Рубрика: Ուսումնական նյութեր, Ծեսեր

Հարիսայի ծես

Օրը սկսեցինք ուրախ ռոդարիական նախավարժանքով: Հետո արագ ծնողներով սեղան գցեցինք և համտեսեցինք մեր դրած թթուն և խոհարարի պատրաստած համեղ հարիսան՝ խմելով անմահական գինին:

Շատ համեղ թթու է, բայց գինին շատ լավն է: Հուսանք՝ Նոր տարվան էլ կխմենք: Տաթևի հայրիկն էլ խոստացավ ուզբեկական փլավ պատրաստել Ամանորին՝նորից գինին համտեսելու ակնկալիքով:

Рубрика: Ուսումնական նյութեր, Դաստիարակի օրագիր

Դաստիարակի օրագիր

2-4 տարեկաններն առավոտյան  « Բարևախաղի»ժամանակ ներկայանում են.

-Բարև, ես Անանյան Սառան եմ, ես շատ եմ սիրում խնձոր:

Լիլին էլ ասաց.

-Բարև, ես Կարենի աղջիկն եմ, ես շատ եմ սիրում դեղձ:

Հեսուն էլ շարունակեց.

-Ես էլ իմ պապայի տղան եմ, շատ եմ սիրում բանան: