Рубрика: Ուսումնական նյութեր, Դաստիարակի օրագիր

Ես սեբաստացի Աստղիկ Բլեյանն եմ

Ես սեբաստացի Աստղիկ Բլեյանն եմ: Դաստիարակի օրագիր վաղուց չէի գրել:Սպասում էի, որ նոր սեբաստացի սաներից սկսեի:Կորոնավիրուսը սահամանափակել էր շփվելու, խաղալու 2-4 տարեկանների սահմանը:Ընտանեկան նախագծերը հետաքրքիր էին:Ծնողն էր սկսում պատմել երեխաների արտահայտած խելացի, տրամաբանական մտքերը և զվարճալի պատմությունները:Մի տեսակ կարոտել էի իմ հեղինակային դիտարկման, հետազոտական աշխատանքը:ՈՒզում եմ մի նախագիծ մշակել և ամեն ամիս երեխայի զարգացման որևէ լավ կամ «վատ» արարք արձանագրել , աշխատանքային նախագծերի մեջ ներառել:

Այսօր «Ես սեբաատացի եմ » նախագծում ներկայացնում եմ Աստղիկ Բլեյանին: Աստղիկը դեռ 2 տարեկան չկա, բայց չի լացում:Հիմա շատերը կասեն.

— Ո՞նց չի լացում, չէ՞ որ փոքր է:

Այո, չի լացում:Մոռանու՞մ եք, որ նրան մեծացնում է ազատ մանկավարժ մայրիկը , դե էլ չեմ ասում հայրիկի մասին:Ազգանունն էլ գիտեք ու կասեք.

— Մեր շատ սիրելի տիար Բլեյանի աղջիկն է:

Մեծամտություն թող չթվա,բայց նորից եմ ասում ՝գեն, գեն…Մարդամոտ, բարի Աստղիկը շրջապատված է բոլորի սիրով: Մի անգամ համակարգիչը միացրեցի,հանկարծ Աստղիկը տեսավ տիար Բլեյանի նկարը, սկսեց ծափ տալ և ասաց.

-Պապան:

Հաց ուտելու ժամին, երբ հացը տեսնում է, ասում է.

-Լավաշ, լավաշ:

Հասկանում եմ Աստղիկի լեզուն՝ լավաշ է ուզում:

Մի օր էլ, երբ Շուշանեն կծել էր Աստղիկին ,Աստղիկը գնում էր, գալիս և ասում.

-Շուշանի’կ, կորի’ր, կորի’ր:

Խմբի 4 տարեկան Ալենը շատ հոգատար է: Երբ դուրս ենք գնում, միշտ ուշադիր է, բռնում է Աստղիկի ձեռքը և օգնում է Աստղիկին:Մի անգամ Աստղիկը չուզեց Ալենի ձեռքը բռնել: Ալենը սկսեց լաց լինել:

-Ընկե’ր Աննա,ուզում է, որ գրկեք, բայց ես ուզում եմ Աստղիկի ձեռքը պինդ բռնել, որ չընկնի:

Աստղիկի հետ հաճախ եմ «Ճվիկ» խաղում, բայց երբ եղբորը՝ Դավիթին է տեսնում,միանգամից վազում է նրա մոտ: Հոգատար Դավիթն էլ գրկում է և սիրում իր քույրիկին:

-Դե սպասեք, մի քիչ էլ մեծանամ, — հաստատ ասում է Աստղիկը ,- հետո ինչ, որ հողաթափերով եմ ուզում քնել:

Рубрика: Ուսումնական նյութեր, Դաստիարակի օրագիր, Ընտանեկան նախագիծ, Ծնողական ակումբ

Ծնողի օրագիր

Հեռավար ուսուցման մասին պատմում են ծնողները: Լուիզան՝ Պետրոսյան Կառոլինայի մայրիկը, Լուսինեն ՝ Մելիքսեթյան Էրիկի մայրիկը:

Ես Լուսինեն եմ, Էրիկի մայրիկը:

  • Ինչպես բոլոր ուսումնական հաստատությունները, այնպես էլ նախակրթարանն իր փոքրիկ սաներով, այս ճգնաժամային փուլում անցավ հեռավար ուսուցմանը: Քանի որ ամբողջ օրը տանն ենք, հարկ կա ավելի շատ զբաղեցնել Էրիկին և իր օրը լցնել հետաքրքիր զբաղմունքներով: Օրվա մեջ մենք միասին մարզվում ենք, նկարում ենք, գունավոր թղթերով ենք աշխատում, երգում ենք, հեքիաթ ենք ընթերցում, մուլտֆիլմ ենք դիտում, հաշվում ենք, խոհանոցում պատրաստում ենք, մրգերից հյութ ենք քամում, տան մաքրությամբ ենք զբաղվում: Ասեմ, որ Էրիկը շատ է սիրում խոհանոցային գործունեություն և առանց իր մասնակցության մենք «իրավունք չունենք» միացնել միս աղալու սարքը, փոշեկուլը, հարիչը կամ բլենդերը: Շաբաթվա սկիզբ ստանում ենք տվալ շաբաթվա նախագծերը և առաջնայինը լինում են դաստիարակների առաջարկած գործունեություն, իսկ օրվա մնացած մասը արդեն ես ու Էրիկն ենք որոշում, թե ինչով ենք զբաղվելու: Մեկուսացումը հուսանք շուտ կավարտվի և կվերադառնանք ֆիզիկական միջավայր:
Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Ուսումնական նյութեր, Դաստիարակի օրագիր

Հաշվետվություն 30.03.-03.04

Մարտի 30-ից ապրիլի 3-ը նախապատրաստվեցինք Զատկի ծեսին:Ծրագիրը վերածվեց ֆլեշմոբի:Աշխատանքային նախագիծ 30.03.2020-03.04.2020

Մասնակիցներն արդեն ունեն իրենց ցանած ածիկները , զատկական ծառը, ծիսական տիկնիկները: Երգում և բեմադրում են զատկական ծրագրային երգերը, խաղում են ծիսական խաղերը: Ծեփում են, ալյուրով հունցում, կտրտում, պատրաստում իրենց սիրած պատկերները:

Պատմում են ծնողները.

Հ.Դանին ամեն առավոտ արթնանանում է.

-Մա՛մ, մա՛մ ջան, շաբաթ, կիրակին չի՞ գնացել, որ «պարտեզը» գա:

Ամբարյան Դանին և Ամիրյան Ալլենն ընկերությունը շարունակում են տեսազանգով, կարոտած զրուցում են, երգում:

Ա. Դանին էլ ուզում է պարտեզ գնա.

-Մա՛մ, ընկեր Աննային ասա, որ պարտեզի բանալին բերի և դուռը բացի, ես էլ գնամ պարտեզ:

Լիլին քնելուց առաջ զրուցում է մայրիկի հետ:

-Լիլի,՛ սերն ի՞նչ է,-հարցնում է մայրը:

Լիլին փաթաթվում է մայրիկին և ասում.

-Մամա՛, ի՞նչ ա ի՞նչ ա, որ ես քեզ սիրում եմ ու «փաթաում» եմ:

Առցանց ընտանեկան առաջարկ-նախագծի շրջանակներում Զատկի ծեսը ներկայացնում է Թութիկյան Տիգրանի մայրիկը՝ Գոհար Հովհաննիսյանը:Ծնողի օրագիր

Առցանց ընտանեկան առաջարկ- նախագիծ

1.Ձու դատարկոցի ֆլեշմոբ

2.Ձու դատարկոցի ֆլեշմոբ

3.Ծիսական երգերի և խաղերի ֆլեշմոբ

4. Տեխնոլոգիա Ֆլեշմոբ

5.Զատկական ծես ֆլեշմոբ

Մասնակցել է 16 երեխա

Չի մասնակցել 8 երեխա

Մասնակցել եմ .

Մանկական հաջողությունների երաշխիքը .ընթերցանություն, վերլուծություն-զրույց։

Հեռավար-առցանց սեմինար Microsoft Teams ծրագրով. Երկուշաբթի

#ՄնաՏանըԿարդաԴպիր մարտահրավեր խաղին

Մարիա Մոնտեսորի

Տասնինը պատվիրանները ծնողներին, գրավոր վերլուծություն:

Рубрика: Համագործակցության ծրագիր, Ուսումնական նյութեր, Դաստիարակի օրագիր

Առցանց- հեռավար ուսուցման հաշվետվություն

Օր օրի բացականների թիվը ավելանում էր:Ամեն օր նամակ էի ստանում.

-Ընկե՛ր Աննա, մենք հիվանդ ենք, գրիպ: Բարձր ջերմությունով պառկած ենք: Այս շաբաթ չենք գալու:

Հետո լսվում է հեռախոսիս զանգը: Զանգահարողը ծնողներից է: Նորից զգուշացնում են, որ չեն գալու:

Խմբասենյակ է մտնում բուժքույր տիկին Անուշը, հերթով զննում է երեխանեին և ասում. -Զանգահարե’ք ծնողներին, զգուշացրեք, որ երեխաները հիվանդ են: Թո՛ղ գան և երեխաներին տուն տանեն:

Հասկանալի է, վիրուս է: Առոջապահության նախարարությունն էլ է հորդորում, որ հիվանդ երեխաները տանը մնան: Ի՞նչ անել. զանգե՞լ: Միևնույնն է, եթե ծնողն աշխատում է, չի կարողանալու գալ: Բայց որպես խմբի դաստիարակ պետք է զանգահարեի, քանի որ մեկ հիվանդ երեխան կարող է մյուսներին էլ վարակել: Զանգահարելուց հետո մի քանի ծնող անհանգստացած եկան և երեխաների տարան,բայց եղան ծնողներ, որ այսպես արձագանքեցին.

-Ես աշխատանքի եմ,առավոտյան լավ է եղել,մանկապարտեզում է վարակվել: Լավ. ինչպե՞ս պայքարել վիրուսի դեմ: Ամեն օր զբոսանքի ենք գնում, խումբը ախտահանում ենք ,օդափոխում, շուտ -շուտ լվացվում: Ի ուրախություն բոլորիս, զանգահարեց Դավիթի մայրիկը և ասաց, որ մեզ համար խունկ կուղարկի, որ խմբում վառենք:Այդպես էլ արեցինք:Ամեն առավոտ խունկ էինք վառում: Ուրբաթ օրը երեխաներին ճանապարհեցի, հույս ունենալով, որ գոնե երկու օր տանը մնալուց հետո հիվանդ երեխաները կառողջանան, խմբում բացակա չի լինի:

Վիրուսը հասավ նաև ինձ: Շաբաթ և կիրակի օրերին ես էլ էի հիվանդ: Ու հանկարծ լսում եմ, որ մարտի 2-6-ը կորոնավիրուսի պատճառով փակվում են բոլոր ուսումնական հաստատությունները: Սկսվեց խուճապի մատնված ծնողների զանգերը:

-Բարև Ձեզ, կրթահամալիրին չի վերաբերվում, չէ՞:

Պատասխանը մեկն էր.

-Չգիտեմ, դեռ հրաման չեմ ստացել կրթահամալիրի տնօրենից, մի քիչ սպասեք , ես նամակ կուղարկեմ:

Հաջորդ զանգը.

-Ես աշխատանքի եմ, բա իմ երեխային ու՞մ մոտ թողնեմ: Լավ կլիներ,որ բոլոր աշխատավայրերը փակեին:

Կրթահամալիրի տնօրենի հրամանը կարդալուց  հետո արագ կազմեցի մարտի 2-6 հեռավար ուսուցման աշխատանքային նախագիծը և ուղարկեցի ծնողներին:Հեռավար ուսուցման աշխատանքային նախագիծ Ծնողների արձագանքը.

-Եղավ , հոյակապ է, ի՜նչ հավես է…

Նամակ ստացա նաև, որ երեխաս հիվանդ է, հենց լավանա,  սիրով կաշխատենք: Առողջություն բոլոր հիվանդներին, թող շուտ առողջանան:

Ծնողներն անընդհատ  տեսանյութեր էին ուղարկում: Ես էլ նյութեր էի պատրաստում, որ հրապարակեմ իմ աշխատանքային բլոգում: Մտածում էի նաև, որ հաջորդ անգամ ծնողական ակումբին՝ ծնողներին  նյութ  պատրաստելու ծրագիրը սովորեցնեմ:

Հեռավար-առցանց գործունեություն. օր առաջին

Հեռավար-առցանց գործունեություն. օր երկրորդ

Հեռավար-առցանց գործունեություն. օր երրորդ:

Հեռավար-առցանց գործունեություն. օր չորրորդ

Հեռավար-առցանց գործունեություն. օր հինգերորդ

Զվարճալի պատում.

Դավթի ,Դանիի և Ալենի զրույցը.

— Ի՞նչ է վիրուսը:
Դավիթն ասաց.

-Եթե հիվանդանում են, գնում են բժշկի:

Դանին ասաց.

— Վիրուսն այն է, որ երբ լավ խաղ չեն խաղում, կարմիրը սեղմում են, վիրուս է լինում:

Ալենն էլ ավելացրեց.

-Վիրուսը համակարգիչները փչացնում է:

Դանիի մայրիկը պատմում է, որ դժվարությամբ է Դանիին նկարել: Երկար է համոզել, խանութից մեծ շոկոլադե տորթ է գնել, որ Դանին Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը պատմի: Տան անդամներն էլ անհամբեր սպասել են, թե երբ պետք է Դանին վերջացնի, որ տորթը կտրեն:

Աշխատել եմ Արևիկ Ուզունյանի հետ:

Մասնակցել են 14սան:

Չեն մասնակցել 8 սան:

Հեռավար-առցանց ուսուցման մասին գրում է Տիգրանի մայրիկը

Рубрика: Без рубрики, Ուսումնական նյութեր, Դաստիարակի օրագիր

Դաստիարակի օրագիր

Դավթի ,Դանիի և Ալենի զրույցը.

— Ի՞նչ է վիրուսը:
Դավիթն ասաց.

-Եթե հիվանդանում են, գնում են բժշկի: Դանին ասաց.

— Վիրուսն այն է, որ երբ լավ խաղ չեն խաղում, կարմիրը սեղմում են, վիրուս է լինում: Ալենն էլ ավելացրեց.

-Վիրուսը համակարգիչները փչացնում է:

Рубрика: Համագործակցության ծրագիր, Դաստիարակի օրագիր

Բլբլոց

Մայրենի լեզվի օրեր

 Նպատակը՝

Բանավոր խոսքի զարգացում:

Ազատ խոսք, բառապաշարի հարստացում:

Խնդիրները՝ 

Ինքնուրույն մտածելու, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի զարգացում:

Լսելու կարողություն:

ՈՒսումնական նյութերի ստեղծում

Զրույց

Ի՞նչ է սերը:

Ո՞վ է հրամայում:

Ի՞նչ է ամուսնությունը:

Ի՞նչ է տխրությունը:

Հարս և փեսա

Ալենը հարցրեց իր ընկերոջը.

-Դանի՛, սերն ի ՞ նչ է:

-Սերը սիրելն է, սերը կաթի սերն է:

-Ալե՛ն, ամուսնությունն ի՞նչ է:

Ալենը մտածեց և ժպիտով ասաց.

— Ամուսնությունն ամուսինն է:Պապաս մամայիս ամուսինն է:

-Իսկ հարս ու փեսա՞ն,- շարունակեց հարցնել Դանին:

Այդ պահին միաժամանակ երկուսով ասացին.

— Մենք փեսա ենք, պետք է հարս «առնենք»:

-Ի՞նչ է տխրությունը:

-Տխրությունը լացելն է,-ասաց Դանին:

-Տխրությունը խփելն է,-ասաց Ալենը:

-Ես տխրում եմ, երբ ինձ խփում են, վատ բառեր են ասում -ասաց Դավիթը:

— Ո՞վ է հրամայում:

-Պապաս,-ասաց Ալենը:

-Մայրիկս, ես էլ մայրիկիս եմ հրամայում,-ասաց Դավիթը:

-Սերը սիրելն է: Մայրիկս ու հայրիկս սիրում են իրար: Ես էլ եմ նրանց սիրում,-ասում է 4 տարեկան Դավիթը:

Դավիթը պատմում է նաև , որ սիրում է Լիլիթ անունով մի աղջկա: Նա ունի երկար մազեր և աշխատում է մայրիկի աշխատավայրում:Դավիթն ուզում է ամուսնանալ Լիլիթի հետ,բայց հասկանում է, որ մայրիկը թույլ չի տա, որովհետև Լիլիթը մայրիկի ընկերուհին է:

-Սերն ամուսնությունն է, հարսանիք է,-ասաց Անին:

Рубрика: Без рубрики, Ուսումնական նյութեր, Դաստիարակի օրագիր

Դաստիարակի օրագիր

Սանի ինքնուրույնությունը նախակրթարանում

Տարատարիք խմբում բոլոր երեխաներն ինքնուրույն են: 2-4 տարեկանները կարողանում են քայլել, վազել, լվացվել, ուտել, խմել, հագուստը,կոշիկները, հողաթափերը հանել և հագնել: Լվացվելիս մի մասն այնպես է լվացվում, որ ոտքից գլուխ թրջվում է, մի մասն էլ ծորակն այնպես է բացում, որ ամբողջությամբ է թրջվում: Հետևությունտարատարիք խմբում երեխաները լվացվելիս թրջվում են: Ի դեպ, կրթահամալիրի պարտեզային խմբերում լվացարանները ցածր են տեղադրված, ինչն էլ երեխաներին ինքնուրույնության հնարավորություն է տալիս: Ի՞նչ անել. օրը երեք անգամ, եթե ոչ ավելի հաց ուտելուց առաջ, հետո, սանհանգույցից դուրս գալուց հետո, ընթացիկ լվացվելն անհրաժեշտություն է: Լվացվելիս թրջվում են, անգամ երբ ուզում են ջուր խմել, նորից թրջվում են, ծորակը շատ են բացում… ի՞նչ անել, ինչպե՞ս թույլ չտալ, որ երեխաներն ամբողջ օրը թրջվեն, անընդհատ հագուստը փոխել, ծնողից հագուստ ուզել, որ ծնողն էլ չասի. «Էլի թրջվել է»:
Խաղում և բեմադրում ենք Հ.Թումանյանի «Պոչատ աղվես» հեքիաթը: Աղվեսը գնում է աղբյուրի մոտ:

  • Ի՞նչ ձայն ունի ջուրը…
    Միանգամից լսում եմ` խը՜շշ, խը՜շշ: Հետո ծորակն եմ բացում, լսում ենք ջրի ձայնը:
  • Ինչո՞վ աղվեսին ջուր տանք:
    Արդեն հեքիաթին ծանոթ Սառան բացականչում էկուժով: Վերցնում եմ կուժը: Միասին փորձում ենք կուժը ջուր լցնել: -Հիմա կուժի մեջ որ ջուր լցնենք, ծորակը շա՞տ բացենք, թե՞՝ քիչ: Սկսում ենք ծորակի, ջրի հետ խաղալ ի՞նչ կլինի, եթե ծորակը շատ կամ քիչ բացենք: Առանց թրջվելու կժի և բաժակների մեջ ջուր լցրեցինք, հետո գնացինք «արտի» մոտ: Գնացինք մեր պարտեզի ծաղիկները ջրեցինք: Պայմանավորվել էինք, որ բաժակի մեջ ծայրից ծայր ջուր չենք լցնում, որ հատակին չթափվի: Ծորակը բացում ենք քիչ, որ չթրջվենք: Հիմա էլ խմբում Յուրին լեգոյով փակում է լվացարանը, որ լվացարանի մեջ ջուրը լցվի, և սկսում է ձուկ բռնել կամ էլ մեջը օճառ է լցնում, փրփուր է սարքում, սկսում է խաղալ ու նորից թրջվում: Բնական է, ասում ենք. «Յուրի՛ ջան,կթրջվես, կհիվանդանաս»։ Իսկ իրականում դեռ դիտարկում եմ և մտածում. «Ինչքա՜ն վառ են մեր մանուկների միտքն ու երևակայությունը»: Չէ՞ որ Յուրին խաղում է, ու եթե ամառ լիներ, և լողավազանի մեջ կամ ջրով լի թասով խաղար, այդպես չէինք ասի:
Рубрика: Հոդվածներ, Դաստիարակի օրագիր

Դաստիարակի օրագիրը որպես ուղեցույց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարատարիք խմբերում կան տարբեր բնավորություններ ունեցող սաներ: Յուրաքանչյուր երեխա մի նոր «ես» է, նոր աշխարհ… Ամեն մեկին յուրովի եմ մոտենում: Ինչքան երեխա, այդքան էլ մարդկային տեսակ՝ աշխույժ, շփվող, հարմարվող, կամակոր, ամաչկոտ, նեղացկոտ, լացկան…
Լացող երեխաներին անհատական մոտեցում եմ ցուցաբերում: Իմ խմբի 3 տարեկան Նարեկը կամակոր է: Ամեն օր, երբ խումբ է մտնում, լաց է լինում.
-Ընկե՛ր Աննա, մամայիս եմ ուզում: Հետո դուռը բացում է ու խմբից փախչում: Մի քանի անգամ մայրիկին խնդրեցի, որ գա խումբ և Նարեկի հետ նախաճաշի, խաղա, հետո թաքուն հեռանա, բայց Նարեկը շարունակում էր լաց լինել. տարբերություն չկար:
Հետո պատահական տեսա, որ դպրոցի մուտքի մոտ Նարեկը մայրիկի մոտ նորից է լացում: Երևի հեծանիվ էր ուզում քշել կամ էլ ուզում էր լաց լինել, պետք է լացեր: Ի դեպ, պարտեզում երեք տարեկան Նարեկը հանգստի ժամին չի քնում, ամեն բան չի ուտում, բայց բավականին հստակ խոսք ունի: Երբ Նարեկը լացելով խումբ է մտնում, ձեռքը բռնում եմ, ուզում եմ սիրել, ամուր գրկել, բայց Նարեկը պառկում է հատակին և սկսում լաց լինել: Հետո վազում է դեպի դուռը, որ փախչի: Արագ գրկում եմ Նարեկին, առաջարկում եմ հանել կոշիկները և հագնել հողաթափերը: Նարեկը չի համաձայնվում: Նորից վազում է, դուռը բացում և խմբից դուրս գալիս: Չորս տարեկան Յուրին վազում է և Նարեկին ասում.
-Մի՛ գնա հա՞ դուրս: Զարմանքս մեծ է. ուղիղ մեկ տարի առաջ Յուրին էր դուռը բացում և վազում իր մայրիկի դասարան՝ մեր շատ սիրելի Անահիտ Գրիգորյանի մոտ: Իհարկե, Անահիտն էլ ասում էր.
-Այսպես չի՛ լինի, խումբը պետք է փոխեմ: Իհարկե, ծնողն է որոշողը, թե որտեղ է իր երեխայի համար լավ, բայց միայն մի բան կարող եմ ասել, որ Յուրին արդեն մեծացել է, այլևս չի վազում մայրիկի մոտ: Նարեկը շարունակում է.
-Ընկե՛ր Աննա, արի՛ գնանք մամայիս մոտ:
-Նարե՛կ, արի՛ գնանք խումբ, ես իմ կոշիկները հագնեմ, միասին գնանք: Նարեկը դեռ շարունակում է լաց լինել: Հանգիստ գրկում եմ և խումբ տանում: Արագ հանում եմ մեկ կոշիկը և պահում:
-Նարե՛կ, արի՛ հողաթափերը հագնենք:
-Չէ՛, իմ կոշիկն ո՞ւր է: Նարեկն առանց կոշիկի խմբից չի փախչում, լացի ձայնը կտրում է և ասում.
-Ընկե՛ր Աննա, կոշիկս ո՞ւր է:
-Վա՜յ, Նարեկ ջան, արի՛, հողաթափերը հագի՛ր, գնանք, ման գանք: Մի քանի րոպե հետո Նարեկի կոշիկը գտնում ենք և վերջ: Նարեկն էլ չի լացում, հանգիստ իր օրը անցկացնում է պարտեզում: Նարեկը շատ է սիրում մանր մոտորիկայով զբաղվել, խաղալ: Նարեկի համար ամեն օր մի նոր հետաքրքիր գործունեություն պետք է մտածել: Մի օր եկավ խումբ, տոպրակի մեջ հատիկեղեն էր հավաքել: Բացեցինք տոպրակը և սկսեցինք առանձնացնել հատիկեղենը:
-Վա՜յ, Նարեկ, տե՛ս, լոբին ո՞ւր է: Նարեկը սկսեց ման գալ լոբիները, և մայրիկը սուսուփուս հեռացավ։ Նարեկը մի քիչ էլ պետք է մեծանա, պարզապես նա դեռ սիրում է լաց լինել: Լինի մայրիկի, պապիկի, հայրիկի, թե ընկեր Աննայի կամ ընկեր Հասմիկի մոտ, միևնույնն է, եթե ուզում է լացել, ուրեմն՝ լացելու է: Այսպես եմ ասում, որովհետև Նարեկն ապրում է կիրթ, գրագետ ընտանիքում, որտեղ միայն ընտանեկան սերն ու ջերմությունն են տիրում: Դեռ փոքր ենք:
Հիմա էլ ուզում եմ պատմել Ալիսայի մասին: Ալիսան դեռ երկրորդ ամիսն է, ինչ հաճախում է իմ խումբ: Առաջին երկու օրը լաց եղավ: Ես էլ Ալիսայի հետ զրուցեցի, ասացի, որ ինքն արդեն մեծացել է, որ խմբում լացող երեխաներ չկան: Առավոտյան Ալիսան գալիս է խումբ, մայրիկի հետ կանգնում է, ուշադիր նայում ընկերներին, հետո մայրիկին ասում.
-Մամա՛, հաջո՜ղ, ընկերներս խաղում են,- ու վազում է ընկերների հետ խաղալու: Երեկ էլ քնի ժամին Ալիսան քաղցած էր, վեր կացավ անկողնուց, վազեց, հացամանից հաց հանեց և բարձրացավ իր անկողին: Այդ ժամանակ Լիլին էլ հաց ուզեց: Ալիսան գնաց, մեկ կտոր հաց վերցրեց և տվեց Լիլիին: Հիմա շատերը կասեն. «Անկողնու մեջ հաց են ուտում, կարելի՞ է, փշուրները թափվում են»։ Կամ էլ. «Ի՞նչ իրավունք ունի երեխան պահարանի դուռ բացել»: Ես ուզում եմ, որ իմ խմբի բոլոր երեխաները տան և պարտեզի տարբերությունը չնկատեն: Հաստատ տանը եթե երեխան հաց ուտեր, մի կտոր էլ ընկերուհուն հյուրասիրեր, մայրիկը միայն կուրախանար: Լիլիի մայրիկը ժամը 15:00-ին եկավ խումբ, որ Լիլիին տանի: Լիլին արագ հագնվեց և մայրիկի հետ գնաց: Ալիսան սկսեց լաց լինել.
-Լիլիին եմ ուզում: Չներառվող երեխաներին ժամանակ է պետք: Եթե անգամ մեկ ընկեր փնտրի, գտնի, նա արդեն ներառված է: Սկզբում մեկ երեխայի հետ է խաղում, հետո՝ կամաց-կամաց մյուսների: Ներառվելու համար հաճախ ենք շրջանաձև կանգնում, ձեռք բռնում: Լինում են երեխաներ, որ միմյանց ձեռք չեն բռնում: Պայմանավորվում ենք, որ ով ընկերոջ ձեռքը չի բռնում, չի խաղում: 2-4 տարեկաններն ունեն իրեց «ես»-ը, կամակոր են, ուզում են անընդհատ ուշադրության արժանանալ: Եթե անգամ չի ուզում ընկերոջ ձեռքը բռնել կամ խաղալ ընկերների հետ, ոչինչ, ժամանակի խնդիր է:
Ցանկացած դաստիարակ պետք է կարողանա ներառել երեխային խաղերի մեջ ոչ թե ստիպողաբար, այլ ամենօրյա աշխատանքով։ Արդյունքում պետք է երևա, որ երեխան ներառվում է:
Рубрика: Ուսումնական նյութեր, Դաստիարակի օրագիր

Ատամ,ատամ

Ատամհատիկին ընդառաջ, երբ երեխաները տունտունիկ էին խաղում, լսեցի,որ Սարգիսն ասաց.

-Ես վարորդ եմ:

Տաթևն էլ ասաց.

-Ես էլ` վարսավիր:

— Երբ մեծանաք, ի ՞ նչ եք դառնալու ,-հարցրի ես:

-Դանին ասաց.

-Կետ բոյ /Ket Boy/ կարմիրները և զինվորները իրար հետ կռվում են,բայց իրար չեն տեսնում:

-Քեռի, -ասաց Ալլենը:

-Քուրիկ,-ասաց Սառան:

-Վարսահարդար,-ասաց Սոֆին:

— Լեդի Բագ /Ladybug/ -ասաց Իրինան:

Պարզվեց, որ Նարեն բժիշկ է դառնալու,Անժելան՝ մամա, Լիլին՝ թագուհի,Սարգիսը՝ Սպայդրմեն, Մարինեն՝ բժշկուհի,Տիգրանը՝ Նոյ, Յուրին՝ ուժեղ, Ալիսան՝ մայրիկ, Նարեկը՝ հայրիկ, Ռուբենը՝ նվագող, Լիլին՝ թիթիզ: