Рубрика: Ուսումնական նյութեր

Աշխատանքային գործունեություն. Հունվարի 13-17

«Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր՝ ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետաքրքիր են: Պակաս բան չկա`գլորվի՛ր՝ ինչքան ուզում ես, սահիր՝ ինչքան ուզում ես, ծեփիր սրտիդ ուզածի չափով, հետքեր թող ձյան վրա, ուրիշի հետքերը կարդա, փորձեր ձյուն-սառույցով…Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»:

  1. Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդում`բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  2. Սահարաններ- արահետներից դուրս, լանջ-սահարաններ սահել սահնակներով:
  3. Ձմեռային ցուցահանդես-քաղաք ձնաքանդակներ :
  4. Ձնագնդկիներ՝ իսկական փազլ-փողոց:
  5. Գունավոր ձնասառույց, ձնանկարչություն, ձնափորձեր…Ի՛նչ կերպարներ կստացվեն, ի՛նչ տեխնիկա կօգտագործեն, էական չէ, կարևորը ձյան և սառույցի հետ շփման հաճույքն է…
  6. Հետքեր ձյան վրա. Մի օր արջավարի, մի օր՝ կապիկավարի… բա ոտնահետքերով ինչ հեշտ է գուշակել, թե ընկերդ որ կողմ, ուր է գնացել: Հետ-հետ գնալով էլ շփոթեցնել:
  7. Ձյան մեջ թաքցնենք և փնտրենք Ձմեռ պապի քիթիկը, պարկը…
  8. Ձնե փափուկ անկողին, թավալներ, գլդորներ, ձմեռային լողավազան ձյան մեջ:
  9. Ձնասառցային ուսումնասիրություններ խոշորոցույցով դիտարկումներ դրսում ու ներսում.ինչ կլինի, եթե ձյունն ու սառույցը խումբ բերենք, ինչպիսին են, ինչ հատկություններ ունեն:
  10. Ձմեռային ֆոտոցուցահանդես՝ բոլոր տարիքի սաների, սովորողների, ծնողների ֆոտոների և այլ աշխատանքներ:
  11. Բոլոր սաները և սովորողները խմբում միշտ ունեն փոխնորդ հագուստ, խմբում՝սահնակներ: Բակերում վտանգավոր քարեր, ճյուղեր կամ այլ իրեր չկա:
  12. Դպրոց-պարտեզների համակարգողը տվյալ դպրոցի ծրագրի ղեկավարն է:
  13. Դաստիարակների ձմեռային մարզական ստուգատես:
  14. Բնագիտատեխնիկական ստուգատես
  15. Դիջիթեք 2020
      • Հունվարի 13-17
      • Ձմեռային մարզական,ռոդարիական խաղեր:
      • Ֆիզիկական զարգացում, տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն,արագ-դանդաղ, բարձր-ցածր, մեծ-փոքր:Մարմնի ճկունություն՝ գլուխկոնծի,օղակախաղ, գնդակակաղաղ:
      • Ծանոթացում<< Բարևախաղ>>
      • ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽԱՂ

        Բութմատն ասաց` գայլը եկավ,

        Ցուցամատն ասաց`որտեղի՞ց եկավ,

        Միջնամատն ասաց` սարից եկավ,

        Մատնեմատն ասաց` եկեք փախչենք,

        Ճկույթն ասաց` ճստլիկ եմ, պստլիկ եմ,

        Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ

        Ինչպե՞ս փախչեմ:

        • Տարվա եղանակները
        • Զրուցում ենք ձմռան մասին և նկարում ձմեռ:
        • Հ.Թումանյան «Երկինքը փուլ է գալիս» 

        Ազգային խաղեր՝ «Խաշիլ-փափա,«Թաշկինակ» « Թզուկներ-հսկաներ»

        Ստեղծագործական երևակայության զարգացում « Ի՞ նչ  կլինի, եթե սեղանը բերան ունենա»

        • Բնագիտական փորձ «Եռացող կոպեկը»,«Սառույցը թելից կախվում է»
        • Ինքնաշեն խաղալիք
        • Այլընտրանքային նկարչությում, նկարում ենք թելով:
        • Երգեր՝  «Փաթիլ», «Փափուռի», «Ծափիկ -ծափիկ»,« Զար զընգը» «Դինգ-դոնգ»
      • Խաղիկներ
      • Հուռին գնաց բանջարի,
      • Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
      • Խոտի տակին ծիտ եղավ,
      • Ծըլվըլալեն դուրս թռավ։
      • Ծիտը թռավ գերանին,
      • Կանաչ խոտը բերանին:
      • Հորինում ենք հանելուկներ ձմռան մասին:
      • Զբոսանք
      • Զբոսնում ենք ձմեռային այգիներով և բակերով:
      • Խաղ «Հողաթափեր»
      • Ապլիկացիա «Ձմեռ»
      • Երգեր՝  «Փաթիլ», «Փափուռի», «Ծափիկ -ծափիկ»,« Զար զընգը» «Դինգ-դոնգ»Մրգերով տարբեր կերպարների պատրաստում:
      • Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ
    • Հունվարի 9-ին և -16ին. Բանավոր և գրավոր խոսքի մշակույթ
    • Հունվարի 13-ին և -17ին .Երաժշտաթատերական
    • Հունվարկ -ին և -ին. Մարզական

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы