Рубрика: Ուսումնական նյութեր

Ինձ չի ծակում

Հուլիսյան պարտեզում շատ քիչ ենք լինում խմբում:Այսօր Քոլեջի վարդերի այգում էինք :2-5 տարեկաններն ուրախանում էին իրենց տնկած վարդերով՝ հիշելով, թե ում հետ են տնկել այն.

-Ես այս վարդը տնկել եմ պապիկիս հետ :

Հետո երեխաները սկսեցին իրենց առավոտյան նախավարժանքը՝ անցնելով վարդերի միջով :Սառան ուրախացած բացականչեց.

-Ինձ չի ծակում, ինձ չի ծակում:

Հետո գնացինք և հեծանիվ քշեցինք:Հույիսյան շոգը հաղթահարած ուրախ օր:

Рубрика: Без рубрики

Աշխատանքային նախգիծ

Հուլիսի 29.30,31

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողավազան-լողափի խնամք
  • 9:30-10:00 -Մարզական«Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-12:00-Լողափնյա գործունեություն. 
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Երկուշաբթի
  • Լող ,ես կարողանում եմ ջրի տակ սուզվել
  • Առանց օղակի լողալ
  • Երեքշաբթի

Լող,ծափ-խաղեր. ջրի վրա,ջրի տակ

Չորեքշաբթի

  • Լող,ջրի ձայնը. երաժշտություն

Рубрика: Ուսումնական նյութեր

Վարդավառի ծեսը քոլեջում

Վարդավառի ծեին ընդառաջ պատրաստեցինք Խնդում:

Ծիսական արարողությանը ծանոթ չէին խմբիս ծնողները, խոստովանում էին, որ առաջին անգամ են տեսնում, իսկ 2-5 տարեկանների համար հետաքրքիր էր:

4 տարեկան Նանեն ասաց.

-Սա էլ Վարդավառի տոնածառն է, բայց զարդարում ենք վարդերով, խնձորներով և վարունգով:

Քոլեջի բակում հավաքվեցինք 4 խմբով: Յուրաքանչյուր երեխա իր ձեռքին ուներ փոքրիկ դույլեր, ջրի հրացաններ: Հավեսով և ուրախ տրամադրությամբ նշեցինք Վարդավառ ծեսը:

Рубрика: Ուսումնական նյութեր

Ցեմենտով թաղար

Օր օրի Քոլեջի ջերմոցի լաբորոտարիայում տիկին Շողիկի խորհուրդներով և օգնությամբ շատանում են այլընտրանքային թաղարները:Այո, ցեմնտից թաղար պատրաստեցինք:Պարզեցինք ,որ շինարարությունից ավելացրած ցեմենտը կարող ենք օգտագործել :

Գիտ ե ՞ք `թաղար պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է ցեմենտ,ջուր, ձեթ, երկու մեծ և փոքր թասեր և ծանր քար:

-Ես թասերի մեջ ձեթ եմ լցրել,որպեսզի ավելի հարթ ստացվի,- ասաց տիկին Շողիկը:

Այնպես որ, անպայման պատրաստեք գեղեցիկ թաղարներ և տնկեք ձեր սիրած ծաղիկները:

Рубрика: Без рубрики

Աշխատանքային նախագիծ 22.07.2019-26.07.2019

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողավազան-լողափի խնամք
  • 9:30-10:00 -Մարզական«Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-12:00-Լողափնյա գործունեություն. 
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Նախագծեր

Վարդավառի ծես

Ամառային պարտեզ. ջրային լաբորատորիա

Երկուշաբթի

  • Գունավոր գլաքարերի քաղաք
  • Լող
  • Երեքշաբթի
  • 2-4 տարեկանները հարցազրույց են անում մեծահասակների հետ
  • << Ինչ գիտեք Վարդավառ ծեսի մասին
  • Լող
  • Չորեքշաբթի
  • Վարդավառի ճաշատեսակ
  • Լող
  • Հինգշաբթի
  • Ծիսական «Խնդում» պատրաստելու համար նախապատրաստում են վարունգ, խնձոր, վարդ, վարդի թփեր, ծղոտե զամբյուղ:
  • Լող
  • Ուրբաթ
  • Վարդավառ ենք խաղում
  • Լող
  • Ծիսական երգեր,խաղեր, պարերգեր, հաշվերգեր
Рубрика: Հաշվետվություն, Ուսումնական նյութեր

Հուլիս ամսվա հաշվետվություն

Քոլեջի հուլիսյան լողափում տեղադրված է 3 լողավազան: Մեծ լողավազանում լողում են 5 տարեկանները, իսկ փոքր լողավազաններում՝ 2-4 տարեկանները: Շատրվան, ցնուցուղներ, ճոճանակներ, գլաքարեր,ավազ, բերքատու ծառեր… Ծաղիկներով պարտեզ այգում ամեն օր ուրախ տրամադրություն է: Մեզ չի խանգարում շոգը:

Ամեն օր լողում ենք, օր օրի երեխաներն ավելի համարձակ են ջրում: Չեն վախենում, անգամ առավոտյան հենց պարտեզ են գալիս,ուզում են լողալ:

Ես կարողանում եմ լողալ, ցատկել և սուզվել ջրում: Արդեն օղակով չենք լողում:

Հուլիսյան լողափ

Սպունգանկարչություն

Ցեխաթերապիա

Գունավոր գլաքարերը

Ամեն օր լողում ենք

Ջրային խաղեր

Լող, ճիշտ նշանակետին

Բնագիտական փորձ

Ջրային ուրախ նախավարժանք

էլի ինչ հուլիսյան ամառ առանց ձմերուկի

Ձմերուկախաղ

Ձմերուկատոն

Բարևախաղ

Ծիրանի կորիզով խճանկար

Շոգին լավ էլ քնում ենք

Քնի նախապատրաստում.

1.Ուղիղ եթեր

Շոգին լավ էլ ուտում ենք

2-5 տարեկանները և ճամբարակաները

Ճամբարականները և 2-4 տարեկանները

Այլընտրանքային թաղար

Ցեմենտով թաղար

Ծեսեր

Անձրևաբեր ծեսը քոլեջում

Վարդավառի ծեսը քոլեջում

Рубрика: Без рубрики

Բարևախաղ

Առավոտյան մեր խմբի ձմերուկները <<դարձան>> գնդակներ: Ձմերուկը կոտրվում է ,իսկ գնդակը՝ ծակվում:/Սարգիս,4.տարական/