Рубрика: Без рубрики

Հեռավար-առցանց ուսուցումը չունի շաբաթ և կիրակի

Հեռավար-առցանց ուսուցումը չունի ո’չ ժամ, ո’չ հանգստյան օր:Ծնողները երեխաների հետ շարունակում են իրականացնել «Զատիկ» ընտանեկան ուսումնական նախագիծը:

Ավագյան Եվա
Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Ուսումնական նյութեր, Դաստիարակի օրագիր

Հաշվետվություն 30.03.-03.04

Մարտի 30-ից ապրիլի 3-ը նախապատրաստվեցինք Զատկի ծեսին:Ծրագիրը վերածվեց ֆլեշմոբի:Աշխատանքային նախագիծ 30.03.2020-03.04.2020

Մասնակիցներն արդեն ունեն իրենց ցանած ածիկները , զատկական ծառը, ծիսական տիկնիկները: Երգում և բեմադրում են զատկական ծրագրային երգերը, խաղում են ծիսական խաղերը: Ծեփում են, ալյուրով հունցում, կտրտում, պատրաստում իրենց սիրած պատկերները:

Պատմում են ծնողները.

Հ.Դանին ամեն առավոտ արթնանանում է.

-Մա՛մ, մա՛մ ջան, շաբաթ, կիրակին չի՞ գնացել, որ «պարտեզը» գա:

Ամբարյան Դանին և Ամիրյան Ալլենն ընկերությունը շարունակում են տեսազանգով, կարոտած զրուցում են, երգում:

Ա. Դանին էլ ուզում է պարտեզ գնա.

-Մա՛մ, ընկեր Աննային ասա, որ պարտեզի բանալին բերի և դուռը բացի, ես էլ գնամ պարտեզ:

Լիլին քնելուց առաջ զրուցում է մայրիկի հետ:

-Լիլի,՛ սերն ի՞նչ է,-հարցնում է մայրը:

Լիլին փաթաթվում է մայրիկին և ասում.

-Մամա՛, ի՞նչ ա ի՞նչ ա, որ ես քեզ սիրում եմ ու «փաթաում» եմ:

Առցանց ընտանեկան առաջարկ-նախագծի շրջանակներում Զատկի ծեսը ներկայացնում է Թութիկյան Տիգրանի մայրիկը՝ Գոհար Հովհաննիսյանը:Ծնողի օրագիր

Առցանց ընտանեկան առաջարկ- նախագիծ

1.Ձու դատարկոցի ֆլեշմոբ

2.Ձու դատարկոցի ֆլեշմոբ

3.Ծիսական երգերի և խաղերի ֆլեշմոբ

4. Տեխնոլոգիա Ֆլեշմոբ

5.Զատկական ծես ֆլեշմոբ

Մասնակցել է 16 երեխա

Չի մասնակցել 8 երեխա

Մասնակցել եմ .

Մանկական հաջողությունների երաշխիքը .ընթերցանություն, վերլուծություն-զրույց։

Հեռավար-առցանց սեմինար Microsoft Teams ծրագրով. Երկուշաբթի

#ՄնաՏանըԿարդաԴպիր մարտահրավեր խաղին

Մարիա Մոնտեսորի

Տասնինը պատվիրանները ծնողներին, գրավոր վերլուծություն:

Рубрика: Без рубрики

Մարիա Մոնտեսորիի տասնինը պատվիրանները ծնողներին

Վերլուծություն

Օգտակար պատվիրաններ, որոնք անհրաժեշտ են ծնողներին և մանկավարժներին:Հեղինակն իր դաստիարակչական, հետազոտական դիտարկումներն է ներկայացնում: Մանկավարժները և ծնողները յուրաքանչյուր երեխայի անհատական են մոտենում: Առաջնորդվենք, բայց` չսահմանափակվենք:

Ժամանակները, մանկավարժական մոտեցումները տարբեր են:«Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում »: Միանշանակ չես կարող ասել, որ այն երեխան, ում ծաղրում են վախկոտ կլինի :

Այսօրվա սերունդն ազատ է, համարձակ, նույնիսկ՝ ագրեսիվ և թույլ չի տալիս իրեն ծաղրել:

1. Հիշի՛ր, որ դու էլ ես երեխա եղել:

2.Նախքան քննադատելը փորձիր հասկանալ, բացատրել:

3.Նախապես հորինելու հնարավորություն տալ:Այլապես երեխան չի տրամաբանի, չի մտածի:

4.Պարտադրված ուսուցումն արդյունավետ չէ: Երեխան սովորում է խաղալով:

5.Մանկավարժը երեխայի հետաքրքրությունների հարցում վստահ և օգտակար պետք է լինի:

6.Կարողացիր քեզ երեխայի տեղը դնել:

7.Երեխայի խոսքով մի՛ խոսիր:

8.Սեփական օրինակը դաստիարակության արդյունք է:

Рубрика: Без рубрики, Ուսումնական նյութեր, Ընտանեկան նախագիծ, Ծեսեր

Զատկական ծես

Ֆլեշմոբ

Ուրբաթ օրը ծնողները փորձում են լրացնել շաբաթվա աշխատանքային նախագծից իրենց բաց թողած գործունեությունը:

Զատկական եռուզեռ 2-5 տարեկանների ընտանիքում:

Օրը սկսում ենք Արենի և Եվայի զատկական երգերի ընտանեկան ֆլեշմոբով, 2 տարեկան Նարեն խնամում է ծաղիկները, Լիլին հետևում է իր ցանած ածիկներին, Կառոլինան և Տիգրանը զարդարում են իրենց զատկածառը, Էրիկը խմորով է խաղում, իսկ Եվան ձու է դատարկում:

Անտոնյան Նարե

Ավագյան Եվա

Պտրոսյան Կառոլինա
Թութիկյան Տիգրան

Մելիքսեթյան էրիկ

Թովմասյան Նարե
Խալաթյան Լիլի

Ավագյան Եվա
Տոնոյան Մարի

Թևոսյան Էրիկ

Рубрика: Без рубрики

Տանը մնա, գլուխ ունես՝ «քուջուջ արա» համակարգչի, հեռախոսի մեջ

Մարտ ամիսն անցկացրինք տանը՝ բավական երկար ժամանակ լինելով համակարգչի առաջ:Եթե նույնիսկ համակարգչից հեռու էի լինում, նրան փոխարինում էր հեռախոսը՝ րոպե առ րոպե լսվում էր՝ ծը՜նգ,ծը՜նգ… Նորից նամակ, հաղորդագրություն: Այստեղ են ասում՝ ծընգլ-մընգլ, ծի՜վ ծի՜վ: Ակամայից հիշեցի Հ.Թումանյանի «Ծիտը» հեքիաթը՝ «Գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ»:Է՛հ, «քուջուջ» անեմ տանը, քայլեմ ինտերնետի լավ կապը ապահովող սենյակներում:Մի պահ կանգ առնեմ,նստեմ ու ինքս ինձ բարկացած ասեմ.

— Վա՜յ, այս ինչ թույլ է ինտերնետի կապը:

Հանգիստ սպասիր, հիմա բոլոր ուսումնական հաստատություններն աշխատում են հեռավար: Կպատահի…

Հայաստանում արտակարգ իրավիճակ է, չեմ տխրում՝ լավատես եմ, մի փոքր հումորն էլ չի խանգարի, որ բոլորը ժպտան, ծիծաղեն…

Զվարճալի պատում.

Դավթի ,Դանիի և Ալենի զրույցը.

— Ի՞նչ է վիրուսը:
Դավիթն ասաց.

-Եթե հիվանդանում են, գնում են բժշկի:

Դանին ասաց.

— Վիրուսն այն է, որ երբ լավ խաղ չեն խաղում, կարմիրը սեղմում են, վիրուս է լինում:

Ալենն էլ ավելացրեց.

-Համակարգչի մեջ է վիրուս ընկնում, ու այն փչանում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեռավար-առցանց ուսուցումը նորարարություն չէ: Որպես խմբի դաստիարակ` ուրախ եմ, որ հեռավար ուսուցում ենք իրականացնում:Կարծում եմ՝ ծնողները երեխաներին ավելի երկար ժամանակ կտրամադրեն, մի փոքր էլ կմտնեն դաստիարակի դրության մեջ՝ հասկանալով, որ նախակրթարանում ոչ մի նյութ հենց այնպես չի հրապարակվում, ազատ միջավայրում ինչպես է 25 երեխա պարտեզում օրն անցկացնում:

Կրթահամալիրի տնօրենի հրամանը կարդալուց  հետո Նելի Արղությանի գլխավորությամբ կազմեցինք երկշաբաթվա աշխատանքային նախագծեր՝ մարտի 2-6-ը , 16-20 և30.03-03.04-ին ուղարկելով ծնողներին: Հեռավար ուսուցման աշխատանքային նախագիծ2-6

Հեռավար-առցանց ուսուցում Մարտի 16-2

Աշխատանքային նախագիծ 30.03.2020-03.04.2020

Ծնողների արձագանքը.

-Եղավ , հոյակապ է, ի՜նչ հավես է:

Նամակ ստացա նաև, որ երեխաս հիվանդ է, հենց լավանա,  սիրով կաշխատենք:

Առողջություն բոլոր հիվանդներին, թո՛ղ շուտ առողջանան:

Ծնողներն անընդհատ  տեսանյութեր էին ուղարկում: Ես էլ նյութեր էի պատրաստում, որ հրապարակեմ իմ աշխատանքային բլոգում: Մտածում էի՝ ծնողներին  նյութ  պատրաստելու ծրագիրը սովորեցնել:

Ծնողների հետ զրուցելու ժամանակ հասկացա , որ երեխաները լարվում են.

-Մամա՛, ի՞նչ ասեմ, ո՞նց անեմ:

-Մա՛մ. մի՛ նկարի:

Դանին ամեն առավոտ արթնանանում է.

-Մա՛մ, մա՛մ ջան, շաբաթ, կիրակին չի՞ գնացել, որ «պարտեզը» գա:

Խմբում երեխաները չեն էլ նկատում, որ նկարվում են: Թեպետ, ծրագրում նշել եմ, որ եթե նյութը չի ստացվում, կարող են նկարներ ուղարկել և մի փոքր պատում գրել:Կարծում եմ, որ ավելի հետաքրքիր կլինի,երբ հետագա հեռավար աշխատանքները վերածվեն ֆլեշմոբի:

Օրինակ՝ «Շրխկան» համույթ՝ երգում ենք Կոմիտաս: Այստեղ արդեն ներկայանում են ընտանիքով , ամեն ինչ համահունչ է՝ տարիքային սամանափակում չկա: Չենք առանձնացնում՝ 2 տարեկան , 5 տարեկան կամ 12 տարեկան: Ընտանեկան նախագիծ է: Շաբաթ առ շաբաթ ծնողներն ավելի պատրաստակամ էին, բայց ասում էին, որ երեխաները կարոտում են, ուզում են պարտեզ գալ:

Ֆլեշմոբ

Ֆլեշմոբի մեկնարկը արեցի ես: Ներկայացրի առավոտյան ծեսը: Հետաքրքիր էր, որ 2-5 տարեկաններն ու ծնողներն արագ միացան և արձագանքեցին: Հեռավար -առցանց նախագծերն իրականացնելիս՝ առաջին շաբաթում առաջնորդվել եմ օրվա ծրագրով: Երկրորդ շաբաթում եղել է շաբաթական ծրագիր, որտեղ ամեն երեխա և ծնող ընտրել է խաղեր և խաղացել:

Երրորդ շաբաթը վերածել եմ ֆլեշմոբի: 2-5 տարեկաններն այնքան ինքնուրույն և ազատ են պարտեզում, որ տանը կարողանում են իրենք մասնակից դարձնեն ծնողներին: Ալենը և Դանին ընկերներ են, ամեն օր տեսազանգի միջոցով տեսնում են իրար և սկսում են երգել զատկական երգեր, զրուցել միասին ,հեքիաթ պատմել:

Ծնողներն ակտիվ են՝ պատրաստակամ: Թութիկյան Տիգրանի մայրիկն առաջարկեց իր ընտանեկան նախագիծը:

2-5 տարեկանները հետազոտողներ են, լինեն տանը, թե՝ պարտեզում, իրենք ազատ և ինքնուրույն են իրենց աշխարհում: Իրենք են շոշափում, գտնում, բացահայտում,ճանաչում: Նրանց շուրջ մարդիկ միայն ուղղորդող են և ոչ թե՝ խանգարող:

Մարտի 2-6

Հեռավար-առցանց գործունեություն. օր առաջին

Հեռավար-առցանց գործունեություն. օր երկրորդ

Հեռավար-առցանց գործունեություն. օր երրորդ:

Հեռավար-առցանց գործունեություն. օր չորրորդ

Հեռավար-առցանց գործունեություն. օր հինգերորդ

Մարտի 16-20

Հեռավար-առցանց ուսուցում. օր առաջին Ընտանեկան նախագիծ

Հեռավար-առցանց ուսուցում. օր երկրորդ

Հեռավար-առցանց ուսուցում.օր երրորդ

Հեռավար-առցանց ուսուցում.օր չորրորդ

Հեռավար-առցանց ուսուցում. օր հիգերորդ

Մարտի 23-27-ը արձակուրդում եմ եղել

Հաշվետվություն 30.03.-03.04

Հեռավար-առցանց ուսուցումը չունի ո’չ ժամ, ո’չ հանգստյան օր: Ծնողները երեխաների հետ շարունակում են իրականացնել հեռավար ընտանեկան նախագիծը:

Հեռավար-առցանց ուսուցումը չունի շաբաթ և կիրակի

Զատկական ծես

Ընթերցել եմ «Դպիր» ամսագրում թողարկված հոդվածները:

Մասնակցել եմ #ՄնաՏանըԿարդաԴպիր մարտահրավեր խաղին:

Մարտահրավեր.Ռոդարիական խաղ

Рубрика: Без рубрики

Տեխնոլոգիա

Ֆլեշմոբ

Նախակրթարանի նախագծերի շնորհիվ երեխաները ծնողների հետ են մասնակցում ծիսական գործունեությանը: Իսկական ընտանեկան եռուզեռ:

Թութիկյան Տիգրան

Խալաթյան Լիլի

Մելիքսեթյան Էրիկ

Պետրոսյան Կառոլինա

Թութիկյան Տիգրան

Տոնոյան Մարի

Թովմասյան Նարե

Հովհաննիսյան Դավիթ

Ավագյան Եվա