Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Ուսումնական նյութեր, Դաստիարակի օրագիր

Հաշվետվություն 30.03.-03.04

Մարտի 30-ից ապրիլի 3-ը նախապատրաստվեցինք Զատկի ծեսին:Ծրագիրը վերածվեց ֆլեշմոբի:Աշխատանքային նախագիծ 30.03.2020-03.04.2020

Մասնակիցներն արդեն ունեն իրենց ցանած ածիկները , զատկական ծառը, ծիսական տիկնիկները: Երգում և բեմադրում են զատկական ծրագրային երգերը, խաղում են ծիսական խաղերը: Ծեփում են, ալյուրով հունցում, կտրտում, պատրաստում իրենց սիրած պատկերները:

Պատմում են ծնողները.

Հ.Դանին ամեն առավոտ արթնանանում է.

-Մա՛մ, մա՛մ ջան, շաբաթ, կիրակին չի՞ գնացել, որ «պարտեզը» գա:

Ամբարյան Դանին և Ամիրյան Ալլենն ընկերությունը շարունակում են տեսազանգով, կարոտած զրուցում են, երգում:

Ա. Դանին էլ ուզում է պարտեզ գնա.

-Մա՛մ, ընկեր Աննային ասա, որ պարտեզի բանալին բերի և դուռը բացի, ես էլ գնամ պարտեզ:

Լիլին քնելուց առաջ զրուցում է մայրիկի հետ:

-Լիլի,՛ սերն ի՞նչ է,-հարցնում է մայրը:

Լիլին փաթաթվում է մայրիկին և ասում.

-Մամա՛, ի՞նչ ա ի՞նչ ա, որ ես քեզ սիրում եմ ու «փաթաում» եմ:

Առցանց ընտանեկան առաջարկ-նախագծի շրջանակներում Զատկի ծեսը ներկայացնում է Թութիկյան Տիգրանի մայրիկը՝ Գոհար Հովհաննիսյանը:Ծնողի օրագիր

Առցանց ընտանեկան առաջարկ- նախագիծ

1.Ձու դատարկոցի ֆլեշմոբ

2.Ձու դատարկոցի ֆլեշմոբ

3.Ծիսական երգերի և խաղերի ֆլեշմոբ

4. Տեխնոլոգիա Ֆլեշմոբ

5.Զատկական ծես ֆլեշմոբ

Մասնակցել է 16 երեխա

Չի մասնակցել 8 երեխա

Մասնակցել եմ .

Մանկական հաջողությունների երաշխիքը .ընթերցանություն, վերլուծություն-զրույց։

Հեռավար-առցանց սեմինար Microsoft Teams ծրագրով. Երկուշաբթի

#ՄնաՏանըԿարդաԴպիր մարտահրավեր խաղին

Մարիա Մոնտեսորի

Տասնինը պատվիրանները ծնողներին, գրավոր վերլուծություն:

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Ուսումնական նյութեր

Մարտ ամսվա հաշվետվություն

Մարտ ամիսն անցկացրինք տանը՝ բավական երկար ժամանակ լինելով համակարգչի առաջ:Եթե նույնիսկ համակարգչից հեռու էի լինում, նրան փոխարինում էր հեռախոսը՝ րոպե առ րոպե լսվում էր՝ ծը՜նգ,ծը՜նգ… Նորից նամակ, հաղորդագրություն: Այստեղ են ասում՝ ծընգլ-մընգլ, ծի՜վ ծի՜վ: Ակամայից հիշեցի Հ.Թումանյանի «Ծիտը» հեքիաթը՝ «Գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ»:Է՛հ, «քուջուջ» անեմ տանը, քայլեմ ինտերնետի լավ կապը ապահովող սենյակներում:Մի պահ կանգ առնեմ,նստեմ ու ինքս ինձ բարկացած ասեմ.

— Վա՜յ, այս ինչ թույլ է ինտերնետի կապը:

Հանգիստ սպասիր, հիմա բոլոր ուսումնական հաստատություններն աշխատում են հեռավար: Կպատահի…

Փետրվար ամսին Նելի Արղությանի գլխավորությամբ մշակել և հրապարակել ենք մարտ ամսվա աշխատանքային նախագծերը:Հեռավար ուսուցման աշխատանքային նախագիծ մարտ 2-6

Հեռավար-առցանց ուսուցում Մարտի 16-20

Կորոնավիրուսի պատճառով սկսեցինք աշխատել հեռավար՝ իրականացնելով ընտանեկան նախագծեր:Հայաստանում արտակարգ իրավիճակ է, չեմ տխրում՝ լավատես եմ, մի փոքր հումորն էլ չի խանգարի, որ բոլորը ժպտան, ծիծաղեն…

Մարտի 2-6

Հեռավար-առցանց գործունեություն. օր առաջին

Հեռավար-առցանց գործունեություն. օր երկրորդ

Հեռավար-առցանց գործունեություն. օր երրորդ:

Հեռավար-առցանց գործունեություն. օր չորրորդ

Հեռավար-առցանց գործունեություն. օր հինգերորդ

Մարտի 16-20

Հեռավար-առցանց ուսուցում. օր առաջին

Հեռավար-առցանց ուսուցում. օր երկրորդ

Հեռավար-առցանց ուսուցում.օր երրորդ

Հեռավար-առցանց ուսուցում.օր չորրորդ

Հեռավար-առցանց ուսուցում. օր հիգերորդ

Մարտի 23-27-ը արձակուրդում եմ եղել:

Teams ծրագրով մասնակցել եմ ՝

Արևմտյան դպրոց -պարտեզի սեմինար-պարապմունքին:

«Հայոց լեզու և խոսքի մշակույթ» սեմինար-պարապմունքին: Քննարկել ենք «Դպիր» ամսագրում Աիդա Պետրոսյանի թարգմանությամբ հրապարակված Մարիա Մոնտեսորի մեթոդական կիրառումները: Հոդվածը վաղուց էի կարդացել, բայց ամեն անգամ Մոտեսորին ավելի շատ մտահղացումներ է տալիս: Քննարկումը հավես էր և հետաքրքիր: Լսելով միմյանց՝ յուրովի կարծիքներ էինք կազմում յուրաքանչյուրիս աշխատանքի մասին:

Կարդացել և վերլուծել ենք:

Վիլյամ Սարոյան «Ծիծաղ» վերլուծություն

Երկշաբաթյա հեռավար ուսուցում խմբագիր` Մարիամ Մխիթարյան

Գրում է 3,5տարեկան Թութիկյան Տիգրանի մայրիկը՝ Գոհար Հովհաննիսյանը:

Ծնողի օրագիր

Ֆլեշմոբ

Рубрика: Համագործակցության ծրագիր, Հաշվետվություն

Երկշաբաթյա հեռավար ուսուցում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեռավար-առցանց ուսուցումը նորարարություն չէ: Որպես խմբի դաստիարակ` ուրախ եմ, որ հեռավար ուսուցում ենք իրականացնում:Կարծում եմ՝ ծնողները երեխաներին ավելի երկար ժամանակ կտրամադրեն, մի փոքր էլ կմտնեն դաստիարակի դրության մեջ՝ հասկանալով, որ նախակրթարանում ոչ մի նյութ հենց այնպես չի հրապարակվում, ազատ միջավայրում ինչպես է 25 երեխա պարտեզում օրն անցկացնում:

Գարունը սկսեցինք հեռավար-առցանց ուսուցմամբ:Մարտի 2-6-ը աշխատեցինք առցանց, հետո չորս օր աշխատելու ընթացքում օր օրի բացակաների թիվը ավելանում էր:Ամեն օր նամակ էի ստանում.

-Ընկե՛ր Աննա, մենք հիվանդ ենք, գրիպ: Բարձր ջերմությունով պառկած ենք: Այս շաբաթ չենք գալու:

Հետո լսվում է հեռախոսիս զանգը: Զանգահարողը ծնողներից է: Նորից զգուշացնում են, որ չեն գալու:

Խմբասենյակ է մտնում բուժքույր տիկին Անուշը, հերթով զննում է երեխաներին և ասում.

-Զանգահարե՛ք ծնողներին, զգուշացրեք, որ երեխաները հիվանդ են: Թո՛ղ գան և երեխաներին տուն տանեն:

Հասկանալի է, վիրուս է: Առոջապահության նախարարությունն էլ է հորդորում, որ հիվանդ երեխաները տանը մնան: Ի՞նչ անել. զանգե՞լ: Միևնույնն է, եթե ծնողն աշխատում է, չի կարողանալու գալ: Բայց որպես խմբի դաստիարակ պետք է զանգահարեի, քանի որ մեկ հիվանդ երեխան կարող է մյուսներին էլ վարակել: Զանգահարելուց հետո մի քանի ծնող անհանգստացած եկան և երեխաներին տարան,բայց եղան ծնողներ, որ այսպես արձագանքեցին.

-Ես աշխատանքի եմ,առավոտյան լավ է եղել,մանկապարտեզում է վարակվել:

Լավ. ինչպե՞ս պայքարել վիրուսի դեմ: Ամեն օր զբոսանքի ենք գնում, խումբը ախտահանում ենք ,օդափոխում, շուտ -շուտ լվացվում: Ի ուրախություն բոլորիս, զանգահարեց Դավիթի մայրիկը և ասաց, որ մեզ համար խունկ կուղարկի, որ խմբում վառենք:Այդպես էլ արեցինք:Ամեն առավոտ խունկ էինք վառում:

Վիրուսը հասավ նաև ինձ: Ու հանկարծ լսում եմ, որ մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը կորոնավիրուսի պատճառով փակվում են բոլոր ուսումնական հաստատությունները: Սկսվեցին խուճապի մատնված ծնողների զանգերը:

-Ես աշխատանքի եմ, բա իմ երեխային ու՞մ մոտ թողնեմ: Լավ կլիներ,որ բոլոր աշխատավայրերը փակեին:

Կրթահամալիրի տնօրենի հրամանը կարդալուց  հետո Նելի Արղությանի գլխավորությամբ կազմեցինք երկշաբաթվա աշխատանքային նախագծեր՝ մարտի 2-6-ը և 16-20-ը՝ ուղարկելով ծնողներին: Հեռավար ուսուցման աշխատանքային նախագիծ2-6

Հեռավար-առցանց ուսուցում Մարտի 16-23 

Ծնողների արձագանքը.

-Եղավ , հոյակապ է, ի՜նչ հավես է…

Նամակ ստացա նաև, որ երեխաս հիվանդ է, հենց լավանա,  սիրով կաշխատենք: Առողջություն բոլոր հիվանդներին, թո՛ղ շուտ առողջանան:

Ծնողներն անընդհատ  տեսանյութեր էին ուղարկում: Ես էլ նյութեր էի պատրաստում, որ հրապարակեմ իմ աշխատանքային բլոգում: Մտածում էի՝ ծնողներին  նյութ  պատրաստելու ծրագիրը սովորեցնել:

Մարտի 2-6

Հեռավար-առցանց գործունեություն. օր առաջին

Հեռավար-առցանց գործունեություն. օր երկրորդ

Հեռավար-առցանց գործունեություն. օր երրորդ:

Հեռավար-առցանց գործունեություն. օր չորրորդ

Հեռավար-առցանց գործունեություն. օր հինգերորդ

Զվարճալի պատում.

Դավթի ,Դանիի և Ալենի զրույցը.

— Ի՞նչ է վիրուսը:
Դավիթն ասաց.

-Եթե հիվանդանում են, գնում են բժշկի:

Դանին ասաց.

— Վիրուսն այն է, որ երբ լավ խաղ չեն խաղում, կարմիրը սեղմում են, վիրուս է լինում:

Ալենն էլ ավելացրեց.

-Վիրուսը համակարգիչները փչացնում է:

Դանիի մայրիկը պատմում է, որ դժվարությամբ է Դանիին նկարել: Երկար է համոզել, խանութից մեծ շոկոլադե տորթ է գնել, որ Դանին Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը պատմի: Տան անդամներն էլ անհամբեր սպասել են, թե երբ պետք է Դանին վերջացնի, որ տորթը կտրեն: Հաջորդ շաբաթվա հեռավար ուսուցման օրերին Դանին տորթ պատրաստեց և հյուրասիրեց բոլորին:

Մասնակցել են 14սան:

Չեն մասնակցել 8 սան:

Ծնողների հետ զրուցելու ժամանակ հասկացա , որ երեխաները լարվում են.

-Մամա՛, ի՞նչ ասեմ, ո՞նց անեմ:

Խմբում երեխաները չեն էլ նկատում, որ նկարվում են: Թեպետ, ծրագրում նշել եմ, որ եթե նյութը չի ստացվում, կարող են նկարներ ուղարկել և մի փոքր պատում գրել:Կարծում եմ, որ ավելի հետաքրքիր կլինի,երբ հետագա հեռավար աշխատանքները վերածվեն ֆլեշմոբի:

Ֆլեշմոբ

Օրինակ՝ «Շրխկան» համույթ՝ երգում ենք Կոմիտաս: Այստեղ արդեն ներկայանում են ընտանիքով , ամեն ինչ համահունչ է՝ տարիքային սամանափակում չկա: Չենք առանձնացնում՝ 2 տարեկան , 5 տարեկան կամ 12 տարեկան: Ընտանեկան նախագիծ է: Այս շաբաթ ծնողներն ավելի պատրաստակամ էին, բայց ասում են, որ երեխաները կարոտում են, ուզում են պարտեզ գալ:

Հեռավար- առցանց ուսուցումը կազմակերպել եմ ամեն օր ծնողի հետ կապ հաստատելով: 25 երեխայից մասնակցել են 18-ը: Հարգելի պատճառով չի մասնակցել 7 երեխա:

Ծնողի օրագիր

Գրում է 3,5տարեկան Թութիկյան Տիգրանի մայրիկը՝ Գոհար Հովհաննիսյանը:

Հեռավար-առցանց ուսուցում. օր առաջին Ընտանեկան նախագիծ

Հեռավար-առցանց ուսուցում. օր երկրորդ

Հեռավար-առցանց ուսուցում.օր երրորդ

Հեռավար-առցանց ուսուցում.օր չորրորդ

Խմբագիր՝ Մարինե Մխիթարյան

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Ուսումնական նյութեր, Ընտանեկան նախագիծ

Մարտի 16-20 Հեռավար -առցանց ուսուցման հաշվետվություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեռավար-առցանց ուսուցումը նորարարություն չէ: Որպես խմբի դաստիարակ ուրախ եմ,որ հեռավար ուսուցում ենք իրականացնում:Կարծում եմ՝ ծնողները երեխաներին ավելի երկար ժամանակ կտրամադրեն,մի փոքր էլ կմտնեն դաստիարակի դրության մեջ՝ հասկանալով, որ նախակրթարանում ոչ մի նյութ հենց այնպես չի հրապարկվում, ազատ միջավայրում ինչպես է 25 երեխա պարտեզում օրն անցկացնում:

Գարունը սկսեցինք հեռավար-առցանց ուսուցմամբ:Մարտի 2-6-ը աշխատեցինք առցանց, Առցանց- հեռավար ուսուցման հաշվետվություն հետո չորս օր աշխատելուց հետո, նորից կորոնավիրուսի պատճառով փակվեցին բոլոր ուսումնական հաստատությունները: Շատ նախագծեր էի նախատեսել, որ իրականացնեինք 2-5տարեկանների և ծնողական ակումբի հետ: Ծնողական ակումբ Նելի Արղությանի գլխավորությամբ նորից կազմեցինք մեկ շաբաթվա աշխատանքայն նախագիծ և ուղարկեցինք ծնողներին: Հեռավար-առցանց ուսուցում Մարտի 16-23

Ծնողների հետ զրուցելու ժամանակ հասկացա , որ երեխաները լարվում են.

-Մամա՛, ի՞նչ ասեմ, ո՞նց անեմ:

Խմբում երեխաները չեն էլ նկատում, որ նկարվում են: Թեպետ, ծրագրում նշել եմ, որ եթե նյութը չի ստացվում, կարող են նկարներ ուղարկել և մի փոքր պատում գրել:Կարծում եմ, որ ավելի հետաքրքիր կլինի,երբ հետագա հեռավար աշխատանքները վերածվեն ֆլեշմոբի:

Ֆլեշմոբ

Օրինակ՝ «Շրխկան» համույթ՝ երգում ենք Կոմիտաս: Այստեղ արդեն ներկայանում են ընտանիքով , ամեն ինչ համահունչ է՝ տարիքային սամանափակում չկա: Չենք առանձնացնում՝ 2 տարեկան , 5 տարեկան կամ 12 տարեկան: Ընտանեկան նախագիծ է: Այս շաբաթ ծնողներն ավելի պատրաստակամ էին, բայց ասում են, որ երեխաները կարոտում են, ուզում են պարտեզ գալ:

Հեռավար-առցանց ուսուցումը կազմակերպել եմ ամեն օր ծնողի հետ կապ հաստատելով: 25 երեխայից մասնակցել են 18-ը: Հարգելի պատճառով չի մասնակցել 7 երեխա:

Ծնողի օրագիր

Գրում է 3,5տարեկան Թութիկյան Տիգրանի մայրիկը՝ Գոհար Հովհաննիսյանը:

Հեռավար-առցանց ուսուցում. օր առաջին Ընտանեկան նախագիծ

Հեռավար-առցանց ուսուցում. օր երկրորդ

Հեռավար-առցանց ուսուցում.օր երրորդ

Հեռավար-առցանց ուսուցում.օր չորրորդ

Рубрика: Հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամիսը բուռն էր ծեսերով: Իրականացրել ենք Ղափամայի, Տյառնընդառաջի, Բարեկանդանի ծեսերը:Թումանյանական օրերին ընդառաջ կարդացել ենք Թումանյանի ստեղծագործությունները: Բոլոր ծեսերի ժամանակ խաղացել ենք ծիսկան խաղեր և երգել Կոմիտասյան երգեր:

Խմբում մի քանի երեխա մեքենայի կամ մեկ այլ խաղալիքի համար վիճում են: Սովորություն ունեն ընկերոջ ձեռքից խաղալիքը խլել և փախչել: 2,3 տարեկան Արենն ամբողջ օրը չի ուզում բաճկոնը և գլխարկը հանել, անգամ քնելուց կոշիկներն է դնում անկողնու մեջ: Տարբեր մեթոդներ եմ փորձել… Այս ամիս չստացվեց:

Փետրվարը սկսեցինք Ղափամայի ծեսով:Խաղացինք դդումներով, համտեսեցինք,թխվածքաբլիթ թխեցինք:Դդում չսիրող երեխաներն էլ սկսեցին դդում ուտել:

Ղափաման հայկական ծիսական կերակուր է

Դդմաբլիթներ

Օրը սկսում ենք Ռոդարիական ուրախ նախավարժանքով,նախաճաշը՝ թարմ մրգերով, շարունակելով երգել, խաղալ, հորինել,մարզվել, քնել, զբոսնել…Մարզվում ենք՝ համտեսելով մրգերը

Գնդակախաղ

Ազգային խաղեր՝ «Թաշկինակ»,«Թզուկներ, հսկաներ»

Հ. Թումանյանի ծնդդյան շնորահավորանք նախակրթարանում:

Թումանյանական օրերին ընդառաջ

Հ.Թումանյան՝ « Ճամփորդները» խաղ-բեմադրություն

Թումանյանն ամենուր՝ տանը, պարտեզում…

Ընտանեկան նախագիծ՝ «Կարդում ենք Թումանյան»

Թումանյանական խառնաշփոթ

Տյառնընդառաջին ընդառաջ պատրաստեցինք աղանձ և փոխինձ: Զրուցեցինք ցորենի մասին: Ցորենով այլընտրանքային նկարչություն:

ՈՒշադրության, հիշողության զարգացում:

Թիվ , հաշիվ , համեմատել խմբավորել, տարբերակել:

Պատրաստում ենք աղանձ և փոխինձ

Տեառնընդառաջն Արևմտյան դպրոց-պարտեզում

Դաստիարակի օրագիր,մայրենի լեզվի օրեր

Առավոտյան ծես

Զբոսանք

Բարեկենդանին ընդառաջ «Էշ պատվական » երգի ներքո խաղում ենք, բեմադրում, զվարճանում:Ծիսական խաղեր

Բարեկենդանի ծեսը նախակրթարանում

ԾՆՈՂԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

Այսօր՝ Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանում, կայացավ իմ առաջին հանդիպումը ծնողների հետ: Շնորհակալ եմ այն ծնողներին, ովքեր ներկա էին և նրանց,ովքեր զգուշացրել էին հարգելի բացակայության համար: Իմ և Արև ՈՒզունյանի խումբը համագործակցում է ծնողի հետ: 2- 4 տարեկանների դաստիարակության և զարգացման համար արդյունավետ է դաստիարակ-երեխա-ծնող կապը: Պայմանավորվեցինք, որ ծնողական ակումբը գործելու է ամիսը մեկ անգամ՝ շաբաթ օրերին: Հաջորդ հանդիպումը մարտի 14-ին է ՝ ժամը 10:00-ին:Իրականացնելու ենք « Ձոն մայրիկին» նախագիծը: Խմբում գործող պարտադիր կանոններից է օճառով լվացվելը: Կարևորում ենք, որ երեխաների մեջ ձևավորվի լվացվելու կուլտուրան: Ծնողները խումբ չեն մտնում, եթե բախիլ չեն հագնում: Բացակայելու կամ ուշ գալու համար նախապես զգուշացնում են:

Рубрика: Հաշվետվություն, Ուսումնական նյութեր

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբերի 4-15 սկսեցինք նախագծային ուսումնական գործունեությամբ` «Սեբաստացի օրեր.կրթահամալիրի տոն՝ կրթահամալիր 30 տարին»:

Սեբաստացու օրերին <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի տոնի 30 ամյակին ընդառաջ շրջանավարտ ծնողներին առաջարկեցի, որ  պատմեն կրթահամալիրի մասին:  Ցանկությունս մեկն էր ` 30 պատում գրվի : Սկզբում շրջանավարտ ծնողներին առաջարկեցի, որ  պատմեն կրթահամալիրի մասին:Բայց նախակրթարանի Ծնողական ակումբը միշտ ակտիվ լինելով՝ այս անգամ  էլ ինքնակամ մասնակցեց նախագծին: Նախագիծս ծավալվեց: Շրջանավարտ ծնողներին միացան սեբաստացի ծնողները: Նախագիծն այնքան հետաքրքիր էր և ոգևորող, որ կրթահամալիրի բոլոր դաստիարակներն իրականացրին:

Կրթահամալիրի տոն. 30 պատումներ

Աշնանային ուրախ տրամադությամբ նախապատրաստվեցինք ուսումնական ճամփորդության: Ուսումնական նախագիծ Ճամփորդություն Ագարակ 2-4 տարեկանները դասավորեցին իրենց պայուսակները` շատ կարևորելով առաջին օգնության արկղիկը և ջուրը: Քոլեջ պարտեզի 4 խմբով երգելով հասանք Ագարակ:Կերակրեցինք ձիերին,ծնողները երեխաների հետ ձի քշեցին:Վերջում էլ հյուրասիություն: Ագարակում

Սեբաստացու օրերին ընդառաջ 2-4 տարեկանների , տատիկների և ծնողների հետ միասին փոխինձ պատրաստեցինք, թթու դրեցինք, ծառ տնկեցինք և համտեսեցինք համեղ հարիսա:

Փոխինձ ենք պատրաստում

Թթուդրիկ

Ծառատունկ

Հարիսայի ծես

Ծննդյան տոն, Վերապատրաստման 7֊րդ փուլի աշխատանքային նախագիծ

Նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակների վերապատրաստման առաջին օրն էր:Վերապատրաստվողներն էին Կոտայքի մարզի Քաղսի համայնքի մանկապարտեզի դաստիարակներ Անահիտ Վիրաբյանը և Մերի Հունանյանը: Արագ ծանոթացանք, շրջեցինք Քոլեջ-պարտեզում՝ այցելեցինք բոլոր խմբերը, եղանք ջերմոց-լաբորատորիայում,կարի արհեստանոցում, գինու արտադրամասում :

Ծանոթացան «Մանկան ծննդյան ուրախություն» ծիսական նախագծին, խաղացինք ծիսական խաղիկները:

Վերապատրաստման առաջին օր

Ծննդյան այլընտրանքային տորթեր

Նկարակալ

Գնդակախաղ

Շաքարաքլոր

Ընտանեկան նախագիծ

Խաղ-թռնոցի

Քոլեջի բակում չես կարող չնկատել աշնան գույնզգույն տերևները:Երգեցինք, զրուցեցինք, վերջում էլ հեքիաթ հորինեցիք: Աշուն

Աշուն

2-4 տարեկանները պատուհանից դիտարկում են աշնանային տեսարանը և նկարում: Նկարչական պլեներ

Դաստիարակի օրագիր

Տեխնոլոգիա

Երգ -երաժշտություն

ՈՒրախ մարմնամարզություն

Ատամհատիկի ծեսին ընդառաջ պատրաստեցինք գունավոր կերպարներով ատամներ: Ատամներին անուններ դրեցինք՝ Նիհարիկ, Ցմփորիկ, Կտկտիկ: Ատամհատիկ

Նկարում ենք ատամ

Դանեիելն ասաց.

-Ես նկարել եմ սև և սպիտակ ատամներ: Սև ատամը ցավում է, իսկ սպիտակը՝ ծիծաղացնում:

Սառան ասաց.

-Ես նկարել եմ , բերան և ատամներ,բայց գիտե ՞ք  իմ ատամները գունավոր են: Նրանք խաղացնում են և ծիծաղեցնում :

Տաթևն ասաց, որ իր ատամները լվանում է սոդայով և աղով:Լիլին էլ ավելացրեց.

-Ես սեղան եմ նկարել, որ մարդիկ նստեն սեղանի շուրջը և ատամով հաց ուտեն:

Սարգիսն էլ ասաց.

-Ավտո եմ նկարել, որ քշում են՝ ատամը կոտրվում է:

2-4 տարեկանները սիրում են նկարել:Եթե անգամ թեմա ես առաջարկում,

միևնույն է, նկարում են այն,ինչ ուզում են:

Ալիսան ասաց,որ մամայի դպրոցն է նկարել, իսկ Սոֆին՝ արջի:

Ծնողական ակումբ

Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր

Рубрика: Հաշվետվություն, Ուսումնական նյութեր

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտմբեր ամիսը սկսեցինք <<Կոմիտասյան օրեր>> նախագծով: 4 տարեկան Հեսուն Կոմիտասի <<Արև,արև>> երգը նվագեց խմբում :Հեսուի տատիկը երաժշտության ուսուցչուհի է և տանը Հեսուին դաշնամուր նվագել է սովորեցրել: Անտիվիրուս Կոմիտաս

Կոմիտասյան երգերը երգում և նվագում են տանը:

Հեսուն ուրախացած ասում է, որ տատիկը <<Արև, արև>> երգը երգել է:

Խմբում 2.5 տարեկաններն արդեն երկու ամիս է, որ հաճախում են պարտեզ: Դիտարկելով կարող եմ ասել, որ նրանց միայն դուր են գալիս Կոմիտասյան երգերն և ուրախ մարմնամարզությունը:Ռոդարիական մարմնամարզություն Ես կարողանում եմ

Առավոտյան ծես՝ կոմիտասյան երգերով

Ամեն օր լինում ենք մաքուր օդում,վազում ենք, բարձունք ենք հաղթահարում , երգում և արտասանում ենք մեր սովորած երգերն և ոտանավորները: Զբոսանք

Օր օրի ավելի ինքնուրույն ենք դառնում: 2-5 տարեկանների ամենասիրած խաղը << Տունտունիկն>> է: Ամեն օր ասում են.

-Ընկեր Աննա,կարո՞ղ ենք տունտունիկ խաղալ:

Իհարկե կարող ենք, միայն թե տունտունիկում հիմա նախաճաշի, ճաշի, հետճաշիկի, քնի ժամեր են: Ինչ՞ անել: Խաղալուց էլ բոլոր երեխաներն են ներգրավում: Մեկը մայրիկն է, մյուս հայրիկը, մյուսը հիվանդանոցի բժիշկը, մյուսը տաքսու վարորդը:Մեկը մյուսին չլսելու թատրոն

Խմբումս խելոք երեխա չկա, մեկը մյուսից<< բզիկներով> են: Բոլորն ունեն իրենց եսը, և եթե ինչ որ բան համոզեմ, պետք է անպայման զրուցեմ: Ալլենը և Դանին հաց չեն սիրում ուտել, բայց երբ ասում եմ ,որ կաթսան իրենք կտանեն խոհանոց,անմիջապես սկսում են ուտել:

Միայն տեսնեք, ինչ արագ են ուտում:

Դանիի մայրիկը պատմում է.

-Զբոսնում էինք այգում, մի խումբ տղաներ հավաքված էին, տղաներից մեկն ասաց.

-Մատրասները գցենք, նստենք:

Դանին էլ վստահ ուղղեց:

-Ներքնակ է, մատրաս չէ:

<< Սովորող-սովորեցնող >> նախագծով ծանոթացանք Կոմիտաս պապիկի մասին:

Սովորող-սովորեցնող նախագիծ

Քոլեջի առաջին կուրսի ուսանողները և պարտեզի տարատարիք խմբի երեխաները միասին երգեցին կոմիտասյան երգերը, հետո արագ մտերմացան:Սեր, հոգատարություն, ջերմություն…Խումբը խաղաղ էր և շատ հավես: Հարմար տեղավորվեցինք և մեր գրականության ուսուցչուհի Թամար Ղահրամյանին խնդրեցինք, որ Կոմիտասի մասին պատմի: Շատ հետաքրքիր էր:

Երբ Ասյան լսեց, որ Կոմիտասի հայրը կոշկակար է եղել , ասաց.

-Իմ կոշիկը մաման է առել, չեն կարել:

Ալենն ուշադիր լսում էր և ասաց, որ ինքն էլ է Էջմիածինում եղել ,բայց դրամապանակ չի գտել, բայց եթե հանկարծ դրամապանակ գտնի, Կոմիտաս պապիկի նման անպայման հետ կվերադարձնի: 4 տարեկան Լիլիին էլ շատ էր հետաքրքրում Կոմիտասի հայրիկի և մայրիկի անունները:

-Բա մայրիկի անունը Թագուհի Լիլա՞  է:

Կոմիտասի երաժշտության ներքո նկարեցինք և պատրաստեցինք ապլիկացիա: Նկարում ենք կոմիտասյան երաժշտության ներքո

Երգ երաժշտություն

Տեխնոլոգիա

Երգեցինք և հավեսով խաղացինք

Բնաձայնություն, երաժշտություն, խաղ

Կոմիտասյան օրերը նախակրթարանում

Աշնանային սերմնացան: Պղպեղը կերանք, սերմը ցանցինք և ջրեցինք:Ամեն օր կջրենք և կսպասենք , թե երբ է ծիլ տալու: Սերմնացան

Խաղողածես օրհնանքներ և ասացվածներ

Խաղողածես

Վերապատրաստման  6-րդ փուլ Սահմանափակում չկա

Սեբաստացու տոնին ըդառաջ գրում են շրջանավարտ ծնողները:

Սեբաստացու օրերին ընդառաջ

Դաստիարակի օրագիր

Մենակատար Յուրին

Դաստիարակների սեմինար-պարապմունք

Ստեղծագործական երևակայության զարգացում ,

Թումանյանի <<Ծիտը>>հեքիաթը խաղացինք բակային խաղերով: Խաղ-բեմադրություն.Ծիտը

Ինքնաշեն խաղալիք

Այլընտրանքային նկարչություն

Ուշադրության զարգացում: Մոտարիկա Ես կարողանում եմ

Ծննդյան ծեսեր