Рубрика: Հաշվետվություն

Հաշվետվություն16.09.2019-20.09.2019

Ընդունելությունը միշտ կազմակերպում ենք բակում: Արագ աղբն ենք հավաքում և գնում ենք հեծանիվ քշելու:

Առավոտյան ծես

Այս շաբաթ խաղացինք սերմերով և բանջարեղենով :

Սեղանին դրեցի սմբուկ և պղպեղ:

-Վա~յ բադրիջան,- ուրախացած ասաց Սառան:

Լիլին էլ միևնույն ժամանակ ասաց.

-Սմբուկ և բիբար:

Ալլեն էլ ավելացրեց.

-Կարմիր պղպեղ:

Պարզեցինք սմբուկի և պղպեղի գույները:Հաշվեցիք, ավելացրեցինք, պակասեցրինք, հետո պղպեղները կերանք և սերմերն առանձնացրեցինք: Սերմերը դիտարկեցինք նաև խոշորացույցով:

Սերմնահավաք

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստումը սկսված է:

Վերապատրաստվող դաստիարակները Կոտայքի մարզից էին՝ Անահիտ Խուրշուդյանն ու Լուսինե Դավթյանը:

Աշնանային պարտեզին ընդառաջ եղանք ջերմոց- լաբորատորիայում և տիկին Շողիկի հետ ցանեցինք գացանիայի սերմեր:

Ալլենն ասաց.

-Բմբուլի է նման սերմը:

Սառան ավելացրեց.

— Իմ գանգուր մազերի նման է:

-Տաթևն էլ ուրախացած ասաց .

-Որ փչենք, օդ կբարձրանա:

Կրթական բարեփոխում Հրազդանի դաստիարակների հետ

Խմբումս նոր երեխաները շատ են: 2.5-3 տարեկաններն անգամ չեն ուզում սեղանի մոտ նստել և հաց ուտել:Առայժմ ուտում են քայլելով :

Նոր Սեբաստացի Ասյան, երբ քնի ժամն է գալիս, սկսում է լացել և ասում է.

-Փլավ տուր:

Փորձում եմ փլավը փոխարինել թխվածքաբլիթով:

Նորեկները դեռ իրենց ընկերների անունները լավ չգիտեն: Նկարում են իրենց ընկերոջը :

Իմ ընկերը

Դաստիարակի օրագիր

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s