Рубрика: Без рубрики

Աշխատանքային նախագիծ

02.12.2019-06.12.2019

Դպրոցը ատամհատիկի բաց արվեստանոց

  • 8:45-9:30 —Առավոտյան ծես.Ընդունելություն.
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփվածաղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախմարմնամարզությանը միանում ենկոմիտասյան երգն ու պարը:Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00-Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:

Երկուշաբթի

Խաղ՝ «Տունտունիկ»

Մասնագիտություններ…

Ես վարորդ եմ, ես՝ վարսավիր եմ:

Ես ուզում եմ դառնալ ….

Նկարչություն

Զրույց՝ « Իմ առաջին ատամը »

Մասնակիցներ՝ ծնողներ և 2-4 տարեկաններ:

13:30_14։30 Ատամհատիկի երաժշտաթատերական պարապմունքներ Քոլեջում

Երեքշաբթի

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

13:30_14։30 Ատամհատիկի երաժշտաթատերական պարապմունքներ Քոլեջում

Չորեքշաբթի

Աղանձի պատրաստում, տարոսիկիներ:

Ամանորյա օրացույց

Ամանորյա երգերի բեմադրում:

13:30_14։30 Ատամհատիկի երաժշտաթատերական պարապմունքներ Քոլեջում

Հինգշաբթի

Հատիկեղենով ապլիկացիա

13:30_14։30 Ատամհատիկի երաժշտաթատերական պարապմունքներ Քոլեջում

Ուրբաթ

Ջ. Ռոդարի, հեքիաթի հորինում: Լինում է , չի լունում մի փուչիկ ատամ:

Մարզական խաղեր

13:30_14։30 Ատամհատիկի երաժշտաթատերական պարապմունքներ Քոլեջում

Ճաշացանք 02-06.12.2019

Рубрика: Без рубрики

Աշուն

Աշնանային հրճվանք, ուրախ տրամադրություն:

Рубрика: Ուսումնական նյութեր, Ծեսեր

Ատամհատիկ

Ատամհատիկի ծեսին ընդառաջ պատրաստեցինք գունավոր կերպարներով ատամներ: Ատամներին անուններ դրեցինք՝ Նիհարիկ, Ցմփորիկ, Կտկտիկ:

Խաղացինք Ատամհատիկ խաղը:

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Մեր պատրաստած « ատամները » դասավորեցինք գունավոր պարանների վրա , հետո սկսեցինք հավաքել: Յուրաքանչյուրը պետք է քայլեր մի գծով և հավաքեր այն:

Рубрика: Ուսումնական նյութեր, Դաստիարակի օրագիր

Նկարում ենք ատամ

Դանիելն ասաց.

-Ես նկարել եմ սև և սպիտակ ատամներ: Սև ատամը ցավում է, իսկ սպիտակը՝ ծիծաղեցնում:

Սառան ասաց.

-Ես նկարել եմ , բերան և ատամներ,բայց գիտե ՞ք  իմ ատամները գունավոր են: Նրանք խաղացնում են և ծիծաղեցնում :

Տաթևն ասաց, որ իր ատամները լվանում է սոդայով և աղով:Լիլին էլ ավելացրեց.

-Ես սեղան եմ նկարել, որ մարդիկ նստեն սեղանի շուրջը և ատամով հաց ուտեն:

Սարգիսն էլ ասաց.

-Ավտո եմ նկարել, որ քշում են, ատամը կոտրվում է:

2-4 տարեկանները սիրում են նկարել:Եթե անգամ թեմա ես առաջարկում,

միևնույն է, նկարում են այն,ինչ ուզում են:

Ալիսան ասաց,որ մամայի դպրոցն է նկարել, իսկ Սոֆին՝ արջի: