Рубрика: Без рубрики

Ագարակում

ՈՒրախ տրամադությամբ նախապատրաստվեցինք ուսումնական ճամփորդության:2-4 տարեկանները դասավորեցին իրենց պայուսակներ`շատ կարևորելով առաջին օգնության արկղիկը և ջուրը: Քոլեջ պարտեզի 4 խմբով երգելով հասանք Ագարակ:Կերակրեցինք ձիերին,ծնողները երեխաների հետ ձի քշեցին:Վերջում էլ հյուրասիություն:

Рубрика: Նախագիծ

Ուսումնական նախագիծ Ճամփորդություն Ագարակ

Հարգելի ծնողներ, վաղը՝  հոկտեմբերի 31-ին, ժամը 10:00-ին լինում եք խմբում:

2-4 տարեկաններն  իրենց հետ ունենում են իրենց պայուսակները:

10:00-10:20  2-4 տարեկանները պատրաստվում են ուսումնական ճամփորդության:

Յուրաքանչյուր երեխա դասավորում է իր պայուսակը:

Պայուսակի մեջ պետք է լինի մեկ շիշ ջուր, անձեռոցիկ, առաջին օգնության արկղիկը/ /բամբակ, բինտ և այլն/ ինչ հարմար է:

Ցանկալի է, որ նաև ձեզ հետ բերեք մեկանգամյա   օգտագործման պոլիէթիլենային տոպրակներ, որպեսզի երեխաներն իրենց նախաճաշը դասավորեն պայուսակների մեջ:

10:20 -11:00

   Քայլք դեպի  Ագարակ

11:00-12:00

1.Կենդանիների խնամք , ձիավարություն:

2.Անտիվիրուս Կոմիտաս

3.Հյուրասիրություն

Рубрика: Без рубрики, Նախագիծ, Ուսումնական նյութեր

Ուսումնական ճամփորդություն Ագարակ

Հոկտեմբերի 31-ին ժամը 11:00-12:00

Մասնակիցներ

Քոլեջ պարտեզի 2-4 տարեկաններ և ծնողներ

10:30 քայլ Քոլեջ — պարտեզից ագարակ

11:00 Ծրագրում՝

Թթուդրիկից հետո այցելություն Ագարակ

Կենդանիների խնամք , ձիավարություն

Պատասխանատուներ՝

Աննա Հայրոյան, Հասմիկ Նազարյան

Էմմա Տերտերյան, Իրինա Սարգսյան

Նելլի Պողոսյան, Ծովինար/փորձաշրջան/

Рубрика: Без рубрики

Սեբաստացու օրերին ընդառաջ

Գրում է սեբաստացի ծնող՝ Արփինե Խաչատրյանը

Մանկապարտեզն է երեխային տալիս հասուն, ծնողից, ընտանիքից առանձին կյանքի առաջին պատկերացումը երեխային: Այս առումով ծնողների համար, գուցե ոչ բոլորի, էական է ընտրել այնպիսի հաստատություն, որտեղ նախ և առաջ, ամենայն լրջությամբ կմոտենան երեխային դաստիարակելու, կերտելու մասնագիտությանը, սակայն առավել կարևոր է այն հանգամանքը, երբ երեխան առավոտյան առանց երկմտանքի և լացի է պատրաստվում մանկապարտեզ հաճախել:

§Մխիթար Սեբաստացի¦ , §Սեբաստացիներ¦. այս բառերը լսել եմ դեռ տարիներ առաջ, երբ ընկերուհուս քույրն աշխատում էր կրթահամալիրի դպրոցում: Նա միշտ այնպիսի ոգևորությամբ էր խոսում իր դպրոցի մասին, կարծես դա մի այլ, լիովին ուրիշ վայր էր՝ անկրկնելի և անթերի: Ես էլ այդ ժամանակ այլ աչքով էի նայում պատմածներին, ամեն բան օտար էր թվում դեռևս սովետական ժամանակների կրթական համակարգում սովորած մարդու և այդ տարիներին  մեթոդիստ աշխատած տատիկի դաստիարակության ներքո մեծացած մարդու համար:

 Անցան տարիներ և կյանքի բերումով դարձա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, որտեղ խոսակցությունները կրթահամալիրի մասին ամենուր էին՝ շենքում, խանութներում, այգում, պոլիկլինիկայում: Հետաքրքիրն այն էր, որ գերակշռում էր բացասական կարծիք կրթահամալիրի մասին, սակայն առավել հետաքրքիրն այն էր, որ «վատը»ներառում էր այն, որ երեխաները քնում են ոչ թե մահճակալի վրա, այլ միայն ներքնակների, զգաստ չեն նստում կամ կանգնում կամ մի կերպ պատրաստվում հանդեսի՝ տագնապի  մեջ պահելով ոչ միայն իրենց, այլ ամբողջ ընտանիքը: Ու ոչ մի խոսք այն մասին, թե ինչ են սովորում այստեղ երեխաները, ինչպիսի հետաքրքիր առօրյա են ունենում, ինչպես են իրենց առջև դրված առաջադրանքների  լուծման միջոցով դառնում նախաձեռնող, ունենում են ճկուն և տարբերվող մտածելաոճ: Եվ, վերջիվերջո, սկսում են ծանոթանալ հայոց մնայուն մշակույթին և ավանդույթներին:

Այս մտորումներին ավելացավ ամուսնուս քրոջ ոգևորությունը, երբ նրա երեխան սկսեց հաճախել §Մխիթար Սեբաստացի¦ կրթահամալիր: Ամեն ինչը ոգևորող էր, հատկապես երբ երեխան նկատելիորեն փոխվում էր՝ դառնալով ինքնավստահ, անկաշկանդ, հետաքրքիր մտքեր արտահայտող: Ձևավորվում էր եսը, որը կայուն էր և անխախտ իր մտքերի և զգացմունքների մեջ:

Այս ամենն անցնելով՝ ցանկացանք, որ մեր երեխան էլ փոքր տարիքից լինի այսպիսի միջավայրում՝ առավել կարևորելով իրեն տարբեր միջավայրերում դրսևորել կարողանալու ունակությունը, քան այն, որ օրինակ քնում է մահճակայի վրա, թե միայն ներքնակի(սա, իհարկե, կարևոր է, բայց այս պահին ոչ էական): Համարյա մեկ տարի է հաճախում է ու վստահ եմ, որ չենք սխալվել այս կրթահամալիրը ընտրելով, քանի որ ամեն բանով տարբերվում է երեխաս իր հասակակիցներից, առավել շատ հպարտություն պարգևելով, երբ սկսում է երգել Կոմիտասի երգերից և զարմանք պատճառում շրջապատի մարդկանց, երբ իրեն վստահ է զգում, այլ ոչ վախվորած( չշփոթենք անդաստիարակությունը անկաշկանդվածության հետ):

Կարծում եմ, որ նորարարություններ պետք են միշտ և բոլոր ոլորտներում, որպեսզի կարողանանք ապրել ժամանակի պահանջներին համընթաց: Դա չի նշանակում այլասերում, շեղում, քանի որ կապ ունի ոչ թե մարդու էության, այլ կրթության հետ:

Այսօր չափազանց հանգիստ եմ, երբ գիտեմ, թե որտեղ է երեխաս լինում ամբողջ օրը, և շատ ուրախ՝ երբ ասում է, որ ուզում է գնալ մանկապարտեզ: