Рубрика: Без рубрики

Աշխատանքային նախագիծ

23.09-2019-27.09.2019

Աշնանային պարտեզ

Ճաշացանկ 23.09-27.09.2019

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն.
  • Սաների ուսումնական գործունեությունը սկսվում է տնից-նախակրթարան ճանապարհից:  Նրանք ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը,կերակրում են ծովախոզուկներին :Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00 -Մարզական«Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:

Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: 

  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-12:00 Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն,օրվա ամփոփում, տուն ճանապարհել
  • Երկուշաբթի — Բնագիտական փորձ. << Նկարող տերևը>>
  • Ռոդարիական մարմնամարզություն: Ով արագ գնդակը կգցի զամբյուղի մեջ:
  • Երեքշաբթի — Այցելություն քոլեջի նոր բացված խումբ: Միասնական երգ, պար, ժողովրդական խաղ <<ճվիկներ>>
  • Չորեքշաբթի -Բակային խաղ << Մուկն ու կատուն>>
  • Հինգշաբթի- Այլընտրանքային նկարչություն : Նկարում ենք մեր խմբի պատուհանները:
  • Ուրբաթ — Իմ թաղարը, Խաղ << Ճիշտ և սխալ>>

Սեմինար-պարապմունք

Դաստիարակների սեմինար պարապմունք 

  • Սեպտեմբերի 23_ի պարապմունք, «Երաժշտական կենտրոն» Արևմտյան դպրոց
    Ժամը`13։30-14։30
  • 14։30 Սեպտեմբերի 26-ի պարապմունք, «Գլխավոր ընթերցասրաh»Մայր դպրոց
    Ժամը`13։30-14։30

Նախագծեր`

Ղազարոս Աղայան

Սագ 

Սագիկ-սագին, իմ սիրունիկ, 

Ես քեզ կտամ քաղցր կուտիկ, 

Որ դու ուտես , շուտ մեծանաս, 

ՈՒրախ ապրես, զվարճանաս: 

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս, 

Ես կխնդրեմ իմ մայրիկին, 

Որ նա ժողվե քո փետուրներ 

Եվ ինձ համար շինե բարձեր: 

                                                    Ղազարոս Աղայան

Կատու 

Կատուն եկավ, 

Փիսի՜կ, փիսի՜կ, 

Հազար նազով, 

Ինչպես հարսիկ, 

Դունչը սրբեց 

Թաթիկներով, 

Մազը սանդրեց 

Չանչիկներով. 

— Կատու, կատու, 

Ե՞ր ես տրտում. 

Թե՞ մկներն են 

Հիմա արթուն: 

Կատուն ասեց. 

-Միաո՜, միաո՜. 

Այսինքն թե՝ 

— Այո՛, այո՛:     

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s