Рубрика: Աշխանտաքային նաղագիծ, Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ 13.04.2020-17.04.2020

Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը

Ժամանակահատվածը՝ ապրիլի 13-ից մինչև ապրիլի 17-ը

Մասնակիցներ՝ 2-5 տարեկաններ և ծնողներ

Նկարագրություն ՝ 2-4 տարեկանները և ծնողներն իրականացնում են առցանց-հեռավար ուսուցում:Ծնողները ներկայացնում են իրենց առաջարկած ընտանեկան նախագծերը:

Արդյունքը՝ ֆիզիկական զարգացում,տրամաբանություն, ուշադրության կենտրոնացում, ստեղծագործական երևակայության զարգացում:

Ծանոթացում հեքիաթներին,  Կոմիտասյան երգերին, բակային խաղերին:

Խմբային աշխատանք, նյութերի ստեղծում:

Հեռավար -առցանց ուսուցում

Ընտանեկան նախագիծ

13.04.2020թ (երկուշաբթի)

«Իմ ընտանիքը»

Պատմում են 2-5 տարեկանները՝ ներկայացնելով իրենց ընտանիքի անդամներին:

«Իմ օրը»

2-5 տարեկանները պատմում իրենց օրվա գործունեության մասին:

Հայելիներով խաղ

Երեխաները կանգնում են հայելու առաջ, զրուցում են…

14.04.2020թ (երեքշաբթի)

Ջրային խաղեր

Ջրի համը և հոտը:

Ջրի մեջ կարող եք մեկ գդալ աղ, շաքարավազ, լիմոնի աղ լցնել և համտեսել:

Լող

Խաղ-մրցույթ՝ ես կարողանում եմ գլուխս ջրի մեջ շունչս պահել:

Ջրային խաղեր

1. տե՛ս այստեղ

2.տե՛ս այստեղ

3.տե՛ս այստեղ

15.04.2020 (չորեքշաբթի)

Զբոսանք, բակային խաղեր, ռեզին, գնդակ, պարան, հեծանիվ, ինքնագլոր

Խաղ՝ «Թզուկներ և հսկաներ»

Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն  ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում,  բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:

Խաղ՝ «Ես բարձր եմ, դու` ցածր»

Խաղում են 2-ական հոգով` մեծ մասամբ հոգնած մեջքերը հանգստացնելու համար: Խաղացողները կանգնում են մեջքերն իրար կպցրած և երկուսի թևերը մեկը մյուսին շղթայած: Այդ դրությամբ մեկընդմեջ կռանալով` մյուսին առնում է իր շալակը: Շալակողի հարցումով նրանց միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը:

— Տակդ ի՞նչ կա:

— Վերմակ, ներքնակ:

Ապա շալակողն էր հարցնում։

— Վրեդ ի՞նչ կա:

— Աստղ ու լուսնյակ:

Խաղացողները կարող են կամաց-կամաց արագացնել այդ գործողությունը:

Խաղ՝ «Բարձ -ցածր»

Խաղադարան

16.04.2020 (հինգշաբթի)

Այլընտրանքային նկարչություն

Ազգային խաղեր, ճվիկներ

ՃՎԻ ՃՎԻԿ

Ճվիկներ

Ճիվու, ճիվու, ճնճղիկ,                              
Թռավ, գնաց առվի եզրիկ,
Կերավ կուտիկ,
Խմեց ջրիկ,
Թռավ մտավ …-ի ծոցիկ:

Ճվիկ, ճվիկ, Ակնա ճվիկ,              
Ճվիկ գնաց հեռու քաղաք,
Բուրդ բերեց, բամբակ բերեց,
Թել մանենք, գլխարկ գործենք,
Մեր …-ի գլխին կործենք:
Թը~ռռ ճվիկ:

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,    
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:
Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,    
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

 

17.04. 2020(ուրբաթ)

Հովհաննես Թումանյան,Ղազարոս Աղայան,Ջաննի Ռոդարի

Ընթերցումներ, խաղ-բեմադրություն, տիկնիկային ներկայացումներ

 

Հարգելի՛ ծնողներ,նյութերն ուղարկում եք ամեն օր՝ հետևելով ծրագրին:

Նկարելուց հեռախոսն ուղիղ մի՛ պահեք: Սիրով սպասում եմ ձեր նյութերին:

Оставьте комментарий