Рубрика: Ուսումնական նյութեր

Դդմաբլիթներ

Խոհանոցային գործունեություն.

Պատրաստում ենք դդմաբլիթներ: Եփել-թափել-հավաքել-մաքրել: Գույն, թիվ, հաշիվ, շատ, քիչ, ավելացնել,պակասեցնել, համամատել, տարբերակել:

Рубрика: Без рубрики

Մարզվում ենք՝ համտեսելով մրգերը

Առողջ ապրելակերպ 2-5 տարեկանների խմբում:Օրը սկսում ենք նախավարժանքով,նախաճաշը՝ թարմ մրգերով, շարունակելով երգել, խաղալ, հորինել,մարզվել, քնել, զբոսնել…

Рубрика: Համագործակցության ծրագիր

Ղափաման հայկական ծիսական կերակուր է

Ղափաման հայկական ծիսական կերակուր է։ Ծիսական խորհուրդը խաղաղությունն է:Դդումը երկրագունդն է, բրինձը` համայն մարդկությունը, չրերն ու ընկուզեղենը՝ տարբեր հավատքի և ազգության մարդիկ: Ղափաման պատրաստում են տարբեր եղանակներով: Ավանդական ղափաման պատրաստևում են
դդումով:Դդումի վերևի մասը կափարիչի նման կտրում են, կորիզները հանում, մեջը լցնում խաշած բրինձ, չիր, չամիչ, ընկույզ, յուղ, մեղր և համեմունք։ Եփում են ջեռոցում, թոնրում, փռում։ Տոնական օրերին ղափաման միշտ եղել է հին հայկական սեղաններին:Հայերն այնքան շատ են սիրել ղափամա,որ անգամ երգ են գրել և մատուցելիս երգել: Դդումի մեջ լցրած բրինձը, չիրը, չամիչը, մեղրը, ընկույզը միասին եփվելով՝ խորհրդանշում են խաղաղություն և համերաշխություն:

Рубрика: Նախագիծ

Հունվար ամսվա հաշվետվություն

Հունվար ամսվա գործունեությունս լի էր անակնկալներով:

Ձմեռ պապ ջան

Քոլեջ պարտեզից տեղափոխվեցի Արևմտյան դպրոց — պարտեզ: 2-5տարեկանների հետ շուտ մտերմացա:Հիմա կասեք՝ ինչպե՞ս ծանոթացաք: Խմբում լուռ էի,դիտարկում էի բոլորին, բայց միևնույն ժամանակ փորձում էի երեխաներին օգնել` մեկը հողաթափերը չէր կարողանում հագնել, մյուսը չէր ուզում հաց ուտել, մեկի մազակալն էր խճճվել մազերի մեջ, մյուսներն էլ լեգոների համար էին կռվում: Բոլոր երեխաները մոտենում էին ,ձեռքս էին շոյում և հարցնում .

 -Բա քո անունը ի՞նչ է:

-Աննա՛, եկել եմ ձեզ հետ խաղալու:

 Միկան էլ հեռվից բղավեց:

-Ընկեր Աննան մեր ընկերն է:

Վերջապես ձյուն եկավ: Առաջին ձյունը Արևմտյան դպրոց-պարտեզի հետ:

Արդեն ընտելացել եմ 2-5 տարեկաններին: Առաջին օրը սկսեցինք ուրախ մարմնամարզությամբ:Լավ մարզվեցինք, վազեցինք, գլուխկոնծի տվեցինք, գալարվեցեցինք` զարգացնելով ուշադրությունը և հիշողությունը:Հետո գնացինք բակ,խաղացինք ձնագնդի և մեզ հետ ձյուն տարանք խումբ:Հավաքվեցինք սեղանի շուրջ:Ամեն մեկը մի քիչ ձյուն վերցրեց և վրան աղ ավելացրեց:Պարզեցինք, որ աղն ավելի արագ է ձյունը հալեցնում և ջուր դառնում: Օրն ուրախ և հետաքրքիր անցավ:              

Առաջին ձյունը

 Նկատեցի , որ առավոտյան ,երբ երխաներին բարևում եմ, զարմացած նայում են դեմքիս: Հետո խաղ խաղացինք: Խմբում փնտրում էինք «կորած բարևը»:

 2-5տարեկաններն ընտրեցին իրենց սիրած տիկնիկները և սկսեցին բարևել նրանց: Բարևը գտնելուց հետո սկսեցին հեքիաթներ հորինել և պատմել:Հետաքրքիր է` վաղը բարևն էլի կթաքնվի՞:Ջ Ռոդարի. Հեքիաթների շիլափլավ

— Ջա~ն, էլի ձյուն է եկել:

 Արևմտյան դպրոց-պարտեզի բակում լսվում էր 2-5 տարեկանների ուրախ ճիչերը: Առավոտյան բոլոր երեխաները պատրաստված, ուրախ տրամադրությամբ էին եկել պարտեզ:Պայուսակների մեջ ունեին ձեռնոցներ և լրացուցիչ շորեր:

-Ընկե’ր Աննա, երբ գնանք բակ, մեր տաբատները թրջվեն` կգանք խումբ, կփոխվենք: Փոքրիկ Արենը ձեռնոց դնել չի սիրում: Երբ դուրս եկանք բակ, սկսեց լաց լինել ` ցույց տալով ձեռքերը,որ ամբողջությամբ ձյուն էին: Հավես, հետաքրքիր, հագեցած օր… Ձնառատ օր

Դդմածեսին ընդառաջ համտեսեցինք դդումը: Պարզեցինք, որ դդումն ու գազարն իրար նման են գույնով և համով: Հետո խմբի եղած դդումները հաշվեցինք:Առանձնացրինք մեծ և փոքր դդումները: Անին առանձնացրեց «չաղ» և «նիհար» դդումները: Հետո հեքիաթ հորինեցինք: Առողջ սնունդն առողջ միջավայրում:

Դդում

Դդմահամտես, դդմախաղ

Ռոդարիական ուրախ մարմնամարզություն:

 Ստեղծագործական երևակայության զարգացում: Թիվ, հաշիվ, մեծ, փոքր միջին: Այլընտրանքային նկարչություն. Թելանկարչություն

 Այսօրվա մեր նկարչությունը թելերով էր: Գույն, ձև, չափ…ՈՒնեինք տարբեր թելեր:Մենք էլ հերթով թելերը դասավորեցինք,խմբավորեցինք, կտրեցինք, չափեցինք, համեմատեցինք, հետո էլ թելերով նկարեցինք:

Շարունակում ենք տեսնել,շոշափել,բացահայտել:Բնագիտական փորձ:

Ձմռանը նույնիսկ ցուրտը մեզ չի խանգարում:Մենք ամեն օր բակում զբոսնում ենք: Զվարճանք, հրճվանք բակում…Ձմեռային պարտեզ

Կոմիտասյան երգերի ներքո նախավարժանք

Ծննդյան ծես

Рубрика: Նախագիծ

Աշխատանքային նախագիծ

Փետրվար

Ձմեռային պարտեզ

Ճաշացանկ-3.2-7.2.2020

Նախակրթարանի 2019-2020-ի օրացույցի հավելված

Նախագծեր.

  • Փետրվարի 1՝ ստուգատեսային տոն`« Ղափամա»:
  • Փետրվարի 1՝ Կրթական պարտեզ բնակելի արվարձանում. բնակավայրն առանց ճաղերի:
  • Փետրվարի 7`Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը։
  • Փետրվարի 24՝ «Մարզական դաստիարակ ստուգատես»:
  • Փետրվարի 17 -21՝Նախադպրոցական դաստիարակների վերապատրաստում։
  • Փետրվարի 2-20`« Թումանյանի օրեր»:
  • Փետրվարի 23՝ Բուն բարեկենդան
  • Առավոտյան ծես

03.02-07.02.2020

Փետրվարի 3

Ռոդարիական, Թումանայանական ուրախ մարմարմնամարզություն:

Խաղում ենք Հ. Թումանյան «Շունը», Հ. Թումանյան «Ճամփորդները »

Նկարում են ենք Հ. Թումանյան «Ճամփորդները » հեքիաթի հերոսներին:

Փետրվարի 4

Զբոսանք, շրջայաց Ագարակ:

Կերակրում ենք կենդանիներին:

Ազատ խոսք, իրենց տեսածը պատմելու կարողության զարգացում:

Փետրվարի 5

Խաղ-բեմադրություն

ԾԻՏԸ
Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։

Ես կարողանում եմ…

Խաղ՝ «Հողաթափեր»

Փետրվարի 6

Այլընտրանքային նկարչութուն

Փետրվարի 7

«Սովորող-սովորեցնող» նախագիծ

«Հեքաթասաց տատիկը»

Ընտանեկան նախագիծ

Կարդում ենք Թումանյան

Շաբաթվա գործունեություն՝

Երգ-երաժշտություն «Այլի, հո », «Պսակ-պսակ», «Եկեք ծեծենք»

Երգեր.

Պարեր.

Ռոդարիական ուրախ մարմնամարզություն

10.02.2020-14.02.2020

Փետրվարի 10

Խաղ-թռնոցի, ճվիկներ…

  •  Խնոցի- ասերգ
    -Խնոցի,
    -Հարոցի.
    Թանը հանի` քամեցի,
    Սրսուռ չորթան շինեցի,
    Եղով ապուր եփեցի,
    Պետոն ուզեց` տփեցի:
    Երգ․
    Հարի, հարի, խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի,
    Ունկդ բարակ, խնոցի,
    Մեջդ կարագ, խնոցի:
    Փլավ կեփեմ՝ եղ չըկա,

    Փեսեն էկավ՝ տեղ չկա,
    Հարի, հարի, խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի:-Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ:
  • Միասնական խաղ-թռնոցիներ.
  • Թռի, թռի, թիթեռնիկ,
  • Եկեղեցու ծիծեռնիկ,
  • Խաչ պատուհան կուտ քաղե,
  • Ավազանի ջուր խմե:
  • Վարդի դաստա խորոտիկ,
  • Ռեհանի փունջ մորոտիկ,
  • Քեզմեն առնեմ հոտհոտիկ,
  • Իմ սիրունիկ աղունիկ:
  • Միասնական խաղ-թռնոցի.
  • Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
  • Թռավ, գնաց առվի եզրիկ,
  • Կերավ կուտիկ,
  • Խմեց ջրիկ,
  • Թռավ մտավ Աստղիկի ծոցիկ:

  • Գլուխկոնծիների շքերթ,

Փետրվարի 11

Խոհանոցային գործունեություն

Տրնդեզին ընդառաջ պատրաստում ենք աղանձ, հալվա:

Փետրվարի12

Տեխնոլոգիա

Պատրաստում ենք տարոսիկներ:

Փետրվարի13

Տրնդեզի ծեսը նախակրթարանում:

Փետրվարի 14

Զբոսանք այգում

Շաբաթվա գործունեություն

Երգ-երաժշտություն «Այլի, հո », «Պսակ-պսակ», «Եկեք ծեծենք»,«Տրնդեզ»,«Փայտե ձիուկ»

Ռոդարիական ուրախ մարմնամարզություն

17.02.2020-24.02.2020

Փետրվարի 17

Նախադպրոցական դաստիարակների վերապատրաստում

Ազգային խաղեր՝ «Գոմշակռիվ», «Աքլորակռիվ»

Փետրվարի 18

Թումանյանական օրեր, կարդում ենք Թումանյան տանը և պարտեզում:

Փետրվարի 19

Ծնունդդ շնորհավոր, Թումանյան պապիկ

Հովհաննես Թումանյան. հեքիաթներ, ոտանավորներ

Փետրվարի 20

Խաղ-բեմադրություն

Հովհաննես Թումանյան՝ «Բարեկենդանը»

Փետրվարի 21

Բարեկենդանին ընդաառաջ ռոդարիական հնարք՝ «Թարս օր»

Շաբաթվա գործունեություն

Երգ-երաժշտություն «Այլի, հո », «Պսակ-պսակ», «Եկեք ծեծենք»,«Տրնդեզ»,«Փայտե ձիուկ»,

Ռոդարիական ուրախ մարմնամարզություն

Փետրվարի 24

Բարեկենդանին ընդառաջ պատրաստում ենք դիմակներ:

Փետրվարի 25

Խոհանոցային գործունեություն

Պատրաստում ենք մրգային աղցան:

Ազգային խաղեր՝ «Գոմշակռիվ», «Աքլորակռիվ»

Փետրվարի 26

Լուցկիներով լաբիրինթ

Թիվ, հաշիվ, կողմնորոշում:

Ստեղծագործական երևակայության զարգացում:

Փետրվարի 27

Բարեկենդանի ծեսը նախակրթարանում

Փետրվարի 28

Բառախաղ

Տաք և սառը բառեր

Փետրվարի 29

Բարի ճանապարհ, ձմե՛ռ:

Շաբաթվա գործունեություն

Երգ-երաժշտություն «Այլի, հո », «Պսակ-պսակ», «Եկեք ծեծենք»,«Տրնդեզ»,«Փայտե ձիուկ»,

Ռոդարիական ուրախ մարմնամարզություն

  • Փետրվարի -ին և -ին. Բանավոր և գրավոր խոսքի մշակույթ
  • Փետրվարի -ին և -ին .Երաժշտաթատերական
  • Փետրվարի -ին և -ին. Մարզական

Рубрика: Նախագիծ

Աշխատանքային նախագիծ 29.01.2020- 01.02.20թթ

Ձմեռային պարտեզ

Ճաշացանկ-29.1-1.2 .2020

Առավոտյան ծես

Նաղագիծ`դդմածես

Հունվարի 29 (չորեքշաբթի)

Խոհանոցային գործունեություն.

Պատրաստում ենք դդմաբլիթներ: Եփել-թափել-հավաքել-մաքրել: Գույն, թիվ, հաշիվ, շատ, քիչ, ավելացնել,պակասեցնել, համամատել, տարբերակել:

Հունվարի 30 (հինգշաբթի)

Դդմագովք.

Գովում ենք դդումին, հորինում հանելուկներ և շուտասելուկներ դդումի մասին:

Գովք

— Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
— Դդումին գովենք:

Գովենք, գովենք, ում գովենք,
Ջան, դդում, ջան, ջան,
Դդումի համը գովենք,
Ջան, դդում, ջան, ջան:

Դդում նստե ծառի տակ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Չամչին առե թևի տակ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Դումը ձին հեծել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Թոնրատան մոտ հասել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Բրինձ, չամիչ, մեղր ու յուղ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Ուր փորի մեջ լցել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Տաք թոնրի մեջ էփել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Մեր սեղանին բազմել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Մերդ կերավ ղափամա,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Քոզի բերավ թամադա,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Հունվարի 31 (ուրբաթ)

Ապլիկացիա

Պատրաստում ենք դդում-դիմակներ:

Փետրվարի 1 (շաբաթ)

Ղափամայի պատրաստում

Ղափաման

Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեղրը մեջը ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Յուղը մեջը ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեջը չամիչ, ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեջը բրինձ, ղափամա:
Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Ջա՜ն, հեյ ջան, հեյ ջան, հեյ ջան:

Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Հեյ, ջան, ջան, ղափամա,
Ուտողը ոնց դիմանա, ջա՜ն։

Զբոսանք

  • Զբոսնում ենք ձմեռային այգիներով և բակերով

Շաբաթվա հեքիաթներ՝ Հ. Թումանյան «Ճամփորդներ », «Երկինքը փուլ է գալիս»

Շաբաթվա ոտանավոր՝ Հ.Թումանյան «Շունը»

  • Խաղիկներ
  • Հուռին գնաց բանջարի,
  • Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
  • Խոտի տակին ծիտ եղավ,
  • Ծըլվըլալեն դուրս թռավ։
  • Ծիտը թռավ գերանին,
  • Կանաչ խոտը բերանին:
  • Հ. Թումանյան «Շունը»

Շաբաթվա երգեր՝ « Այլի հո», « Պսակ-պսակ», «Հաղչա հուղչա»