողը՝
Ապահովում է երեխային  լողափին անհրաժեշտ պարագաներով:
Ըստ կարգի տեղյակ է պահում սանի բացակայության մասին:
Հիվանդության պատճառով բացակայած սանի համար ներկայացնում է համապատասխան բժշկական փաստաթուղթ:
Հատուկ ռեժիմի, սննդի   այլ անհրաժեշտության մասին տեղյակ է պահում դաստիարակին կամ առողջագետին:

Դաստիարակը , օգնականը՝ 

Ապահովում են զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
Պատասխանատու են սաների անվտանգության համար:
Ամեն շաբաթ հրապարակում են գալիք շաբաթվա աշխատանքային նախագիծը և իրականացնում:
Լողափին լողազգեստով են կամ համապատասխան մարզահագուստով, լողակոշիկներով (լողաթափիկ):
Դաստիարակը մասնակցում է լողուսուցման սեմինարներին և լողուսուցում իրականացնում ըստ ծրագրի:
Մինչև ժամը  10:00 կատարում է  սաների հաճախումների հաշվառումը էլեկտրոնային մատյանում, նշում է բացականերին և բացակայությունների պատճառները, տվյալները հաղորդում բուժքրոջն ու խոհարարին, որոնք էլ, ըստ այդ տվյալների,  իրականացնում են համապատասխան գործողություններ ըստ կարգի:
Լողափի գործունեությունը լուսաբանում է խմբի բլոգում:

Ըստ նախակրթարանի օրացույցի

Ամառային պարտեզ

  • Հունիսի 1- օգոստոսի 31`ամառային լողափնյա դպրոցի, ամառային լողափնյա պարտեզների գործունեություն:
  • Հունիսի 4`«Հակաբացիլ Կոմիտաս»
  • Հունիսի 1- 10`«Բա՜րև, ջուր».  լողուսուցման ստուգատես:

Ամառային պարտեզ. ջրային լաբորատորիա

  • Ջրի գույնը
  • Ջրի համը
  • Տաք ու սառը ջուր
  • Ջրի ձայնը. երաժշտություն
  • Ծափխաղեր. ջրի վրա-ջրի տակ
  • Սպունգանկարչություն
  • Փրփրադեզ-պղպջակ
  • Շատախոս գլաքարերը
  • Ջրային թատրոն
  • Գունավոր գլաքարերի քաղաք
  • Ցեխաթերապիա

Ամառային ծեսեր

Ամառային լողափնյա-ջրային խաղեր