Рубрика: Հաշվետվություն, Ուսումնական նյութեր

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբերի 4-15 սկսեցինք նախագծային ուսումնական գործունեությամբ` «Սեբաստացի օրեր.կրթահամալիրի տոն՝ կրթահամալիր 30 տարին»:

Սեբաստացու օրերին <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի տոնի 30 ամյակին ընդառաջ շրջանավարտ ծնողներին առաջարկեցի, որ  պատմեն կրթահամալիրի մասին:  Ցանկությունս մեկն էր ` 30 պատում գրվի : Սկզբում շրջանավարտ ծնողներին առաջարկեցի, որ  պատմեն կրթահամալիրի մասին:Բայց նախակրթարանի Ծնողական ակումբը միշտ ակտիվ լինելով՝ այս անգամ  էլ ինքնակամ մասնակցեց նախագծին: Նախագիծս ծավալվեց: Շրջանավարտ ծնողներին միացան սեբաստացի ծնողները: Նախագիծն այնքան հետաքրքիր էր և ոգևորող, որ կրթահամալիրի բոլոր դաստիարակներն իրականացրին:

Կրթահամալիրի տոն. 30 պատումներ

Աշնանային ուրախ տրամադությամբ նախապատրաստվեցինք ուսումնական ճամփորդության: Ուսումնական նախագիծ Ճամփորդություն Ագարակ 2-4 տարեկանները դասավորեցին իրենց պայուսակները` շատ կարևորելով առաջին օգնության արկղիկը և ջուրը: Քոլեջ պարտեզի 4 խմբով երգելով հասանք Ագարակ:Կերակրեցինք ձիերին,ծնողները երեխաների հետ ձի քշեցին:Վերջում էլ հյուրասիություն: Ագարակում

Սեբաստացու օրերին ընդառաջ 2-4 տարեկանների , տատիկների և ծնողների հետ միասին փոխինձ պատրաստեցինք, թթու դրեցինք, ծառ տնկեցինք և համտեսեցինք համեղ հարիսա:

Փոխինձ ենք պատրաստում

Թթուդրիկ

Ծառատունկ

Հարիսայի ծես

Ծննդյան տոն, Վերապատրաստման 7֊րդ փուլի աշխատանքային նախագիծ

Նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակների վերապատրաստման առաջին օրն էր:Վերապատրաստվողներն էին Կոտայքի մարզի Քաղսի համայնքի մանկապարտեզի դաստիարակներ Անահիտ Վիրաբյանը և Մերի Հունանյանը: Արագ ծանոթացանք, շրջեցինք Քոլեջ-պարտեզում՝ այցելեցինք բոլոր խմբերը, եղանք ջերմոց-լաբորատորիայում,կարի արհեստանոցում, գինու արտադրամասում :

Ծանոթացան «Մանկան ծննդյան ուրախություն» ծիսական նախագծին, խաղացինք ծիսական խաղիկները:

Վերապատրաստման առաջին օր

Ծննդյան այլընտրանքային տորթեր

Նկարակալ

Գնդակախաղ

Շաքարաքլոր

Ընտանեկան նախագիծ

Խաղ-թռնոցի

Քոլեջի բակում չես կարող չնկատել աշնան գույնզգույն տերևները:Երգեցինք, զրուցեցինք, վերջում էլ հեքիաթ հորինեցիք: Աշուն

Աշուն

2-4 տարեկանները պատուհանից դիտարկում են աշնանային տեսարանը և նկարում: Նկարչական պլեներ

Դաստիարակի օրագիր

Տեխնոլոգիա

Երգ -երաժշտություն

ՈՒրախ մարմնամարզություն

Ատամհատիկի ծեսին ընդառաջ պատրաստեցինք գունավոր կերպարներով ատամներ: Ատամներին անուններ դրեցինք՝ Նիհարիկ, Ցմփորիկ, Կտկտիկ: Ատամհատիկ

Նկարում ենք ատամ

Դանեիելն ասաց.

-Ես նկարել եմ սև և սպիտակ ատամներ: Սև ատամը ցավում է, իսկ սպիտակը՝ ծիծաղացնում:

Սառան ասաց.

-Ես նկարել եմ , բերան և ատամներ,բայց գիտե ՞ք  իմ ատամները գունավոր են: Նրանք խաղացնում են և ծիծաղեցնում :

Տաթևն ասաց, որ իր ատամները լվանում է սոդայով և աղով:Լիլին էլ ավելացրեց.

-Ես սեղան եմ նկարել, որ մարդիկ նստեն սեղանի շուրջը և ատամով հաց ուտեն:

Սարգիսն էլ ասաց.

-Ավտո եմ նկարել, որ քշում են՝ ատամը կոտրվում է:

2-4 տարեկանները սիրում են նկարել:Եթե անգամ թեմա ես առաջարկում,

միևնույն է, նկարում են այն,ինչ ուզում են:

Ալիսան ասաց,որ մամայի դպրոցն է նկարել, իսկ Սոֆին՝ արջի:

Ծնողական ակումբ

Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր

Рубрика: Без рубрики

Նկարակալ

Ստեղծագործական երևակայության զարգացում:Մեր խմբի սեղանը ձևավորեցինք և պատրաստեցինք նկարակալ:Հետո մարզվելով նկարվեց: