Рубрика: Նախագիծ

Հունիս ամսվա հաշվետվություն

«Ամառային պարտեզ» նախագիծը սկսեցինք ուրախ տրամադրությամբ: Ջա~ն, լողավազանում արդեն կարող ենք լողալ: «Բարև ջուր» նախագիծ

Ամառային պարտեզ:

Փրփրատոն

Լող, լվացք

Համի զգայարան

Ջուր

Բնագիտական փորձ

Ուսումնական նյութեր

Հարսանեկան ծեսին ընդառաջ .Եթե ես հարս կամ փեսա լինեի

Առավոտյան ընդունելությունը կազմակերպում ենք բակում: Կարիք չկա երեխաներին շրջանաձև կանգնեցնել և սկսել չոր նախավարժանքը: Քոլեջի նախակրթարանում 2-5 տարեկանների միջավայրն ամեն օր փոխվում է, ինչն էլ լայն հնարավորություն է տալիս մարզվելու:Մի օր ինքնագլորներով, մի օր գնդակներով, օղակներով, վազքով,գլուխկոնծի տալով մարզվում ենք :Այսօր էլ այսպես՝ գնդակներ , օղակներ: 2-5 տարեկաններն ազատ են, իրենք են որոշում գնդակը օղակի մեջ գցել , օղակի միջով անցնել: Խաղի հեղինակը երեխաներն են:

Ռոդարիական մարմնամարզություն

Օրվա խաղերը

Քոլեջի նախակրթարանի Ծնողական ակումբը մասնակցեց
քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնին :Ժամը 9:00-ին Մհերն իր հայրիկի և մայրիկի հետ ուրախ տրամադրությամբ, ծիծաղով,հավեսով սկսեցին աշխատել կավով և պատրաստեցին տուն: Տեխնոլոգիական ստուգատես

2-5 տարեկաններն իրենց գույնզգույն մայկաներով կամ լողազգեստներով ոգևորված՝ ամառային պարտեզը լցրել էին մանկան զվարճալի ճիչերով, խինդ ու ծիծաղով:Ուրախ տրամադրությամբ 5 խմբով հավաքվեցինք խաղացինք,երգեցինք մեր սովորած Կոմիտասի երգերը:Հակաբացիլ Կոմիտաս

Նախագծի նպատակը

Ծանոթացում Կոմիտասի երգերին, երաժշտական մշակույթի ձևավորում

Խնդիրները

Երաժշտական,ստեղծագործական երևակայության, մտածողության ձևավորում:Ազգային մշակույթի զարգացում:

Ծննդյան ծեսը նախակրթարանում:

Հունիսի 5-ին մեր խմբի Արեգի ծննդյան օրն է: Քոլեջի նախակրթարանի ծնող` Արեգի մայրիկը, 5 տարեկանները , գնացին խանութ գնումների: Նախապես պատրաստվում ենք Արեգի ծննդյան օրը նշելուն: Ինչ ծնունդ առանց տորթի: Տարատարիք խմբում պետք է Արեգի ծննդյան տորթը թխենք, բայց քանի որ 5 տարեկանները շուտով տեղափոխվում են նախապատրաստական դասարան` իրենց հաշվետվությունը ներկայացրին խանութում:Մենեջերն էլ պաղպաղակ հյուրասիրեց:

Շնորհակալություն ենք հայտնում Կայզր խանութին՜ ջերմ, հոգատար ընդունելության, հյուրասիրության համար:Խանութում ասացին.

-Շնորհակալություն Բլեյանի պարտեզին՝ հետաքրքիր նախագծի համար:Ամեն օր եկեք,ամեն օր ծնունդ արեք.

Ծննդյան ծեսը

Հունիսի 5-ին՝ Արեգի ծննդյան օրը Շրջակա միջավայրի օրն. էր/Պաշտպանված երեխա՝ շարունակ խնամվող բաց միջավայրում։

Արեգ ջան, ծնունդդ շնորհավոր

Դանի ջան, շնորհավոր

Ալլեն ջան,ծնունդդ շնորհավոր

Այսօր էլ այսպես

Ծիրանաթափ Քոլեջում