Рубрика: Без рубрики, Նախագիծ, Ծեսեր

Բարեկենդանի ծեսը նախակրթարանում

«Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բառը կազմված է «բարի» և «կենդանություն» բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:

Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդն ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն:

Բարեկենդան, փորեկենդան,

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է…

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր էին քսում կամ ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը`մեծի, երբեմն` ծաղրածուի:Բարեկենդանի ծեսը Հայաստանում (լրացված)

Բարեկենդանի ծիսական խաղեր

Խաղ` «Նոզայ»

Անհրաժեշտ պարագաները խորանարդիկներ կամ այլ իրեր են , որոնք իբր թե ուտելիք են, Նոզային դիմակ, որևէ կենդանու թղթից պատրաստված պոչեր, թել, արկղ:

Խաղի ընթացքը

Խաղին մասնակցում է 8-10 երեխա:Հատակին թելով ուղղանկյուն են ստանում. դա սեղանն է: Սեղանից 3-5 մ հեռու դրվում է Նոզայի արկղը:Երեխաները «սեղանին» շարում են «մրգերը» /խորանարդիկները/,մեկը դառնում է խաղավար և մյուսների հետ նստում «սեղանի» մոտ: Այնպես են նստում, որ մի կողմը բաց մնա: Մեկն էլ Նոզայ է դառնում, կանգնում սեղանից հեռու իր արկղի մոտ: Հնչում է պարային երաշժտություն:Պարելով գալիս է Նոզայը: Նա պարում է, ծամածռություններ անում` մյուսների ուշադրությունը շեղելու համար, պահ ընտրելով փորձում է սեղանից «ուտելիքը» փախցնել և գցել իր արկղի մեջ:Եթե մինչև երաժշտության ավարտը /այն կարող է դաստիարակն անջատել/ Նոզայը կարողանում է խորանարդ փախցնել, մի պոչ է ստանում որպեսզ խրախուսանք, եթե չի կարողանում ուրիշն է դառնում Նոզայ: Եթե Նոզայը կարողանում է 2 անգամ պոչ ստանալ փոխվում են սեղանակիցները:

Խաղ` «Գոմշակռիվ»

Խաղացողներնը չորեքթաթ իրար հրում են ուսերով:Նույնը կատարում են կանգնած: Խաղում են կատակով` աշխատելով պարտվել:

Խաղ`«Աքլորակռիվ»

Աջ ձեռքով մեջքի կողմից բռնում են ծալված ձաղ ոտքը և թռչկոտելով աջ ուսի վրա` ուսով այնքան են իրար թեթևակաի խփում,մինչև խաղացողնրից մեկը վայր է ընկնում,պարտվում:

Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր էին փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր: Մեկ այլ խաղում խաղացողները մի մետր տրամագծով շրջան էին գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում էին վեգերը` աշխատելով խփել ընկույզներին և գոնե մեկը դուրս հանել շրջանից, որով և շահում էին շարված բոլոր ընկույզները:

Ճոճախաղերը գլխավորապես կանանց ու աղջիկների, մասամբ` երեխաների խաղերն էին: Ճոճվում էին բարձր ծառի հաստ ճյուղից կամ որևէ գերանից օղակով անցկացված պարանի վրա նստելով, երկու պարաններ օղակների մեջ տեղադրված տախտակի վրա նստած կամ կանգնած: Ճոճախաղերը զվարճահանդեսի էին վերածվում, երբ ճոճվողների շուրջ հավաքված բազմության առաջ տվյալ պահին ճոճվողի ոտքերին ճիպոտով հարվածելով պահանջում էին որևէ գաղտնիք ասել: Առավել տարածված էր` ստիպել սիրած տղայի անունը բարձրաձայն ասել: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s