Рубрика: Ուսումնական նյութեր, Ծնողական ակումբ

Նոր Սեբաստացիները

Այսօր հանդիպեցի Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկան նոր սեբաստացիների և նրանց ծնողների հետ:Ծանոթացում, զրույց,շփում:Երբ նոր սեբաստացիները տեսան ծովախոզուկներին, ձկներին,շատ ուրախացան: Հետո խաղացին ավազով: Տիգրանի մայրիկն ասաց.

-Շատ լավ կլինի, որ այս կրթական ծրագիրը տանը շարունակվի:

Իհարկե, դաստիարակ-երեխա- ծնող հարաբերությունը միշտ ընտանեկան ջերմ միջավայրում պետք է լինի:Ես չեմ ուզում առանձնացնել պարտեզի և ընտանիքի միջավայը:Երեխան ինչպես տանն է իրեն լավ զգում, այնպես էլ պետք է պարտեզում զգա: