Рубрика: Без рубрики

Տեխնոլոգիական ստուգատես

Այսօր առավոտյան Քոլեջի նախակրթարանի Ծնողական ակումբը մասնակցեց
քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնին :Ժամը 9:00-ին Մհերն իր հայրիկի և մայրիկի հետ ուրախ տրամադրությամբ, ծիծաղով,հավեսով սկսեցին աշխատել կավով և պատրաստեցին տուն:

Հետո եկավ աշխատանքից ուշացող
Դանիի հայրիկը:

-Ուշանում եմ , բայց իմ երեխայի հետ կավով աշխատելը ավելի մեծ հաճույք է:

Դանին և հայրիկը արջ պատրաստեցին:

Ջա՜ն, ծնողները գալիս են ու գաիս..

Հեսուի հայրիկն ու մայրիկն էլ հավեսով, սիրով պատրաստեցին թիթեռ,խխունջ:

Սարգիսն ու իր մայրիկը ավտոմեքենա պատրաստեցին

Գայանեն և մայրիկը պատրաստեցին ծննդյան տորթ:

Վահեն և մայրիկը պատրաստեցին գայլ, փիղ, բաժակ:

Նոր ընդունված 3 տ .Մարիայի մայրիկներն էլ բադիկ պատրաստեց: Մարիան կավով չուզեց խաղալ:

4 տարեկան Լիլյան էլ իր եղբոր և մայրիկի տետ ինչ ուզեցին պատրաստեցին:

2.5 տարեկան Նարեն էլ մայրիկն ասաց, որ մկնիկ պատրաստի:

Կավով աշխատանքը լայն հնարավորություն է տալիս խաղալու ,մտածելու ստեղծագործելու և երևակայելու:

Քոլեջի նախակրթարանում 2-5 տարեկանները սիրում են կավով խաղալ: 2-3 տարեկանները հիմնականում գնդակ կամ խմոր են պատրաստում, իսկ 4-5 տարեկանները փորձում են ստեղծագործել, քանդակել: Այսօր ընկեր Թերեզայի օգնությամբ 4-5 տարեկանները ծեփեցին խխունջ և տնակ: