Рубрика: Без рубрики

Աշխատանքային նախագիծ 18.11.2019-22.11.2019

Ծննդյան ծես

  • 8:45-9:30 —Առավոտյան ծես.Ընդունելություն.
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփվածաղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախմարմնամարզությանը միանում ենկոմիտասյան երգն ու պարը:Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00-Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:

Երկուշաբթի

Տեխնոլոգիա-խոհանոց

Ճվիկներ, թռնոցիներ

Ռոդարիական խաղեր

Երեքշաբթի

Խաղ

Մասնակիցները բաժանվում են երկու շարքի, նստում են իրար հետևից: Առաջինները գնդակն իրենց գլխի վրայից փոխանցում են հետևի կանգնածին և արագ տեղափոխվում շարքի վերջ: Հաղթում է առաջինը ավարտած շարքը:

Չորեքշաբթի

Ընտանեկան նախագիծ

Ճվիկներ, թռնոցիներ

Հինգշաբթի

«Մանկան ծննդյան ուրախության» մարզական նախագիծ

Գլուխկոնծիների շքերթ,ռոդարիական մարզական խաղեր

Ուրբաթ

Այլընտրանքային տարոսիկների պատրաստում

Խմբասենյակի տոնական զարդարանք(սաների նկարներ, ծննդյան ծառի զարդարում, ծննդյան շրջանակների պատրաստում)

«Մանկան ծննդյան ուրախություն» երաժշտական  ծրագիր

  • Միասնական խաղ-թռնոցիներ.
    Թռի, թռի, թիթեռնիկ,
    Եկեղեցու ծիծեռնիկ,
    Խաչ պատուհան կուտ քաղե,
    Ավազանի ջուր խմե:
    Վարդի դաստա խորոտիկ,
    Ռեհանի փունջ մորոտիկ,
    Քեզմեն առնեմ հոտհոտիկ,
    Իմ սիրունիկ աղունիկ:
  • Միասնական խաղ-թռնոցի.
    Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
    Թռավ, գնաց առվի եզրիկ,
    Կերավ կուտիկ,
    Խմեց ջրիկ,
    Թռավ մտավ Աստղիկի ծոցիկ:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Տո՜տ, տո՜տ, տո՜տ արա,
    Տոտիկներդ փոխ արա,
    Կանաչ խոտիկ փոխ արա:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Կլորիկ ու թմբլիկ եմ,
    Պստլիկ ու ճստլիկ եմ,
    Քիթս պուճուր–պուճուրիկ է,
    Աչուկներս սևուլիկ են,
    Կա՞ ինձ նման սիրունիկը:
    Չկա, չկա, չկա:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Հա թռի, թռի, թռցնեմ,
    Չիր ու չամիչ կերցնեմ,
    Մեղր ու կարագ կերցնեմ,
    Աղբյուրի ջուր խմցնեմ,
    Հա թռի, թռի, չուր ի լուս,
    Պապեն գիկա կենա դուս:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Ծիլ, ծիլ, ծիլծիլա,
    Ելեք, տեսեք` ո՞վ կուգա,
    Պստի պապը տուն կուգա,
    Չամիչ ուտելեն կուգա,

    Ճանճը տզզալեն կուգա,
    Ճնճուղը  թը՜ռնելեն կուգա:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
    Փլավ կեփենք պուտուկներով,
    Գդալ չկա, շերեփ չկա,
    Մենք էլ կուտենք մատիկներով:
    Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
    Չալ խնձորիկ, փշատիկ,
    Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
    Ծկլակտուց, ծկլամերիկ,
    Կուտ ուտի, կուտման ուտի,
    Ծակ շերեփով ծիկրակ անի:
  •  Խնոցի- ասերգ
    -Խնոցի,
    -Հարոցի.
    Թանը հանի` քամեցի,
    Սրսուռ չորթան շինեցի,
    Եղով ապուր եփեցի,
    Պետոն ուզեց` տփեցի:
    Երգ․
    Հարի, հարի, խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի,
    Ունկդ բարակ, խնոցի,
    Մեջդ կարագ, խնոցի:
    Փլավ կեփեմ՝ եղ չըկա,

    Փեսեն էկավ՝ տեղ չկա,
    Հարի, հարի, խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի:-Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ «Մանկան ծննդյան ուրախություն» երաժշտական  ծրագիր
  • Միասնակն երգ «Հոպ թռի »
  • Միասնական խաղերգ- «Կոտ ու կես»
  • Միասնական երգ- «Սար սար»
  • Օրհնանքներ ՝
    Հացիկ, ջրիկ – կյանք երջանիկ:
  • Հեքիաթ Դ. Բիսեթ՝ « Մոռացված ծննդյան օրը »