Рубрика: Без рубрики

Աստղազարդ ծննդյան տոն, Վերապատրաստման 7֊րդ փուլի աշխատանքային նախագիծ

  • 8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն.
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփվածաղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախմարմնամարզությանը միանում ենկոմիտասյան երգն ու պարըԴաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00-Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:

Խաղերգեր՝

Ասիկներ,խաղ-թռնոցի՝

Ճվիկներ- խաղում են մայրիկների կամ տատիկներ հետ:

  • Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
    Թռավ, գնաց առվի եզրիկ,
    Կերավ կուտիկ,
    Խմեց ջրիկ,
    Թռավ մտավ Աստղիկի ծոցիկ:
  • Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,

Փլավ կեփենք պուտուկներով,

Գդալ չկա, շերեփ չկա,

Մենք էլ կուտենք մատիկներով:

  • Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,

Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

  • Ծիլ, ծիլ, ծիլծիլա,
    Ելեք, տեսեք` ո՞վ կուգա,
    Պստի պապը տուն կուգա,
  • Չամիչ ուտելեն կուգա,
    Ճանճը տզզալեն կուգա,
    Ճնճուղը թը՜ռնելեն կուգա:

Բլբլոցներ

  • Երեխաները պատմում են իրենց ծննդյան օրվա մասին:
  • Իմ անունի պատմությունը /ծնողները պատմում են,թե ինչպես են ընտրել իրենց երեխաների անունները:
  • Իմ ծննդյան տորթը, ի՞նչ նվեր եմ ուզում, ու՞մ՝ ի՞նչ կնվիրեմ:

Տեխնոլոգիական աշխատանք

  • Ծննդյան նկարակալներ: Պատրաստում ենք, փայտից: Բոլոր երեխաները տանից իրենց հետ բերում են իրենց ծննդյան նկարները: Ծննդյան նկարների լվացք:

Այլընտրանքային նկարչություն

  • Ներկում ենք ծննդյան անձեռոցիկներ:

Ծննդյան խոհանոց՝

  • Ծննդյան տարոսիկ՝ փոքր գնդակներով: Գնդակի մեջ լցնում ենք կոնֆետներ:
  • Ծննդյան գլխարկներ/ ձևավորում ենք մեր խոհարարական գլխարկներն՝ ավելացնելով մի քանի ադրիբուդ:
  • Ծննդյան մարզատոն: