Рубрика: Հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետություն

Պարտեզն ընտանիքում
Շատ ընտանիքներում եթե երկուսից ավելի երեխաներ են լինում, հաճախ լսում ես, որ ասում են.
-Ձեր տունն իսկական մանկապարտեզ է:
Կամ երբ մեծերով հավաքվում են և զրուցելիս մեկը մյուսին չեն լսում, կրկնում են.
-Ոնց որ մանկապարտեզում գտնվենք:
Այո, հիմա գրեթե բոլորի տները մանկապարտեզներ են դարձել: Շատերը զարմացած հարցնում են.
–Ինչու՞ մանկապարտեզն էլ է հեռավար աշխատում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում վաղուց է գործել առցանց-հեռավար ուսուցումը: Փորձը վաղուց ունեինք, պարզապես հիմա Teams ծրագիրն է ավելացել: Բացի դրանից, կրթահամալիրում սովորում են 2տարեկանից մինչև 12-րդ դասարան: Սա իմ աշխատանքն է, որ միշտ սիրով և հավեսով եմ կատարում: Որպես խմբի դաստիարակ՝ ամեն օր համագործակցում եմ ծնողների հետ: Ծնողները դարձել են գործընկերներ: Առցանց ուսուցման ժամանակ ամեն շաբաթ աշխատանքային նախագիծ եմ ուղարկել ծնողներին: Նպատակս մեկն է եղել՝ ոչ մի երեխա չանտեսվի: Ընտանեկան դաստիարակությունը կարևոր հիմք է՝ ապագայում լավ քաղաքացիներ ունենալու համար: Երբեմն ծնողները չգիտակցելով՝ թույլ են տալիս այնպիսի սխալներ, որ հետագայում կարող են անցանկալի հետևանքներ թողնել:
«Պարտեզն ընտանիքում» նախագիծը սկսեցի ծնողների հետ զրույցով:
Հեռավար-առցանց ուսուցումն ընտանիքում ի՞նչ խնդիրներ է առաջացրել:
— Իմ երեխան չի ուզում նկարվել,ասում է.
-Մա՛մ, մի՛ նկարիր:
-Իմ երեխան լարվում է.
— Մա՛մ, ի՞նչ ասեմ, ո՞նց անեմ, է՜, չեմ ուզում…
Երբեմն պարզապես ծնողների ժամանակը չի հերիքում, որ աշխատանքից հետո զբաղվեն երեխաներով: Որպես դաստիարակ՝ ճիշտ համարեցի ծնողների հետ համագործակցել: ՉԷ՞ որ ընտանիքում է դրվում այն հիմքը, որի վրա երեխան մեծերի օգնությամբ զարգացնում է ընդունակություններն ու կարողությունները, հարստացնում է գիտելիքները, զարգանում:
1.Պետք չէ երեխային ստիպել որևէ գործունեություն սկսել, քանի դեռ ծնողը չի ուզում և ցանկություն չունի երեխայի հետ խաղալ:
2. Ծնող-դաստիարակը տնային և աշխատանքային գործերն ամբողջ օրը համատեղելով՝ չպետք է 2- 5 տարեկաններին անտեսի՝ գիտակցելով, որ դեռ դպրոցահասակ չեն:
3. Եթե ծնողը պատասխանատու է և հասցնում է բոլոր հեռավար ուսուցման գործունեությանը մասնակցել, ապա երեխան նույնպես պատասխանատվություն է կրում իր բոլոր արարքների համար:
4.Թողե՛ք երեխային ազատ, մի՛ սահմանափակեք նրա ստեղծագործական աշխարհը:

5. Լավ ընկերոջ դերն ստանձնեք, բայց մի՛ թելադրեք:

Օրվա յուրաքանչյուր գործունեություն նման չէ հաջորդ օրվա գործունեությանը: 2-5 տարեկանները և ծնողներն արդեն համակերպվել են և հավեսով են իրականացնում «Պարտեզն ընտանիքում» նախագիծը: Ամեն օր դաստիարակ-ծնող են դառնում, դիտարկում են իրենց երեխաներին, զարգացնող խաղեր են մտածում և կազմակերպում՝ կարևորելով երեխաների առաջարկները:
Այս շաբաթ ծնողներին առաջարկեցի, որ գրեն աշխատանքային նախագիծ կամ առաջարկեն որևէ գործունեություն: Մեծամասնությունն առաջարկեց ուրախ մարմնամարզություն՝ պարզաբանելով ,որ երեխաները հավեսով են մարզվում և խաղում:Արդյունքում ամեն օր մարզվելը առողջ ապրելակերպ է: Լիլի մայրիկը մակարոնով գործունեություն առաջարկեց:Շատերն էլ ասացին,որ նախակրթարանի շաբաթական աշխատանքային նախագիծը հետաքրքիր էր, սիրով են պատրաստում տեսանյութեր: Եղան ծնողներ, որ պարզապես լռեցին:
Ապրիլին աշխատել եմ երեք շաբաթ: Ամեն շաբաթ բլոգում հրապարակել եմ շաբաթվա աշխատանքային նախագիծը:
Ապրիլ ամսվա աշխատանքային նախագծեր

30.03.2020-03.04.2020 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում
13.04.2020-17.04.2020 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում
20.04.2020-24.04.2020 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

Ծնողի առաջարկած նախագիծ
Ավագյան Եվա և մայրիկ
Զարգացնող խաղեր

Խալաթյան Լիլի և մայրիկ
Մարմնամարզություն այլընտրանքային միջավայրում

Ծնողի օրագիր
Հեռավար ուսուցման մասին պատմում են ծնողները: Լուիզան՝ Պետրոսյան Կառոլինայի մայրիկը, Լուսինեն ՝ Մելիքսեթյան Էրիկի մայրիկը:

Ինքնակրթություն,սեմինար-պարապմունքներ

Վարդգես Պետրոսյան «Վերջին ուսուցիչը»
«Դպիր» ամսագիր
«Նախաշավիղ»
Բլոգավարություն
Մասնակցել եմ հեռավար-առցանց բլոգավարության սեմինարին: Սեմինարը վարում էր Նելի Արղությանը: Կարգավորել ենք բլոգներին համապատասխան բոլոր բաժինները:Ինձ հուզող հարցերի պատասխանները սիրով ստացել եմ:

Դիպլոմային աշխատանք:Համագործակցել եմ երկու ուսանող դաստիարակների հետ:

Մասնակցել են 18 ընտանիքներ:
Չի մասնակցել 5-ը(արձակուրդ):
Հրապարակել եմ 70 տեսանյութեր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s