Рубрика: Դաստիարակի օրագիր

Ոչ մի օր չի մնում

Ոչ մի օր չի մնում: Ոչ մի օր հաջորդ օրվա նման չէ: Իսկ ի՞նչ ասել է օր , ժամանակ, մտքի թռիչք, աչք բացել, աշխատել, ապրել, դիտարկել, բացահայտել, սիրել, սիրվել և համագործակցել Նոր դպրոցի նախակրթարանի 25-ից ավել 2-4 տարեկան երեխաների և նրանց ընտանիքների հետ:

Առավոտյան ժամը 8:45 դպրոցի մուտքի մոտ դիմավորեցի 3 տարեկան Իգորին  և իր մայրիկին: Իգորը  նոր է ընդունվել պարտեզ: Պարտեզ հաճախելու առաջիկա մի քանի օրերը լաց էր լինում, անգամ շրթունքներն էր պոկում և բղավում էր.

-Ես իմ մայրիկին եմ ուզում:

Բարդ էր: Ամբողջ խումբը թողնել և միայն Իգրով զբաղվել,իսկ մյուս երեխաները , կամ     ինչու՞  նրանք պետք է լսեն Իգորի լացի ձայնը: Տարբեր մեթոդներ փորձելուց հետո հասկացա, որ անօգուտ է, միևնույն է Իգորը լաց է լինելու: Մտածել էր  պետք, ելք գտնել: Իգորի մայրիկի հետ խոսեցի և առաջարկեցի, որ  Իգորը շաբաթ օրը  պարտեզ գա:  Հետաքրքիր էր՝ Իգորն էլի կլացե՞ ր: Շաբաթ օրը՝ մեր խմբասենյակում, Իգորը և ես սկսեցինք խաղալ,ընկերանալ: Հավատացեք՝  Իգորը լաց չէր լինում, մոտ 3 ժամ միասին խաղալուց հետո մենք բաժանվեցինք: Ես վստահ էի , որ  Իգորը երկուշաբթի օրը այլևս լաց չի լինի ,բայց համոզվել էի ուզում: 

Եվ այսօր ես լսեցի Իգորի մայրիկի զրույցը

-Իգոր ես գնում եմ աշխատանքի, իսկ դու գնում ես քո աշխատանքին, որպեսզի շոկոլադ վաստակես:

Ես և Իգորը բարձրացանք խումբ:

Հարգելի՛  դաստիարակներ, ծնողներ.

Երբ խմբում մեկ լացող երեխա է լինում, կարող է ամբողջ խմբին լացացնել:Որպեսզի նոր հաճախող երեխաները չլացեն, ցանկալի է՝  նախքան խումբ մտնելը երեխաները շփվեն  դաստիարակի հետ, ճանաչեն և սիրեն նրան:Այն վստահությունը, որ երեխան ունի մայրիկի, տատիկի, նկատմամբ , այդքան էլ հարազատ դուք պետք է լինեք երեխաների նկատմամբ: Սիրելի՛ ծնողներ, մի՛ շտապեք երեխաների հետ շփվելու հարցում:Սկզբնական շրջանում երեխան ինքն է թելադրում դաստիարակին ինչ է ուզում, ինչպես է ուզում և այլն, որոշ ժամանակ հետո երեխան արդեն ներգրավվում է խմբում:Երեխան պարտեզ պետք է գա, հավեսով, ուրախ տրամադրությամբ: Իրեն պետք զգա այնպես, ինչպես իր տանն է:

Այնպիսի երեխա չկա, որ պարտեզում չմնա,ամենակարևորը՝ ծնողի ցանկությունն է: Եթե ծնողներն ուզում են, որ իրենց երեխան պարտեզ հաճախի, ուրեմն այդպես էլ լինում է:

Հիմա պատմեմ  2 տարեկան Մարիի  մասին: Մարին էլ է նոր ընդունվել: Մարին էլ հենց  մայրիկից.  բաժանվում է, լաց է լինում:Մայրիկն ասում է .

–Սու՛ս, Մարի ,ամոթ է:

Ես էլ եմ ասում,և Մարին  չի լացում, ժպտում է ու ասում.

-Հա,  ամոթ է…: