Рубрика: Նախագիծ

Աշխատանքային նախագիծ 24.06.2019-28.06.2019

  • Հունիսի 24-28՝ «Լողափնյա պարտեզ» ստուգատես Բլեյան բաց ցանցում
  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողավազան-լողափի խնամք
  • 9:30-10:00 -Մարզական«Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-12:00-Լողափնյա գործունեություն
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Երկուշաբթի — Տեխնոլոգիա, կավով բաժակ ենք պատրաստելու :Լող
  • Երեքշաբթի — Ես կարողանում եմ լողալ.
  • Չորեքշաբթի -Ջրային վոլեյբոլ.
  • Հինգշաբթի- Ծիրանահավաք, չրի պատրաստում:
  • Ուրբաթ —Ուսումնական ճամփորդություն Բարի լո՜ւյս, Ագարակ

Ծափխաղեր –ձեռնախաղեր

Ծափիկ-ծափիկ
Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

Բակային, ազգային, շարժուն խաղեր

Թզուկներ և հսկաներ

Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն  ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում,  բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:

Ծուղրուղու

Խումբը  շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է շուն, իսկ մյուսները` աքաղաղներ: Աքաղաղները այս ու այն կողմից կանգնում,  «ծուղրուղու» են կանչում և իսկույն պպզում: Շունն աշխատում է ձեռքի թաշկինակով խփել աքաղաղին կանգնած ժամանակ: Եթե հաջողվեց, ինքը կդառնա աքաղաղ, իսկ աքաղաղը` շուն:

  • Հեքիաթ-ներկայացում.Հ. Թումանյան « Ծիտը », << Ուլիկ>>

Դաստիարակների սեմինար պարապմունք

Երկուշաբթի

Հինգշաբթի

Ծրագրում՝    13:30-14:30. Դաստիարակների երաժշտ