Рубрика: Без рубрики, Նախագիծ, Շաբաթվա աշխատանքային նախագծեր, Աշխանտաքային նաղագիծ

Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ

Ճաշացանկ-9.03-13.03.2020

Գարնանային պարտեզ

Նախագծեր՝

  • «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես
  •  «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
  • Մարտ-ապրիլ`«Աղայան+ Ռոդարի» ստուգատես

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես   Ընդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո  պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 10:40-11:20`
  • Բնագիտական գործունեություն
  • Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝ « Խնոցի »,«Գնացեք տեսեք » ,« Արև, արև» «Զարկ բոլոճիկ
  • Հեքիաթ-ներկայացում. Ջ.Ռոդարի՝ …
  • Աղայանական շարք`…
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ`  <<Մուկն ու կատուն>>,<< Ծուղրուղու սանամեր>>, <<Խաշիլ փափա>>
  • Բառախաղ`«Հանդիպեցին բառն ու բառը»  (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-15:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

0.09.2020-13.03.2020

09.03.2020թ.

Ուրախ ռոդարիական մարմնամարզություն

Գլուխկոնծի, գնդակախաղ,վազք, թռիչք, բարձր, ցածր

Զրույց ՝ «Գարուն»

Տարվա եղանակները

10.03.2020թ.

Թեմա ՝ «Հողը»

Իմ թաղարը

Ծաղիկներ ենք տնկում:

Տաք և սառը բառեր

11.03.2020թ.

Նկարչություն՝ «Գարնանային գույները, »

12.03.2020թ.

Իմ մայրիկը

13.03.2020թ.

Ապլիկացիա

Շաբաթվա գործունեություն

Հեքիաթներ

Ո՞վ է հրամայում
Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Ինչ-որ մեկը, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայեց ինձ ու ոչինչ չասաց:
– Չգիտե՞ս՝ ինչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չե՞ս հասկանում:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում:
Բարկանա՞մ նրա վրա:
Կարող է՝ խուլ է, չի լսում խեղճը:
Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից…
Հետո   կանգնում է,  լեզու հանում և ծիծաղելով  կանչում.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

Հ. Թումանյան <<Ծիտը>>

Շաբաթվա ոտանավոր

Հավիկը               

-Ծուղրուղքո՜, սանամե՛ր,
Ո՞ւր գնաց հավիկը մեր:
-Գնաց աղբյուրը ջրի:
-Ի՞նչ կար կտցին:
-Չիր ու չամիչ:
-Ո՞ւմ էր տանում:
-Հարս ու փեսին:
-Հարսիկն ո՞ւր է:
-Ոսկե թախտին:
-Ի՞նչ է եփել:
-Համով կորկոտ:
– -Ո՞վ է կերել:
-Սև փիսիկը:
-Վա՜յ, սև փիսիկ, վա՜յ, սև փիսիկ,
Քո մերն ուտի քո չաղ թշիկ:

16.03.2020թ.

Այլընտրանքային նկարչություն կաթով

17.03.2020թ.

Ինքնաշեն խաղալիք՝ «Հեռադիտակ»

18.03.2120թ.

Բնագիտական փորձ՝ «Գույների աշխարհում»

19. 03.2020թ.

«Ես» նախագիծ

Ես կարողանում եմ…

20.03.2020թ.

Մարզական ուրբաթ

Պատրաստվում ենք մարզատոնին:

23.03.2020թ.

Տեխնոլոգիա՝ «Պապե մաշե»

24.03.2020թ.

Բնագիտական փորձ` «Ջրի տակ,ջրի վրա»

25.03.2020թ.

Զբոսանք, բակային խաղեր

26.03.2020թ.

Խոհանոցային գործունեություն

Պատրաստում ենք աղցան:

20.20.2020թ.

Սերմնացան

27.02.2020

Ռոդարի, Աղայան

Տիկնիկային ներկայացում

22.03.2020թ.

Ղ. Աղայան՝ «Արևի հրամանը»

30.03.2020թ.

Բակային խաղ՝ «Մուկն ու կատուն»

Նկարում ենք զատիկ:

31.03.2020թ.

Ուրախ ռոդարիական մարմնամարզություն

Զատկական ասույթներ ,խաղիկներ

Ընտանեկան նախագիծ

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

  • Մարտի-ին և -ին. Բանավոր և գրավոր խոսքի մշակույթ
  • Մարտի -ին և -ին .Ազգային պարերի ուսուցում
  • Մարտի-ին և -ին . Մարզական
Рубрика: Ծնողական ակումբ

Ծնողական ակումբ

Այսօր՝ Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանում, կայացավ իմ առաջին հանդիպումը ծնողների հետ: Շնորհակալ եմ այն ծնողներին, ովքեր ներկա էին և նրանց,ովքեր զգուշացրել էին հարգելի բացակայության համար: Իմ և Արև ՈՒզունյանի խումբը համագործակցում է ծնողի հետ: 2- 4 տարեկանների դաստիարակության և զարգացման համար արդյունավետ է դաստիարակ-երեխա-ծնող կապը: Պայմանավորվեցինք, որ ծնողական ակումբը գործելու է ամիսը մեկ անգամ՝ շաբաթ օրերին: Հաջորդ հանդիպումը մարտի 14-ին է ՝ ժամը 10:00-ին:Իրականացնելու ենք « Ձոն մայրիկին» նախագիծը: Խմբում գործող պարտադիր կանոններից է օճառով լվացվելը: Կարևորում ենք, որ երեխաների մեջ ձևավորվի լվացվելու կուլտուրան: Ծնողները խումբ չեն մտնում, եթե բախիլ չեն հագնում: Բացակայելու կամ ուշ գալու համար նախապես զգուշացնում են:

Рубрика: Ծնողական ակումբ

Ծնողական ակումբ

Փետրվարի 29-ին՝ ժամը 11:00-ին

Վայրը ՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ ծնողներ, դաստիարակներ, Արևմտյան դպրոց-պարտեզի տնօրեն՝ Գոհար Բալջյան, 2-5 տարեկանների խնամքի և զարգացման լաբորատորիայի ղեկավար՝ Նելի Արղության

Ծրագրում՝

Նախադպրոցական կրթություն.կարգեր

Առավոտյան ծես

Սննդի կազմակերպում

Рубрика: Без рубрики

Առավոտյան ծես

Առավոտյան դրեցինք ձեռնոցները և դուրս եկանք բակ:Մեր խմբի տարածքը մաքրեցինք, աղբը հավաքեցինք: Հետո մեր խնամված այգում խաղացինք և բեմադրեցինք Հ.Թումանյանի «Կռունկ » ոտանավորը:

Рубрика: Без рубрики, Նախագիծ, Ծեսեր

Բարեկենդանի ծեսը նախակրթարանում

«Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բառը կազմված է «բարի» և «կենդանություն» բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:

Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդն ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն:

Բարեկենդան, փորեկենդան,

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է…

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր էին քսում կամ ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը`մեծի, երբեմն` ծաղրածուի:Բարեկենդանի ծեսը Հայաստանում (լրացված)

Բարեկենդանի ծիսական խաղեր

Խաղ` «Նոզայ»

Անհրաժեշտ պարագաները խորանարդիկներ կամ այլ իրեր են , որոնք իբր թե ուտելիք են, Նոզային դիմակ, որևէ կենդանու թղթից պատրաստված պոչեր, թել, արկղ:

Խաղի ընթացքը

Խաղին մասնակցում է 8-10 երեխա:Հատակին թելով ուղղանկյուն են ստանում. դա սեղանն է: Սեղանից 3-5 մ հեռու դրվում է Նոզայի արկղը:Երեխաները «սեղանին» շարում են «մրգերը» /խորանարդիկները/,մեկը դառնում է խաղավար և մյուսների հետ նստում «սեղանի» մոտ: Այնպես են նստում, որ մի կողմը բաց մնա: Մեկն էլ Նոզայ է դառնում, կանգնում սեղանից հեռու իր արկղի մոտ: Հնչում է պարային երաշժտություն:Պարելով գալիս է Նոզայը: Նա պարում է, ծամածռություններ անում` մյուսների ուշադրությունը շեղելու համար, պահ ընտրելով փորձում է սեղանից «ուտելիքը» փախցնել և գցել իր արկղի մեջ:Եթե մինչև երաժշտության ավարտը /այն կարող է դաստիարակն անջատել/ Նոզայը կարողանում է խորանարդ փախցնել, մի պոչ է ստանում որպեսզ խրախուսանք, եթե չի կարողանում ուրիշն է դառնում Նոզայ: Եթե Նոզայը կարողանում է 2 անգամ պոչ ստանալ փոխվում են սեղանակիցները:

Խաղ` «Գոմշակռիվ»

Խաղացողներնը չորեքթաթ իրար հրում են ուսերով:Նույնը կատարում են կանգնած: Խաղում են կատակով` աշխատելով պարտվել:

Խաղ`«Աքլորակռիվ»

Աջ ձեռքով մեջքի կողմից բռնում են ծալված ձաղ ոտքը և թռչկոտելով աջ ուսի վրա` ուսով այնքան են իրար թեթևակաի խփում,մինչև խաղացողնրից մեկը վայր է ընկնում,պարտվում:

Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր էին փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր: Մեկ այլ խաղում խաղացողները մի մետր տրամագծով շրջան էին գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում էին վեգերը` աշխատելով խփել ընկույզներին և գոնե մեկը դուրս հանել շրջանից, որով և շահում էին շարված բոլոր ընկույզները:

Ճոճախաղերը գլխավորապես կանանց ու աղջիկների, մասամբ` երեխաների խաղերն էին: Ճոճվում էին բարձր ծառի հաստ ճյուղից կամ որևէ գերանից օղակով անցկացված պարանի վրա նստելով, երկու պարաններ օղակների մեջ տեղադրված տախտակի վրա նստած կամ կանգնած: Ճոճախաղերը զվարճահանդեսի էին վերածվում, երբ ճոճվողների շուրջ հավաքված բազմության առաջ տվյալ պահին ճոճվողի ոտքերին ճիպոտով հարվածելով պահանջում էին որևէ գաղտնիք ասել: Առավել տարածված էր` ստիպել սիրած տղայի անունը բարձրաձայն ասել: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվի:

Рубрика: Հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամիսը բուռն էր ծեսերով: Իրականացրել ենք Ղափամայի, Տյառնընդառաջի, Բարեկանդանի ծեսերը:Թումանյանական օրերին ընդառաջ կարդացել ենք Թումանյանի ստեղծագործությունները: Բոլոր ծեսերի ժամանակ խաղացել ենք ծիսկան խաղեր և երգել Կոմիտասյան երգեր:

Խմբում մի քանի երեխա մեքենայի կամ մեկ այլ խաղալիքի համար վիճում են: Սովորություն ունեն ընկերոջ ձեռքից խաղալիքը խլել և փախչել: 2,3 տարեկան Արենն ամբողջ օրը չի ուզում բաճկոնը և գլխարկը հանել, անգամ քնելուց կոշիկներն է դնում անկողնու մեջ: Տարբեր մեթոդներ եմ փորձել… Այս ամիս չստացվեց:

Փետրվարը սկսեցինք Ղափամայի ծեսով:Խաղացինք դդումներով, համտեսեցինք,թխվածքաբլիթ թխեցինք:Դդում չսիրող երեխաներն էլ սկսեցին դդում ուտել:

Ղափաման հայկական ծիսական կերակուր է

Դդմաբլիթներ

Օրը սկսում ենք Ռոդարիական ուրախ նախավարժանքով,նախաճաշը՝ թարմ մրգերով, շարունակելով երգել, խաղալ, հորինել,մարզվել, քնել, զբոսնել…Մարզվում ենք՝ համտեսելով մրգերը

Գնդակախաղ

Ազգային խաղեր՝ «Թաշկինակ»,«Թզուկներ, հսկաներ»

Հ. Թումանյանի ծնդդյան շնորահավորանք նախակրթարանում:

Թումանյանական օրերին ընդառաջ

Հ.Թումանյան՝ « Ճամփորդները» խաղ-բեմադրություն

Թումանյանն ամենուր՝ տանը, պարտեզում…

Ընտանեկան նախագիծ՝ «Կարդում ենք Թումանյան»

Թումանյանական խառնաշփոթ

Տյառնընդառաջին ընդառաջ պատրաստեցինք աղանձ և փոխինձ: Զրուցեցինք ցորենի մասին: Ցորենով այլընտրանքային նկարչություն:

ՈՒշադրության, հիշողության զարգացում:

Թիվ , հաշիվ , համեմատել խմբավորել, տարբերակել:

Պատրաստում ենք աղանձ և փոխինձ

Տեառնընդառաջն Արևմտյան դպրոց-պարտեզում

Դաստիարակի օրագիր,մայրենի լեզվի օրեր

Առավոտյան ծես

Զբոսանք

Բարեկենդանին ընդառաջ «Էշ պատվական » երգի ներքո խաղում ենք, բեմադրում, զվարճանում:Ծիսական խաղեր

Բարեկենդանի ծեսը նախակրթարանում

ԾՆՈՂԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

Այսօր՝ Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանում, կայացավ իմ առաջին հանդիպումը ծնողների հետ: Շնորհակալ եմ այն ծնողներին, ովքեր ներկա էին և նրանց,ովքեր զգուշացրել էին հարգելի բացակայության համար: Իմ և Արև ՈՒզունյանի խումբը համագործակցում է ծնողի հետ: 2- 4 տարեկանների դաստիարակության և զարգացման համար արդյունավետ է դաստիարակ-երեխա-ծնող կապը: Պայմանավորվեցինք, որ ծնողական ակումբը գործելու է ամիսը մեկ անգամ՝ շաբաթ օրերին: Հաջորդ հանդիպումը մարտի 14-ին է ՝ ժամը 10:00-ին:Իրականացնելու ենք « Ձոն մայրիկին» նախագիծը: Խմբում գործող պարտադիր կանոններից է օճառով լվացվելը: Կարևորում ենք, որ երեխաների մեջ ձևավորվի լվացվելու կուլտուրան: Ծնողները խումբ չեն մտնում, եթե բախիլ չեն հագնում: Բացակայելու կամ ուշ գալու համար նախապես զգուշացնում են:

Рубрика: Без рубрики, Նախագիծ

Աշխատանքային նախագիծ

24.02.2020-28.02.2020

Ճաշացանկ

Ձմեռային պարտեզ

Մեթոդական փաթեթ

Փետրվարի 24

Բարեկենդանին ընդառաջ պատրաստում ենք դիմակներ:

Փետրվարի 25

Խոհանոցային գործունեություն

Պատրաստում ենք մրգային աղցան:

Ազգային խաղեր՝ «Գոմշակռիվ», «Աքլորակռիվ»

Փետրվարի 26

Կատակ, ուրախ բառեր

Լուցկիներով դիմակների պատրաստում, լաբիրինթ

Թիվ, հաշիվ, կողմնորոշում:

Ստեղծագործական երևակայության զարգացում:

Փետրվարի 27

Բարեկենդանի ծեսը նախակրթարանում

Փետրվարի 28

Բառախաղ

Տաք և սառը բառեր

Փետրվարի 29

Բարի ճանապարհ, ձմե՛ռ:

Շաբաթվա գործունեություն

Երգ-երաժշտություն «Այլի, հո », «Պսակ-պսակ», «Եկեք ծեծենք»,«Գնացեք տեսք»,«Փայտե ձիուկ»,

Ռոդարիական ուրախ մարմնամարզություն

  • Խնոցի- ասերգ
    -Խնոցի,
    -Հարոցի.
    Թանը հանի` քամեցի,
    Սրսուռ չորթան շինեցի,
    Եղով ապուր եփեցի,
    Պետոն ուզեց` տփեցի:
    Երգ․
    Հարի, հարի, խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի,
    Ունկդ բարակ, խնոցի,
    Մեջդ կարագ, խնոցի:
    Փլավ կեփեմ՝ եղ չըկա,

    Փեսեն էկավ՝ տեղ չկա,
    Հարի, հարի, խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի:-Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ:
  • Միասնական խաղ-թռնոցիներ.
  • Թռի, թռի, թիթեռնիկ,
  • Եկեղեցու ծիծեռնիկ,
  • Խաչ պատուհան կուտ քաղե,
  • Ավազանի ջուր խմե:
  • Վարդի դաստա խորոտիկ,
  • Ռեհանի փունջ մորոտիկ,
  • Քեզմեն առնեմ հոտհոտիկ,
  • Իմ սիրունիկ աղունիկ:
  • Միասնական խաղ-թռնոցի.
  • Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
  • Թռավ, գնաց առվի եզրիկ,
  • Կերավ կուտիկ,
  • Խմեց ջրիկ,
  • Թռավ մտավ Աստղիկի ծոցիկ:

Рубрика: Համագործակցության ծրագիր, Դաստիարակի օրագիր

Բլբլոց

Մայրենի լեզվի օրեր

 Նպատակը՝

Բանավոր խոսքի զարգացում:

Ազատ խոսք, բառապաշարի հարստացում:

Խնդիրները՝ 

Ինքնուրույն մտածելու, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի զարգացում:

Լսելու կարողություն:

ՈՒսումնական նյութերի ստեղծում

Զրույց

Ի՞նչ է սերը:

Ո՞վ է հրամայում:

Ի՞նչ է ամուսնությունը:

Ի՞նչ է տխրությունը:

Հարս և փեսա

Ալենը հարցրեց իր ընկերոջը.

-Դանի՛, սերն ի ՞ նչ է:

-Սերը սիրելն է, սերը կաթի սերն է:

-Ալե՛ն, ամուսնությունն ի՞նչ է:

Ալենը մտածեց և ժպիտով ասաց.

— Ամուսնությունն ամուսինն է:Պապաս մամայիս ամուսինն է:

-Իսկ հարս ու փեսա՞ն,- շարունակեց հարցնել Դանին:

Այդ պահին միաժամանակ երկուսով ասացին.

— Մենք փեսա ենք, պետք է հարս «առնենք»:

-Ի՞նչ է տխրությունը:

-Տխրությունը լացելն է,-ասաց Դանին:

-Տխրությունը խփելն է,-ասաց Ալենը:

-Ես տխրում եմ, երբ ինձ խփում են, վատ բառեր են ասում -ասաց Դավիթը:

— Ո՞վ է հրամայում:

-Պապաս,-ասաց Ալենը:

-Մայրիկս, ես էլ մայրիկիս եմ հրամայում,-ասաց Դավիթը:

-Սերը սիրելն է: Մայրիկս ու հայրիկս սիրում են իրար: Ես էլ եմ նրանց սիրում,-ասում է 4 տարեկան Դավիթը:

Դավիթը պատմում է նաև , որ սիրում է Լիլիթ անունով մի աղջկա: Նա ունի երկար մազեր և աշխատում է մայրիկի աշխատավայրում:Դավիթն ուզում է ամուսնանալ Լիլիթի հետ,բայց հասկանում է, որ մայրիկը թույլ չի տա, որովհետև Լիլիթը մայրիկի ընկերուհին է:

-Սերն ամուսնությունն է, հարսանիք է,-ասաց Անին: