Рубрика: Ուսումնական նյութեր

Տոնածառ ջան, տոնածառ

Երգում է  3 տարեկան Նարեկ Սինդոյանը:

Рубрика: Без рубрики, Ուսումնական նյութեր, Դաստիարակի օրագիր

Դաստիարակի օրագիր

Սանի ինքնուրույնությունը նախակրթարանում

Տարատարիք խմբում բոլոր երեխաներն ինքնուրույն են: 2-4 տարեկանները կարողանում են քայլել, վազել, լվացվել, ուտել, խմել, հագուստը,կոշիկները, հողաթափերը հանել և հագնել: Լվացվելիս մի մասն այնպես է լվացվում, որ ոտքից գլուխ թրջվում է, մի մասն էլ ծորակն այնպես է բացում, որ ամբողջությամբ է թրջվում: Հետևությունտարատարիք խմբում երեխաները լվացվելիս թրջվում են: Ի դեպ, կրթահամալիրի պարտեզային խմբերում լվացարանները ցածր են տեղադրված, ինչն էլ երեխաներին ինքնուրույնության հնարավորություն է տալիս: Ի՞նչ անել. օրը երեք անգամ, եթե ոչ ավելի հաց ուտելուց առաջ, հետո, սանհանգույցից դուրս գալուց հետո, ընթացիկ լվացվելն անհրաժեշտություն է: Լվացվելիս թրջվում են, անգամ երբ ուզում են ջուր խմել, նորից թրջվում են, ծորակը շատ են բացում… ի՞նչ անել, ինչպե՞ս թույլ չտալ, որ երեխաներն ամբողջ օրը թրջվեն, անընդհատ հագուստը փոխել, ծնողից հագուստ ուզել, որ ծնողն էլ չասի. «Էլի թրջվել է»:
Խաղում և բեմադրում ենք Հ.Թումանյանի «Պոչատ աղվես» հեքիաթը: Աղվեսը գնում է աղբյուրի մոտ:

  • Ի՞նչ ձայն ունի ջուրը…
    Միանգամից լսում եմ` խը՜շշ, խը՜շշ: Հետո ծորակն եմ բացում, լսում ենք ջրի ձայնը:
  • Ինչո՞վ աղվեսին ջուր տանք:
    Արդեն հեքիաթին ծանոթ Սառան բացականչում էկուժով: Վերցնում եմ կուժը: Միասին փորձում ենք կուժը ջուր լցնել: -Հիմա կուժի մեջ որ ջուր լցնենք, ծորակը շա՞տ բացենք, թե՞՝ քիչ: Սկսում ենք ծորակի, ջրի հետ խաղալ ի՞նչ կլինի, եթե ծորակը շատ կամ քիչ բացենք: Առանց թրջվելու կժի և բաժակների մեջ ջուր լցրեցինք, հետո գնացինք «արտի» մոտ: Գնացինք մեր պարտեզի ծաղիկները ջրեցինք: Պայմանավորվել էինք, որ բաժակի մեջ ծայրից ծայր ջուր չենք լցնում, որ հատակին չթափվի: Ծորակը բացում ենք քիչ, որ չթրջվենք: Հիմա էլ խմբում Յուրին լեգոյով փակում է լվացարանը, որ լվացարանի մեջ ջուրը լցվի, և սկսում է ձուկ բռնել կամ էլ մեջը օճառ է լցնում, փրփուր է սարքում, սկսում է խաղալ ու նորից թրջվում: Բնական է, ասում ենք. «Յուրի՛ ջան,կթրջվես, կհիվանդանաս»։ Իսկ իրականում դեռ դիտարկում եմ և մտածում. «Ինչքա՜ն վառ են մեր մանուկների միտքն ու երևակայությունը»: Չէ՞ որ Յուրին խաղում է, ու եթե ամառ լիներ, և լողավազանի մեջ կամ ջրով լի թասով խաղար, այդպես չէինք ասի:
Рубрика: Без рубрики

Վերապատրաստում,օր առաջին

Այսօր վերապատրաստման առաջին օրն էր՝ բուռն ու հագեցած: Նելի Արղությանի գլխավորությամբ վերապատրաստվողները Քոլեջում եղան բոլոր խմբերում, գինեգործության և ջերմոց- լաբորատորիաներում:Յուրաքանչյուր վերապատրաստվող դաստիարակ տիկին Էլյայի օգնությամբ պատրաստեց տոնածառի խաղալիք:Օրվա երկրորդ կեսին եղան Արևմտյան դպրոց-պարտեզում:Մասնակցեցին «Շունն ու կատուն»՝ կոմիտասյան երգերով ողողված խաղ- բեմադրությանը:Այնուհետև գնացինք Ագարակ:

Рубрика: Без рубрики, Ճաշացանկ 2019

Ճաշացանկ

Ճաշացանկ16.12.2019-20.12.219

Երկուշաբթի

դեկտեմբերի 16

Նախաճաշ՝ միրգ`խնձոր, բանան, պանիր, հաց, ձու, կարագ

Ճաշ՝ գազար,հավով վերմիշիլով ապուր, հաց, պանիր

Հետճաշիկ՝ աղցան,կարտոֆիլի պյուրե,հաց

Երեքշաբթի՝ դեկտեմբերի 17

Նախաճաշ՝ Միրգ՝ նարինջ, թխվածքաբլիթ Զեբր, հաց, պանիր, թեյ

Ճաշ՝ կաղամբ, մսով ոսպով ապուրհաց, պանիր

Հետճաշիկ՝ մածուն, թթվասեր, հաց, վերմիշիլով փլավ

Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 18

Նախաճաշ՝ միրգ՝ խնձոր, խնձոր, հաց, պանիր, հալվա, կաթնով

Ճաշ՝ շոկոլադ մսով բորշ, հաց, թթվասեր

Հետճաշիկ՝ մածուն, բիսկվիթ, հաց,պանիր

Հինգշաբթի՝ դեկտեմբերի 19

Նախաճաշ՝ միրգ՝ բանան, մանդարին կաթնաշոռ, թթվասեր, պանիր,հաց, թեյ

Ճաշ՝ գազար մսով կարտոֆիլով սոուս, հաց, պանիր,

Հետճաշիկ՝ թթվասեր , մածուն, հնդկաձավարով փլավ, հաց

Ուրբաթ՝ դեկտեմբերի 20

Նախաճաշ՝ միրգ` խնձոր, բանան, բրնձով շիլա, հաց, պանիր

Ճաշ՝ վերմիշիլով փլավ, հավի կրծքամսով խճողակ, հաց, մածուն

Հետճաշիկ՝ պանիր, հաց կոմպոտ կաթնաշոռով գաթա