Рубрика: Նախագիծ

Աշխատանքային նախագիծ20.01.2020-24.01.2020

Ճաշացանկ

«Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր՝ ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետաքրքիր են: Պակաս բան չկա`գլորվի՛ր՝ ինչքան ուզում ես, սահիր՝ ինչքան ուզում ես, ծեփիր սրտիդ ուզածի չափով, հետքեր թող ձյան վրա, ուրիշի հետքերը կարդա, փորձեր ձյուն-սառույցով…Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»:

Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդում`բակում, թաղում, մոտակա տարածքներում:

  1. Սահարաններ- արահետներից դուրս, լանջ-սահարաններ սահել սահնակներով:
  2. Ձմեռային ցուցահանդես-քաղաք ձնաքանդակներ :
  3. Ձնագնդկիներ՝ իսկական փազլ-փողոց:
  4. Գունավոր ձնասառույց, ձնանկարչություն, ձնափորձեր…Ի՛նչ կերպարներ կստացվեն, ի՛նչ տեխնիկա կօգտագործեն, էական չէ, կարևորը ձյան և սառույցի հետ շփման հաճույքն է…
  5. Հետքեր ձյան վրա. Մի օր արջավարի, մի օր՝ կապիկավարի… բա ոտնահետքերով ինչ հեշտ է գուշակել, թե ընկերդ որ կողմ, ուր է գնացել: Հետ-հետ գնալով էլ շփոթեցնել:
  6. Ձյան մեջ թաքցնենք և փնտրենք Ձմեռ պապի քիթիկը, պարկը…
  7. Ձնե փափուկ անկողին, թավալներ, գլդորներ, ձմեռային լողավազան ձյան մեջ:
  8. Ձնասառցային ուսումնասիրություններ խոշորոցույցով դիտարկումներ դրսում ու ներսում.ինչ կլինի, եթե ձյունն ու սառույցը խումբ բերենք, ինչպիսին են, ինչ հատկություններ ունեն:
  9. Ձմեռային ֆոտոցուցահանդես՝ բոլոր տարիքի սաների, սովորողների, ծնողների ֆոտոների և այլ աշխատանքներ:
  10. Բոլոր սաները և սովորողները խմբում միշտ ունեն փոխնորդ հագուստ, խմբում՝սահնակներ: Բակերում վտանգավոր քարեր, ճյուղեր կամ այլ իրեր չկա:
  11. Դպրոց-պարտեզների համակարգողը տվյալ դպրոցի ծրագրի ղեկավարն է:
  12. Դաստիարակների ձմեռային մարզական ստուգատես:
  13. Բնագիտատեխնիկական ստուգատես
  14. Դիջիթեք 2020
    • Հունվարի 20-24
    • Ձմեռային մարզական,ռոդարիական խաղեր:
    • Ֆիզիկական զարգացում, տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն,արագ-դանդաղ, բարձր-ցածր, մեծ-փոքր:Մարմնի ճկունություն՝ գլուխկոնծի,օղակախաղ, գնդակակաղաղ:
    • ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽԱՂ
    • Բութմատն ասաց` գայլը եկավ,
    • Ցուցամատն ասաց`որտեղի՞ց եկավ,
    • Միջնամատն ասաց` սարից եկավ,
    • Մատնեմատն ասաց` եկեք փախչենք,
    • Ճկույթն ասաց` ճստլիկ եմ, պստլիկ եմ,
    • Ոտիկ չունեմ, թևիկ չունեմԻնչպե՞ս փախչեմ:
      • Տարվա եղանակները
      • Զրուցում ենք ձմռան մասին և նկարում ձմեռ:
      • Հ.Թումանյան «Ճամփորդները»
      •  Ազգային խաղեր՝ «Խաշիլ-փափա,«Թաշկինակ» « Թզուկներ-հսկաներ»
      • Ստեղծագործական երևակայության զարգացում
      • Դդմագովք, դդմի մասին հանելուկներ հորինել:
      • Դդմախոհանոց-դդմաբլիթների պատրաստում, դդմի մուրաբա:
      • « Ի՞ նչ  կլինի, եթե դդումը խոսի»
      • Բնագիտական փորձ «Սառույցը թելից կախվում է»
      • Ձմեռայի արահետ, քայլում ենք մաքուր ձյան վրա, թողնելով ոտնահետքերը
      • Այլընտրանքային նկարչությում, նկարում ենք թելով:
      • Երգեր՝  «Այլի հո», «Փափուռի», «Ծափիկ -ծափիկ»,
    • Խաղիկներ
    • Հուռին գնաց բանջարի,
    • Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
    • Խոտի տակին ծիտ եղավ,
    • Ծըլվըլալեն դուրս թռավ։
    • Ծիտը թռավ գերանին,
    • Կանաչ խոտը բերանին:
    • Հ. Թումանյան «Շունը»

ՇՈՒՆԸ

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես

Պահում եմ ես։

  • Զբոսանք
    • Զբոսնում ենք ձմեռային այգիներով և բակերով:
    • Խաղ՝ «Հողաթափեր»
    • Հունվարի 9-ին և -16ին. Բանավոր և գրավոր խոսքի մշակույթ
    • Հունվարի 13-ին և -17ին .Երաժշտաթատերական
    • Հունվար 20 ին և 23ին. 

Рубрика: Նախագիծ, Ծեսեր

Ամանորյա մարզական տոնախմբություն

Դեկտեմբերի 25-ին,ժամը 10:00-ին.

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ և ծնողներ

Ծրագրում`

Ամանորյա խաղերգ-պարերգ. «Զար,զընգը »

Ամանորյա խաղերգ-պարերգ. «Բասեն բարի»

Փաթ, փաթ, փաթիլներ

Այ քեզ, այ քեզ տոնածառ

Առաջին ձյունը (շրխկաններով, ծափերով ու դոփերով)

Ձմեռ պապի

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

Աթաբեկ Խնկոյան

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,

Փլավ կուtենք պուտուկներով,

Գդալ չկա, շերեփ չկա,

Մենք էլ կուտենք մատիկներով:

Ամանորյա մարզական խաղեր

1.«Օղակախաղ»

2.«Գնդակախաղ»

3.«Գլուխկոնծի»

4 ,Ամանորյա  ընկուզախաղեր

Հագուստ

Ձմեռ պապի գլխարկ, սպիտակ վադալասկա և կարմիր մայկա:

Հյուրասիրություն

Տարեգաթա, չրեր, չարազ, խուրմա, մրգեր, կոնֆետներ, քաղցրավենիք:

Рубрика: Без рубрики, Նախագիծ

Աշխատանքային նախագիծ

09․12.2019-27․12.2019

Ամանորյա մարզական տոնախմբություն

Ճաշացանկ 09.12.-13.12.2019

  • 8:45-9:30 —Ընդունելություն.
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում :
  • Ամեն օր ով շուտ է գալիս բացում է ամանորյա օրացույցը:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախ ամանորյա մարմնամարզությանը Ամանորյա խաղերգ-պարերգ :Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:Նախապատրաստվում ենք ամանորյա մարզական տոնախմբությանը:
    10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Ձմեռային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00-Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:

Երկուշաբթի

Նկարում ենք Ձմեռ պապ: Նամակ Ձմեռ պապին:

Խմբի ձևավորում

Երեքշաբթի

Պատրաստում ենք աղի ձողիկից փաթիլ՝ պատուհանները զարդարելու համար:

Չորեքշաբթի

Խմբի ձևավորում

Պատրաստում ենք խմորով տոնածառի խաղալիք:

Հինգշաբթի

Անսովոր տոնածառ

Ուրբաթ

Առաջին ձյունը (շրխկաններով, ծափերով ու դոփերով)

Վառվում է մեր խմբի տոնածառի լույսերը: Ամանորյա երգեր և պարեր:

16.12.2019-20.12.2019

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման ծրագիր

2019թ. 8-րդ փուլ.դեկտեմբերի 16-20

Երկուշաբթի

Թելերով տոնածառի խաղալիքի պատրաստում:

Երեքշաբթի

Տանձ ու խնձորի օր: Խաղում և ուտում ենք մրգերը:

Մրգերով ռոդարիական նախավարժանք

Մրգերով տոնածառ

Չորեքշաբթի

Ասիլ -վասիլի օր

Հինգշաբթի

Ամանորյա նկարակալներ

Ուրբաթ

Ամանորյա մարզական տոնախմբության փորձ: Մասնակցում են ծնողները:

23.12.2019-27.12.2019

Երկուշաբթի

Պասուց տոլմայի պատրաստում

Երեքշաբթի

Շարունակում ենք խմբի ձևավորումը, կախում ենք 25 փուչիկ՝ նկարներով, որպեսզի հաջորդ օրը փուչիկները պայթեցնենք և տեսնենք մեջն ինչ կա:

Չորեքշաբթի

Ամանորյա մարզական միջոցառում

Հինգշաբթի

Մեր տան տոնածառը

Ուրբաթ

Ընտանեկան ամանորյա նախագծեր

Ամանորյա խաղերգ-պարերգ. «Զար,զընգը » ուսուցում

Ամանորյա խաղերգ-պարերգ. «Բասեն բարի » ուսուցում

Փաթ, փաթ, փաթիլներ

Այ քեզ, այ քեզ տոնածառ

Առաջին ձյունը (շրխկաններով, ծափերով ու դոփերով)

Рубрика: Նախագիծ

Աշխատանքային նախագիծ 25.11.2019-29.11.2019

Ճաշացանկ 25.11.2019-29.11.2019

Դպրոցը ատամհատիկի բաց արվեստանոց

  • 8:45-9:30 —Առավոտյան ծես.Ընդունելություն.
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփվածաղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախմարմնամարզությանը միանում ենկոմիտասյան երգն ու պարը:Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00-Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:

Երկուշաբթի

Աշնանային զբոսանք

Երեքշաբթի

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

Նկարում ենք ատամ:

Զրույց ատամի մասին

Չորեքշաբթի

Տատիկները և մայրիկները պատմում են ատամհատիկի մասին:

 Հինգշաբթի

Ատամնաձև բարձեր

Գլուխկոնծիների շքերթ,ռոդարիական մարզական խաղեր

Ուրբաթ

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Հատիկ, հատիկ, ատամհատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Կուտ ուտեմ, կոտրեմ ուտեմ,
Պապոնց դռան տռճկեմ:

Ճեփ — ճերմակ եմ, սուրուլիկ եմ,
Քարից ամուր, սիրունիկ եմ,
Կոտրեմ պնդուկ, ուտեմ բադամ,
Թռնեմ, էրթամ մամիկի մառան:

  • Միասնական խաղ-թռնոցի
    Կլորիկ ու թմբլիկ եմ,
    Պստլիկ ու ճստլիկ եմ,
    Քիթս պուճուր–պուճուրիկ է,
    Աչուկներս սևուլիկ են,
    Կա՞ ինձ նման սիրունիկը:
    Չկա, չկա, չկա:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Հա թռի, թռի, թռցնեմ,
    Չիր ու չամիչ կերցնեմ,
    Մեղր ու կարագ կերցնեմ,
    Աղբյուրի ջուր խմցնեմ,
    Հա թռի, թռի, չուր ի լուս,
    Պապեն գիկա կենա դուս:

Այլընտրանքային նկարչություն.

Рубрика: Նախագիծ

Նոյեմբերի 4-15՝ նախագծային ուսուցման ստուգատես, Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը՝ կրթահամալիրի 30 տարի

Աշխատանքային նախագիծ 4.11.2019-15.11.2019

Ճաշացանկ 4.11.2019-15.11.2019

Նոյեմբերի՝4_15. Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոնը՝կրթահամալիրի 30տարի

Ծրագրում՝

  • «Թումանյանի Հեքիաթների ռադիոգիրք». ընթերցում են դաստիարակները
  • «Իմ սեբաստացի ընտանիքը», պատմում են 2-4տարեկանները և սեբաստացի ծնողները.
  • Նոյեմբերի 14-ին, ժամը`11:00-12:00 Մարզատոն /հեծանիվ, նկարչական պլեներ,վազք, գլուխկոնծի, լանջերի հաղթահարում/
  • «Պարտիզպան ծնող».Պարտիզպան ենք բոլորս։
  • Նոյեմբերի15, ժամը`11:00-12:00. Նախակրթարանի ծնողները, տատիկները և սաները մասնակցում են « Խմոր հունցեմ, գունդ սարքեմ»նախագծին . գաթա, հալվա, փոխինդ
  • «Բարի լույս» 2-4 տարեկաններ.ընտանեկան նախագծեր
  • Թթվահամտես,հարիսայի ծես ,երգ, պար…

Поделить

  • 8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է սաների ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են չորացած թափթփված աղբը, տերևները հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարըԴաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Կոմիտասյան օրեր`
  • Երգեր՝ . հացթխիկի, թթուդրիկի երգեր …
  • Հեքիաթ-ներկայացում.Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը», Ջանի Ռոդարի՝« Սակալա պակալա »
  • Խնկոյանական շարք`…
  • Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»: 
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ`…

4.11.2019-8.11.2019

Երկուշաբթի

Ռոդարիական ուրախ մարմնամարզություն :Ես կարողանում եմ հեծանիվ քշել, գլուխկոնծի տալ:

Երեքշաբթի

«Բարի լույս» ընտանեկան նախագիծ : Նկարչական պլեներ :

Չորեքշաբթի

Տեխնոլոգի /փայտիկով և խնձորով փորագրում/

Աշնանային զբոսանք, դիտարկում, զրույց

Հինգշաբթի

Կոմիտասյան երգեր<<Փափուռի>>

Ուրբաթ

Տեխնոլոգի , աշխատում ենք ոսպով և լոբով:

11.11.2019-15.11.2019

Երկուշաբթի

Ես սեբաստացի եմ: Իմ խմբում ամեն ինչ ինքնուրույն եմ անում:

Երեքշաբթի

Աշնանային զբոսանք:

Չորեքշաբթի

«Պարտիզպան ծնող» Պարտիզպան ենք բոլորս: Տնկում ենք մոշի և մալինայի անփուշ թփեր:

Հինգշաբթի

Այցելություն գինեգործության սրահ: Խաղող, չամիչ, գինի:

Որրբաթ

11:00-12:00 Նախակրթարանի ծնողները, տատիկները և սաները մասնակցում են « Խմոր հունցեմ, գունդ սարքեմ»նախագծին. գաթա, հալվա, փոխինդ:

Рубрика: Նախագիծ

Ուսումնական նախագիծ Ճամփորդություն Ագարակ

Հարգելի ծնողներ, վաղը՝  հոկտեմբերի 31-ին, ժամը 10:00-ին լինում եք խմբում:

2-4 տարեկաններն  իրենց հետ ունենում են իրենց պայուսակները:

10:00-10:20  2-4 տարեկանները պատրաստվում են ուսումնական ճամփորդության:

Յուրաքանչյուր երեխա դասավորում է իր պայուսակը:

Պայուսակի մեջ պետք է լինի մեկ շիշ ջուր, անձեռոցիկ, առաջին օգնության արկղիկը/ /բամբակ, բինտ և այլն/ ինչ հարմար է:

Ցանկալի է, որ նաև ձեզ հետ բերեք մեկանգամյա   օգտագործման պոլիէթիլենային տոպրակներ, որպեսզի երեխաներն իրենց նախաճաշը դասավորեն պայուսակների մեջ:

10:20 -11:00

   Քայլք դեպի  Ագարակ

11:00-12:00

1.Կենդանիների խնամք , ձիավարություն:

2.Անտիվիրուս Կոմիտաս

3.Հյուրասիրություն