Рубрика: Նախագիծ

Աշխատանքային նախագիծ

02.09.2019-06.09.2019

Աշնանային պարտեզ

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն.
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը,կերակրում են ծովախոզուկներին :Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00 -Մարզական«Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:

Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: 

  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-12:00-Իմ նվեր խաղալիքը,աշնանային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն,օրվա ամփոփում,
  • տուն ճանապարհել
  • Երկուշաբթի — Բարևախաղ,ծանոթացում,իմ նոր խաղալիքը
  • Երեքշաբթի — Ես սեբաստացի եմ, իմ նոր խաղալիքը ընկերոջս եմ տվել որ խաղա
  • Չորեքշաբթի -Տեխնոլոգիա , կավով աշխատանք ,իմ նոր խաղալիքը,բոլորին է
  • Հինգշաբթի- Նկարչություն
  • Ուրբաթ — Երաժշտական գործիքների ծանոթացում

Նախագծեր`

Ծիտ եմ, ծիտ եմ,

Ծլվլում եմ,

Ճիկ-ճիկ-ճիկ,

Ոստոստում եմ,

Թռչկոտում եմ,

Տիկ-տիկ, տիկ,

Արի, թևիկ,

Արի փետրիկ,

Որ ես դառնամ

Փոքրիկ ծիտիկ,

Փոքրիկ ծիտիկ,

Պիծիկ միծիկ,

Թըռռ…

Ծափխաղեր –ձեռնախաղեր

Ծափիկ-ծափիկ
Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Բակային, ազգային, շարժուն խաղեր

Թզուկներ և հսկաներ

Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն  ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում,  բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:

Рубрика: Ուսումնական նյութեր, Ծնողական ակումբ

Նոր Սեբաստացիները

Այսօր հանդիպեցի Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկան նոր սեբաստացիների և նրանց ծնողների հետ:Ծանոթացում, զրույց,շփում:Երբ նոր սեբաստացիները տեսան ծովախոզուկներին, ձկներին,շատ ուրախացան: Հետո խաղացին ավազով: Տիգրանի մայրիկն ասաց.

-Շատ լավ կլինի, որ այս կրթական ծրագիրը տանը շարունակվի:

Իհարկե, դաստիարակ-երեխա- ծնող հարաբերությունը միշտ ընտանեկան ջերմ միջավայրում պետք է լինի:Ես չեմ ուզում առանձնացնել պարտեզի և ընտանիքի միջավայը:Երեխան ինչպես տանն է իրեն լավ զգում, այնպես էլ պետք է պարտեզում զգա:


Рубрика: Դաստիարակի օրագիր

Ոչ մի օր չի մնում

Ոչ մի օր չի մնում: Ոչ մի օր հաջորդ օրվա նման չէ: Իսկ ի՞նչ ասել է օր , ժամանակ, մտքի թռիչք, աչք բացել, աշխատել, ապրել, դիտարկել, բացահայտել, սիրել, սիրվել և համագործակցել Նոր դպրոցի նախակրթարանի 25-ից ավել 2-4 տարեկան երեխաների և նրանց ընտանիքների հետ:

Առավոտյան ժամը 8:45 դպրոցի մուտքի մոտ դիմավորեցի 3 տարեկան Իգորին  և իր մայրիկին: Իգորը  նոր է ընդունվել պարտեզ: Պարտեզ հաճախելու առաջիկա մի քանի օրերը լաց էր լինում, անգամ շրթունքներն էր պոկում և բղավում էր.

-Ես իմ մայրիկին եմ ուզում:

Բարդ էր: Ամբողջ խումբը թողնել և միայն Իգրով զբաղվել,իսկ մյուս երեխաները , կամ     ինչու՞  նրանք պետք է լսեն Իգորի լացի ձայնը: Տարբեր մեթոդներ փորձելուց հետո հասկացա, որ անօգուտ է, միևնույն է Իգորը լաց է լինելու: Մտածել էր  պետք, ելք գտնել: Իգորի մայրիկի հետ խոսեցի և առաջարկեցի, որ  Իգորը շաբաթ օրը  պարտեզ գա:  Հետաքրքիր էր՝ Իգորն էլի կլացե՞ ր: Շաբաթ օրը՝ մեր խմբասենյակում, Իգորը և ես սկսեցինք խաղալ,ընկերանալ: Հավատացեք՝  Իգորը լաց չէր լինում, մոտ 3 ժամ միասին խաղալուց հետո մենք բաժանվեցինք: Ես վստահ էի , որ  Իգորը երկուշաբթի օրը այլևս լաց չի լինի ,բայց համոզվել էի ուզում: 

Եվ այսօր ես լսեցի Իգորի մայրիկի զրույցը

-Իգոր ես գնում եմ աշխատանքի, իսկ դու գնում ես քո աշխատանքին, որպեսզի շոկոլադ վաստակես:

Ես և Իգորը բարձրացանք խումբ:

Հարգելի՛  դաստիարակներ, ծնողներ.

Երբ խմբում մեկ լացող երեխա է լինում, կարող է ամբողջ խմբին լացացնել:Որպեսզի նոր հաճախող երեխաները չլացեն, ցանկալի է՝  նախքան խումբ մտնելը երեխաները շփվեն  դաստիարակի հետ, ճանաչեն և սիրեն նրան:Այն վստահությունը, որ երեխան ունի մայրիկի, տատիկի, նկատմամբ , այդքան էլ հարազատ դուք պետք է լինեք երեխաների նկատմամբ: Սիրելի՛ ծնողներ, մի՛ շտապեք երեխաների հետ շփվելու հարցում:Սկզբնական շրջանում երեխան ինքն է թելադրում դաստիարակին ինչ է ուզում, ինչպես է ուզում և այլն, որոշ ժամանակ հետո երեխան արդեն ներգրավվում է խմբում:Երեխան պարտեզ պետք է գա, հավեսով, ուրախ տրամադրությամբ: Իրեն պետք զգա այնպես, ինչպես իր տանն է:

Այնպիսի երեխա չկա, որ պարտեզում չմնա,ամենակարևորը՝ ծնողի ցանկությունն է: Եթե ծնողներն ուզում են, որ իրենց երեխան պարտեզ հաճախի, ուրեմն այդպես էլ լինում է:

Հիմա պատմեմ  2 տարեկան Մարիի  մասին: Մարին էլ է նոր ընդունվել: Մարին էլ հենց  մայրիկից.  բաժանվում է, լաց է լինում:Մայրիկն ասում է .

–Սու՛ս, Մարի ,ամոթ է:

Ես էլ եմ ասում,և Մարին  չի լացում, ժպտում է ու ասում.

-Հա,  ամոթ է…:

Рубрика: Նախագիծ, Ուսումնական նյութեր

2019-2020թ ուստարվա գործունեության

« Մխիթար Սեբաստացի »  կրթահամալիր
Քոլեջի նախակրթարան

2018-2019թ ուստարվա գործունեության
ՕՐԱՑՈՒՅՑ

Աշնանային պարտեզ

Ձմեռային պարտեզ


Գարնանային պարտեզ

  • Մարտի 4-7`Բարեկենդանի խաղեր
  • Մարտի 8-ապրիլի 7`«Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
  • Մարտ-ապրիլ`«Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
  • Ապրիլի 13`պարտեզների գարնանային                                                                          բարեկարգման նախագծեր.
  • Ապրիլի 21՝ Սուրբ Հարության տոն:
  • Ապրիլի վերջին շաբաթ`մարզատոն:
  • Մայիսի 13-17՝ հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք:
  • Մայիսի 27-հունիսի 14` «Հակաբացիլ Կոմիտաս»

Ամառային պարտեզ

  • Հունիսի 1- օգոստոսի 31`ամառային լողափնյա դպրոցի, ամառային լողափնյա պարտեզների գործունեություն:
  • Հունիսի 4`«Հակաբացիլ Կոմիտաս»
  • Հունիսի 1- 10`«Բա՜րև, ջուր».  լողուսուցման ստուգատես:
  • Օգոստոս

Նախադպրոցական դաստիարակների վերապատրաստումներ

  • Ամսվա վերջին շաբաթ`ծնողական ակումբ : Ծնողական ակումբ-սեմինարները: Վարում են ծնողները՝նախապես հայտագրվելով և ծրագիրը ներկայացնելով։