Рубрика: Без рубрики, Նախագիծ

Հոկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Ճաշացանկ 01.09.2019-31.10.2019

01.09.2019.-31.10.2019

  • 8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է սաների ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարըԴաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Կոմիտասյան օրեր`
  • Երգեր՝ . հացթխիկի, թթուդրիկի երգեր …
  • Հեքիաթ-ներկայացում.Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը», Ջանի Ռոդարի՝« Սակալա պակալա »
  • Խնկոյանական շարք`…
  • Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»: 
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ`…
  • Բակային խաղեր`….
  • 30.09.2019-04.10.2019

Սեպտեմբերի 24-հոկտեմբերի 10 Կոմիտասյան օրեր

Կոմիտասյան երգերն ամեն ուր՝ պարտեզում, տանը, ճանապարհին, մեքենայում…

Երկուշաբթի — Նկարում ենք Կոմիտասի երաժշտության ներքո:

Երեքշաբթի — Բլբլան ռադիո <<Կպատմե ՞ք մեզ Կոմիտասի մասին>>

Չորեքշաբթի — Սովորող-սովորեցնող նախագիծ

Հինգշաբթի— Կոմիտասյան երգերը,բնաձայնություն

Ուրբաթ — Աթաբեկ Խնկոյան <<Մեղու>.

Կոմիտասյան երգերի փաթեթ

Հոկտեմբերի 1-31`«Բարի լո՜ւյս, Ագարակ+ Լավաշթխիկ» ուսումնական նախագի:

07.10-11.10

Երկուշաբթի — Հեքիաթ-ներկայացում Հ. Թումանյան <<Ծիտը>>

Երեքշաբթի— Այլընտրանքային նկարչություն /Տերևներով/ /

Չորեքշաբթի — << Ջաղացը >> և <<Գունդ, անեմ>> երգերի բեմադրում

Հինգշաբթի — Ցորենից ալյուրի և աղանձի պատրաստում: Ալյուրանկարչություն

Ուրբաթ— Խաղ<< Մամի-մաի >>

14.10-18.10

Երկուշաբթի — Ուրախ ռոդարիական մարմնամարզություն:
Երեքշաբթի — Կովով աշխատանք:

Աթաբեկ Խնկոյան <<Մեղուն>>,<< Լուսին >> խաղ, բեմադրություն

Չորեքշաբթի -Ինքնաշեն խաղալիք << Կշեռք>>

Հինգշաբթի — Սերմնացան

Ուրբաթ -Աշնանային զբոսանք, տերևներով ապլիկացիա:

Հոկտեմբերի   21-25 « Թթուդրիկի ծես»:

21.10-25.10

Երկուշաբթի-Կոմիտասյան երգեր: Գովք խաղողին, զրույց: Ազգային խաղ << Մամի-մամի>>:

Նախապատրաստվում ենք խաղողածեսին: Գնում ենք խանութ գնումների:

Խաղողի մասին

Ի ՞ նչ գույն, համ, ձև ունի, ի ՞ նչ են պատրաստում:

Երեքշաբթի- Խաղողածես

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ծնողներ և վերապատրաստվող դաստիարակներ :

Չորեքշաբթի- Ուրախ ռոդարիական մարմնամարզություն , Աթաբեկ Խնկոյան<<Աքաղաղն ու կտուրը >>

Հինգշաբթի— Դ. Բիսեթ՝<<Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը>>

Զրույց. Երբ ենք շնորհակալություն ասում:

Ուրբաթ-Լոշիկատոն

29.10-31.10

Երկուշաբթի— Այլընտրանքային թաղարի պատրաստում

Երեքշաբթի— Ազգային խաղ << Մամի ,մամի>>

Չորեքշաբթի— Նկարչություն <<Աշուն>>

Դաստիարակների սեմինար- պարապմունք 

  • Երկուշաբթի .13։30-14։30.  Մարզական պարապմունք, պատասխանատու՝ Անդրանիկ Դարբինյան
  • Հինգշաբթի. 13։30_14։30.  Մարզական պարապմունք, պատասխանատու՝ Անդրանիկ Դարբինյան
Рубрика: Հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

ՈՒսումնական տարին սկսեցի նորեկ սեբաստացի ծնողների հետ հանդիպելով:

Հանդիպեցի Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկան նոր սեբաստացիների և նրանց ծնողների հետ:Ծանոթացում, զրույց,շփում:Երբ նոր սեբաստացիները տեսան ծովախոզուկներին, ձկներին,շատ ուրախացան: Հետո խաղացին ավազով: Տիգրանի մայրիկն ասաց.

-Շատ լավ կլինի, որ այս կրթական ծրագիրը տանը շարունակվի:

Իհարկե, դաստիարակ-երեխա- ծնող հարաբերությունը միշտ ընտանեկան ջերմ միջավայրում պետք է լինի:Ես չեմ ուզում առանձնացնել պարտեզի և ընտանիքի միջավայը:Երեխան ինչպես տանն է իրեն լավ զգում, այնպես էլ պետք է պարտեզում զգա:

Նոր Սեբաստացիները

Սեբաստացիներով

Սեպտեմբերի 2- ին երեխաները պարտեզ եկան խաղալիքներով:

Իմ նվեր խաղալիքը

Մեր նվեր ստացած գունավոր գնդակներով շատ հետաքրքիր խաղեր խաղացինք:

Կապույտ, կանաչ, դեղին

Գնդակաղաղ

Ուրախ մարմնամարզություն

Նոր ընդունված 2-3 տարեկան սեբաստացիները մի պահ հավեսով խաղացին իրենց խաղալիքներով, նույնիսկ մոռացել էին մայրիկներին:Հետո 2 տարեկանները սկսեցին լաց լինել:Տուն-պարտեզ, մայրիկ-դաստիարակ միանգամից ինչպե՞ս  հարմարվեն:ժամանակ է պետք:Նոր ընդունվածներն ութն են : Սեպտեմբերի առաջին շաբաթը լացելու,սիրելու հետազոտելու,ուրախացնելու օրեր էին:Միայն Անաիսան էր,որ մինչև սեպտեմբերի 18 լաց եղավ:

Ամեն օր լացում էր.

-Մամայիս եմ ուզում ,կզանգե ՞ս մամայիս,զանգիր մամայիս:

Անդադար լացելուց,անհանգստանում էի, մտածում էի, որ կարող է դեռ փոքր է պարտեզին պատրաստ չէ:Բայց Անաիսայի մայրիկի ուղարկած նյութերը դիտելով՝ հավատացած էի, որ իսկական իմ խմբի համով, ուրախ բալիկ է,բացառված է, որ չմնա: Նա սիրում է միշտ ուշադրության կենտրոնում լինել:

-Ես , ես, ես եմ Անաիսան եմ, շատ լավ եմ անում.երբ ուզում եմ լացել, լացում եմ, երբ ուզում եմ արտասանել, արտասանում եմ, ու բոլորն ինձ սիրում են:

Խմբում ավելի շատ կարևորում եմ երեխաների խոսքը: Ուզում եմ բոլոր երեխաների վստահելի ընկերը լինել:Քանի որ 2-3 տարեկանների խոսքը հստակ չէ, փորձում եմ բլբլոցները հասկանալ:Գիտե ՞ք, որ բլբլացող երեխաներն իրենց ընկերների հետ լավ խաղում են և միմյանց հասկանում: Այս տարի էլ ավելի սիրով եմ գրում դաստիարակի օրագիրը: Ծնողներին շատ է դուր գալիս: Ամեն շաբաթ գրում եմ խմբիս մեկ երեխայի մասին:

Դաստիարակի օրագիր . Սեբաստացի Անաիսա

Դաստիարակի օրագիր. Սեբաստացի Լիան

Նոր Սեբաստացիները

Դաստիարակի օրագիր

Իհարկե, դաստիարակ-երեխա- ծնող հարաբերությունը միշտ ընտանեկան ջերմ միջավայրում պետք է լինի:Ես չեմ ուզում առանձնացնել պարտեզի և ընտանիքի միջավայը:Երեխան ինչպես տանն է իրեն լավ զգում, այնպես էլ պետք է պարտեզում զգա:

Առավոտյան ընդունելությունը բակում է: Խոշորացույցով դիտարկում ենք ծաղիկները,քարերը:Պարզում ենք,որ երբ խոշորացույցով նայում ենք, ամեն ինչ մեծ է երևում:Զարմանք, հրճվանք: Հեսուն,Տիգրանն իրենց ծնողներին խնդրել էին, որ խոշորացույց գնեն: Առավոտյան ծես

Արագ աղբն ենք հավաքում և գնում ենք հեծանիվ քշելու: Առավոտյան ծես

Զբոսանք

Մեր օրը

Թզուկներ և հսկաներ

Աշնանային համեղ մրգերն ամեն օր համտեսում ենք,հաշվում, աղցան պատրաստում:

Նախաճաշին պատրաստեցինք մրգային աղցան: Մրգերը հաշվեցինք, խմբավորեցինք,կտրատեցինք, բաժանեցինք երկու հավասար մասի : Աղցանը լցրեցինք բաժակների մեջ և հավեսով կերանք: Միրգ չուտող երեխաներն էլ սկսեցին ուտել: Մրգային աղցան

Խաղացել ենք սերմերով և բանջարեղենով :

Սեղանին դրեցի սմբուկ և պղպեղ:

-Վա~յ բադրիջան,- ուրախացած ասաց Սառան:

Լիլին էլ միևնույն ժամանակ ասաց.

-Սմբուկ և բիբար:

Ալլեն էլ ավելացրեց.

-Կարմիր պղպեղ:

Պարզեցինք սմբուկի և պղպեղի գույները:Հաշվեցիք, ավելացրեցինք, պակասեցրինք, հետո պղպեղները կերանք և սերմերն առանձնացրեցինք: Սերմերը դիտարկեցինք նաև խոշորացույցով:

Սերմնահավաք

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստումը սկսված է:

Վերապատրաստվող դաստիարակները Կոտայքի մարզից էին՝ Անահիտ Խուրշուդյանն ու Լուսինե Դավթյանը:

Աշնանային պարտեզին ընդառաջ եղանք ջերմոց- լաբորատորիայում և տիկին Շողիկի հետ ցանեցինք գացանիայի սերմեր:

Ալլենն ասաց.

-Բմբուլի է նման սերմը:

Սառան ավելացրեց.

— Իմ գանգուր մազերի նման է:

Տաթևն էլ ուրախացած ասաց .

-Որ փչենք, օդ կբարձրանա:

Կրթական բարեփոխում Հրազդանի դաստիարակների հետ

Խմբիս 4 տարեկանները շատ են սիրում բնագիտական փորձերը: Սարգիսը ասում է

-Ընկեր Աննա, այսօր փո ՞րձ անելու ենք, ես ֆոկուզների խնդիրները շուտ եմ գտնում:Բնագիտական փորձ

Բնագիտական փորձի ժամանակ Սարգիսն ասաց.

-Բնական փորձը գնալու եմ տանը փորձեմ:

Բնագիտական փորձ

2-4 տարեկանները սիրով և հավեսով են երգում:Անտիվիրուս Կոմիտաս

Նորեկները դեռ իրենց ընկերների անունները լավ չգիտեն: Նկարում են իրենց ընկերոջը :Այընտրանքային նկարչություն Իմ ընկերը

Մոտորիկայի զարգացում:Տեխնոլոգիա

Ցանկալի է, որ տարատարիք խմբերում 2 տարեկան մեկ երեխայից ավելի չլինի:

Հիմնականում 2 տարեկանները մամա են ասում դաստիարակներին:

Շատ եմ ուզում, որ խմբի բոլոր երեխաները քնեն, բայց դեռ նոր ընդունված երեխաները լավ ճաշերից հրաժարվում են, իսկ թերի սնունդով 9:00-17:00 երեխան չի կարող պարտեզում մնալ: Այդ պատճառով լավ չուտող երեխաներն այս ամիս մնում են օրվա կեսով: Հետո,երբ ամեն բան ուտեն, կմնան ամբողջ օրով:

Հոկտեմբերի մեկից խմբիս օրվա կեսով /մնացող երեխաները մնալու են ամբողջ օրով:/ժամը՝9:00-17:00/

Ծննդյան ծես

Ուղղի եթեր 1

Ուղղիղ եթեր 2

Ուղղիղ եթեր 3

Ուղղիղ եթեր 4

Ուղիղ եթեր. Մենք ազատ և ինքնուրույն ենք:

Ջանի Ռոդարի Սակա՛լա-պակա՛լա ստեղծագործությունը նորից կարդալով սիրով հրապարակեցի հետևյալ նյութը:

Բլբլոցներ

Рубрика: Հաշվետվություն, Ուսումնական նյութեր

Հաշվետվություն 23.09-2019-27.09.2019

Խմբում ավելի շատ կարևորում եմ երեխաների խոսքը: Ուզում եմ բոլոր երեխաների վստահելի ընկերը լինել:Քանի որ 2-3 տարեկանների խոսքը հստակ չէ, փորձում եմ բլբլոցները հասկանալ:Գիտե ՞ք, որ բլբլացող երեխաներն իրենց ընկերների հետ լավ խաղում են և միմյանց հասկանում: Այս տարի էլ ավելի սիրով եմ գրում դաստիարակի օրագիրը: Ծնողներին շատ է դուր գալիս: Ամեն շաբաթ կգրեմ խմբիս մեկ երեխայի մասին:

Այս շաբաթ էլ պատմում եմ Սարգսյան Լիայի մասին:

Դաստիարակի օրագիր. Սեբաստացի Լիան

Ջանի Ռոդարի Սակա՛լա-պակա՛լա ստեղծագործությունը նորից կարդալով սիրով հրապարակեցի հետևյալ նյութերը:

Բլբլոցներ

Ամեն օր զբոսնում,մարզվում և բացահայտում ենք:

Զբոսանք

Գնդակաղաղ

Բնագիտական փորձ

Բնագիտական փորձի ժամանակ Սարգիսն ասաց.

-Բնական փորձը գնալու եմ տանը փորձեմ:

2-4 տարեկանները սիրով և հավեսով են երգում:

Անտիվիրուս Կոմիտաս

  1. Ուղիղ եթեր. Մենք ազատ և ինքնուրույն ենք: