Рубрика: Հաշվետվություն

Հաշվետվություն 02.09.2019-06.09.2019

Սեպտեմբերի 2- ին երեխաները պարտեզ եկան խաղալիքներով:Նոր ընդունված 2-3 տարեկան սեբաստացիները մի պահ հավեսով խաղացին իրենց խաղալիքներով, նույնիսկ մոռացել էին մայրիկներին:Հետո 2 տարեկանները սկսեցին լաց լինել:Տուն-պարտեզ, մայրիկ-դաստիարակ միանգամից ինչպե՞ս  հարմարվեն:ժամանակ է պետք:Նոր ընդունվածներն ութն են :Այս շաբաթ լացելու,սիրելու հետազոտելու,ուրախացնելու օրեր էին:Միայն Անաիսան է առայժմ ,որ չի մնում,բայց հետո լավ էլ կմնա:ՈՒսումնական տարին սկսեցի նորեկ սեբաստացի ծնողների հետ հանդիպելով:

Հանդիպեցի Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկան նոր սեբաստացիների և նրանց ծնողների հետ:Ծանոթացում, զրույց,շփում:Երբ նոր սեբաստացիները տեսան ծովախոզուկներին, ձկներին,շատ ուրախացան: Հետո խաղացին ավազով: Տիգրանի մայրիկն ասաց.

-Շատ լավ կլինի, որ այս կրթական ծրագիրը տանը շարունակվի:

Իհարկե, դաստիարակ-երեխա- ծնող հարաբերությունը միշտ ընտանեկան ջերմ միջավայրում պետք է լինի:Ես չեմ ուզում առանձնացնել պարտեզի և ընտանիքի միջավայը:Երեխան ինչպես տանն է իրեն լավ զգում, այնպես էլ պետք է պարտեզում զգա:

Նոր Սեբաստացիները

Իմ նվեր խաղալիքը

Մեր նվեր ստացած գունավոր գնդակներով այսօր առանձնացրեցինք կապույտ, կանաչ և դեղին գնդակները և խաղացինք ուշադրությունը զարգացնող խաղ:Պատին նախապես փակցրել էինք կապույտ, կանաչ և դեղին շրջանները: Կապույտ գնդակը պետք է հայտնվեր կապույտ շրջանի մեջ, կանաչ գնդակը՝ կանաչ շրջանի, դեղին գնդակն էլ պետք է հայտնվեր դեղին շրջանի մեջ:

Կապույտ, կանաչ, դեղին

Երեխաները սիրով և հավեսով են կավով խաղում:Մոտորիկայի զարգացում:

Տեխնոլոգիա

Արևելյան դպրոցի Մերի Գրիգորյանի 2-րդ դասարանցի սեբաստացիները եկել էին քոլեջ -պարտեզ: Միասին երգեցինք և ուրախացանք:

Սեբաստացիներով

Դաստիարակի օրագիր, նորեկները:

Նոր Սեբաստացիները

Մեր օրը

Օր օրի լացող նորեկ սեբաստացիները հարմարվում են:

Այս շաբաթ աշնանային լողափ ծրագիրը չստացվեց: Ծնողները շատ էին ուզում,որ երեխաները լողային, բայց ասացին, որ աշուն է,թող մնա ամռանը:

Ցանկալի է, որ տարատարիք խմբերում 2 տարեկան մեկ երեխայից ավելի չլինի:

Հիմնականում 2 տարեկանները մամա են ասում դաստիարակներին:

Շատ եմ ուզում, որ խմբի բոլոր երեխաները քնեն, բայց դեռ նոր ընդունված երեխաները լավ ճաշերից հրաժարվում են, իսկ թերի անունդով 9:00-17:00 երեխան չի կարող պարտեզում մնալ: Այդ պատճառով լավ չուտող երեխաներն այս ամիս մնում են օրվա կեսով: Հետո,երբ ամեն բան ուտեն, կմնան ամբողջ օրով:


Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s