Рубрика: Հոդվածներ, Ուսումնական նյութեր

Կրթահամալիրի տոն. 30 պատումներ

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի, Սեբաստացու օրեր. կրթահամալիրի 30-ամյակի տոնին ընդառաջ որոշեցի մի հետաքրքիր նախագիծ կազմել:Ամենաշատը ուզում էի, որ ծնողները մասնակցեն:Ցանկությունս մեկն էր,որ 30 պատում գրվի:Սկզբում շրջանավարտ ծնողներին առաջարկեցի, որ  պատմեն կրթահամալիրի մասին:Բայց նախակրթարանի Ծնողական ակումբը միշտ ակտիվ լինելով՝ այս անգամ  էլ ինքնակամ մասնակցեց նախագծին:

Ծնողական ակումբ

-Մենք էլ ենք Սեբաստացի,  մենք էլ կգրենք:

Նախագիծս ծավալվեց: Շրջանավարտ ծնողներին միացան սեբաստացի ծնողները:

Նախագիծն այնքան հետաքրքիր էր և ոգևորող, որ կրթահամալիրի բոլոր դաստիարակներն իրականացրին:Երկու շաբաթվա ընթացքում  արդեն հավաքվել էր 30 պատում՝ մեկը մեկից յուրահատուկ,մեկը մյուսից պարտավորեցնող.ինչն  էլ ավելի էր ոգևորում դաստիարակին, որ ծնողին ներգրավել է այս նախագծում:

Պատումներից  երևում էր ոչ միայն ծնողների հավատն ու վստահությունը,այլև նաև  հուշում էր մեր հետագա անելիքները:

Զարմանքս  մեծ էր՝ ծնողներն այնքան արագ և հավեսով էին գրել՝ մտածեցի,որ ինչ լավ կլինի, եթե  ծնողն ամեն տարի իր դիտարկումներով և առաջարկներով տարին ամփոփի:

Սովորաբար  սովորողն է հաշվետու լինում, բայց ցանկալի է, որ ծնողն էլ ներգրավվի:

 Չէ՞ որ հեղինակային կրթական ծրագրի կրողը և տարածողը շրջանավարտն է և ծնողը:

  Շնորհակալություն  արագ արձագանքելու համար:Պատումները շատ էին, առանձնացրել ենք 30 պատում:

Սեբաստացու օրերին ընդառաջ

Քոլեջ -պարտեզ

1.Վահրամ Սինդոյան

 2.Լալա Յոլյանը

3.Մերի  Հովսեփյանը

4.Տաթև Հակոբյան

5.Մանուշակ Արզումանյան

6. Հերմինե Համբարձումյան

 7.Արփինե Խաչատրյան

8. Ռոզա Ադամյանը

9. Նելի Արղության

Հյուսիսային դպրոց-պարտեզ

10.Արմինե Եղիազարյան

11.Աննա Օհանյանը

12. Նարինե Միսակյանը

13. Լաուրա Մալխասյան

14.Թեհմինե Հայրապետյան

15.Գոհար Ստեփանյան

16.Դիանան Գևորգյան

17. Ալիս Ասարյան

Արևելյան դպրոց-պարտեզ

18.Լիլիթ Սահակյան

19. Ռաֆայել Հովակիմյան

Հարավային դպրոց

20. Զարինե Պապիկյան

21.Արմինե Եղիազարյան

22. Անի Գրիգորյան

23.Անահիտ Մելքոնյան

24. Մերի Մակարյան

25. Սառա Խոջոյան

26Անի Հակոբյան

Արևմտյան դպրոց-պարտեզ

  27.Մարիամ Մխիթարյանը

28.Լուսինե Պետրոսյանը

29. ՆուշիկՍմբատյան

30.Սարգսյան Տաթև

Հատվածներ պատումներից

Գրում է երեք հրաշք սեբաստացիների մայրիկ Նուշիկ Սմբատյանը

Հիշում եմ, որ արդեն առաջին ընդհանուր պարապմունքից անդառնալիորեն և ընդմիշտ սիրահարվեցի Կրթահամալիրին։ Ո՞վ կմտածեր, որ դպրոցում առաջին օրը սկսվելու էր Կոմիտասով, ազգագրական շուրջպարով, բացօթյա նախավարժանքով ու անմիջական ու հոգատոր մանկավարժների ժպտացող ու շողշողացող դեմքերով։

Գրում է սեբաստացի ծնող Ռաֆայել Հովակիմյանը

Ինչպես նկարիչը իր ներկապնակի բազմազան գույներից ընտրում է իրեն անհրաժեշտ գույները արարելու համար հերթական ստեղծագործությունը, այնպես էլ մենք սեբաստացիներս, այդ բազմազանությունից ընտրեցինք այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեր սեփական եսը կերտելու համար:
Հիմա էլ նայելով ետ, գնահատելով իմ անցած ուղին, ինձ իրավունք եմ վերապահել զավակներիս համար ընտրելու միևնույն ճանապարհը, նրանց կյանքի ամենակարևոր փուլը վստահելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին: Եվ ես վստահ եմ, որ նրանք իրենց ուրույն տեղը կգտնեն այս կյանքում` անցնելով սեբաստացու «կյանքի» դպրոցը:

Գրում է սեբաստացի ծնող Հերմինե Համբարձումյանը

Մխիթար Սեբաստացին էն դպրոցն է, որի մասին միայն կարող էի երազել։ Որտեղ ինչքան մեծանում են երեխաներս՝ էնքան նոր բան եմ բացահայտում ու ուրախանում։ Որտեղ ոչ թե գիրք են անգիր անում, այլ աչքով տեսնում, շոշափում ու փորձում են։

Գրում է Սեբաստացի երեք երեխաների մայր Լալա Յոլյանը

Մեծ ոգևորությամբ սկսեցինք հաճախել դպրոց, ավանդական մասնիկ նկարելու փոխարեն թաղար էինք տնկում, զգաստ նստել և լռելու փոխարեն սեփանակ կարծիքն արտահայտում, ուսուցիչներին մեծ ընկեր համարում։ Եվ տարվա վերջում երեխաները իրոք դարձան տառաճանաչ, գրաճանաչ, համարձակ անհատներ։ Արդյունքում որոշվեց կրթահամալիր տեղափոխել նաև երկու փոքրիկներիս:

Տարիներ,որի ընթացքում սկսում է ձևավորվել քո մարդ-անհատականությունը ու այն անհատականությունը, որը բնորոշ է իսկական սեբաստացուն, որի կրողը պիտի գիտակցի այս բառի իմաստն ու կարևորությունը…

Վստահ կարող եմ նայել Նարեկիս աչքերի մեջ ու ասել.

<<Հարգում եմ քո ընտրությունը, որդի՛ս,քայլիր իմ հետքերով…Դու Սեբաստացի ես…>>Գրում է կրթահամալիրի շրջանավարտ  ծնող Վահրամ Սինդոյանը: