Рубрика: Հոդվածներ, Ուսումնական նյութեր

Երեսուն Սեբաստացի ծնողների պատումները՝ նվիրված Սեբաստացու տոնին

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի տոնի 30 ամյակին ընդառաջ շրջանավարտ ծնողներին առաջարկեցի, որ  պատմեն կրթահամալիրի մասին: Ծնողները  սիրով համաձայնեցին` կգրենք,պարզապես ժամանակի  խնդիր է:Ինչքան ժամանակ ունենք: Պատասխանս մեկն էր՝ ուզում եմ  մինչև նոյեմբերի մեկը ավարտենք աշխատանքը:

 Ցանկությունս մեկն էր ` 30 պատում գրվի :Ամեն օր  ծնողներն ուղարկում էին իրենց պատումները: Զարմանքս  մեծ էր,շրջանավարտ ծնողները այնքան արագ և հավեսով էին գրել, մտածեցի ինչ լավ կլինի, որ ծնողը ամեն տարի իր դիտարկումներով և առաջարկներով տարին ամփոփի:

Սովորաբար  սովորողն է հաշվետու լինում, բայց ցանկալի է, որ ծնողն էլ ներգրավվի:

Չէ ՞ որ հեղինակային կրթական ծրագրի կրողը և տարածողը շրջանավարտն է և ծնողը:

Մեջբերում եմ շրջանավարտ ծնողների մի քանի գրառում ,

Վստահ կարող եմ նայել Նարեկիս աչքերի մեջ ու ասել.

<<Հարգում եմ քո ընտրությունը, որդի՛ս,քայլիր իմ հետքերով…Դու Սեբաստացի ես…>>Գրում է կրթահամալիրի շրջանավարտ  ծնող Վահրամ Սինդոյանը:

<<Ուրախ եմ, որ դպրոցից հետո համալսարանական տարիներին ու դրանից հետո կորցրած կապս կրկին նորոգելու առիթ ունեմ>> :Գրում է  կրթահամալիրի  շրջանավարտ  ծնող Մերի  Հովսեփյանը:

Հպա՛րտ եմ, որ դարձա մեր ընտանիքի առաջին սեբաստացին, և ինձ հետևեցին երկու քույրերս ու եղբայրս։2005թ.-ին, ստեղծեցի իմ սեբաստացի ընտանիքը ու երեք երեխաներիս հետ, ես էլ՝ չորս, նոր շունչ ու ոգի ստացած ոտք դրեցի սիրելի կրթահամալիր՝ որպես մանկավարժ, որպես սեբաստացի մե՜ծ տոհմածառից ճյուղավորված մասնիկ:

30 տարեկան կրթահամալիրն ապացուցել է՝ բոլոր ժամանակների սեբաստացիներին բնորոշ են ուրույն ոճը, կյանքի հանդեպ տարբերվող ձեռագիրն ու բնավորությունը: Ուրախ եմ, որ տղաս նույնպես փոքրիկ սեբաստացի է…

Գրում է Սեբաստացի շրջանավարտ ,ծնող մանկավարժ , երեք երեխաների մայր՝ Լիլիթ Սահակյանը:

Հիմա էլ ուզում եմ  անդրադառնալ  ծնող՝ երկու երեխաների մայր, Հերմինե Համբարձումյանի գրառմանը: Անցան տարիներ,ես՝ դպրոց  չսիրողս , ի զարմանս բոլորի, ինձ սթրեսի հասցրած դասատուների, դարձա սցենարիստ և աշխատում էի հեռուստաընկերությունում։  Պետք է հերթական  անգամ  նկարահանում  կատարեինք դպրոցում:ժպիտ եկավ դեմքիս՝ լսելով Բլեյանի դպրոցի մասին՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր։ Գնացինք նկարահանումների ու ապշանքս՝ մինչ օրս հիշում եմ։ Երեխաները դպրոցի մեծ սրահում, սրահ, որ հիշեցնում էր հին հունական թատրոնի արենան։ Նրանք չէին գոռում ու իրենց չէին ծեփրտում պատերին, որովհետև հնչել էր դասամիջոցի զանգը։ Նրանք զբոսնում էին, զրուցում, սպորտային հագուստներով էին ու ավելի կարգուկանոնով, քան մենք՝ մեր սպիտակ ու սև համազգեստով,իսկ արենայում ավագ դասարանի սովորողներն իրենցից փոքրերին սովորեցնում էին ազգային պարեր։ Ու չկար պարի ուսուցիչ, դա անում էին սիրով, որովհետև իրենց մոտ ընդունված է փոքր սերնդին փոխանցել փորձը։ Ու դա անում էին ժպիտով, կատակելով ու ոգևորությամբ։ Մի տեսակ նախանձ առաջացրեց  ներսումս էդ վիճակն ու կռիվ ավագ սերնդի ներկայացուցիչների հանդեպ՝ չէ որ իմ դպրոցն էլ կարող էր լինել էսպիսին, եթե չլիներ նրանց բողոքի ակցիան, նրանց քառակուսի մտածելակերպը:  Ու հենց էդ օրն էր, որ ես կայացրի որոշում, եթե երբևէ երեխա ունենամ՝ հենց այս դպրոցում կսովորի: Երազանքս կատարվեց:

Այո կրթահամալիրը բաց , թափանցիկ միջավայր է: Հաճախ երեխայի ընտրության հարցում, ծնողներն միայն  լսում են, և՛ լավ, և՛ քննադատող  արտահայտությունները որևէ դպրոցի  կամ պարտեզի մասին:Բայց ցանկալի է, դու ինքդ քո աչքով տեսնես,քանի որ ծնողն ուզում է որ իր երեխան սովորի լավագույն պարտեզում կամ դպրոցում:

Ընթերցելով 30 սեբաստացի ծնողների պատումները ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել և շնորհավորել բոլորիս:

Ծնողները դեռ շարունակում են գրել, բայց ես այստեղ ձեզ ներկայացնում եմ 30 սեբաստացի ծնողների պատումները:

Սեբաստացու օրերին ընդառաջ

Քոլեջ -պարտեզ

1.Վահրամ Սինդոյան

 2.Լալա Յոլյանը

3.Մերի  Հովսեփյանը

4.Տաթև Հակոբյան

5.Մանուշակ Արզումանյան

6. Հերմինե Համբարձումյան

 7.Արփինե Խաչատրյան

8.  Ռոզա Ադամյանը

9. Նելի Արղության

Հյուսիսային դպրոց-պարտեզ

10.Արմինե Եղիազարյան

11.Աննա Օհանյանը

12. Նարինե Միսակյանը

13. Լաուրա Մալխասյան

14.Թեհմինե Հայրապետյան

15.Գոհար Ստեփանյան

16.Դիանան Գևորգյան

17. Ալիս Ասարյան

Արևելյան դպրոց-պարտեզ

18.Լիլիթ Սահակյան

19. Ռաֆայել Հովակիմյան

Հարավային դպրոց

20. Զարինե Պապիկյան

21.Արմինե Եղիազարյան

22. Անի Գրիգորյան

23.Անահիտ Մելքոնյան

24. Մերի Մակարյան

25. Սառա Խոջոյան

26Անի Հակոբյան

Արևմտյան դպրոց-պարտեզ

  27.Մարիամ Մխիթարյանը

28.Լուսինե Պետրոսյանը

29. ՆուշիկՍմբատյան

30.Սարգսյան Տաթև