Рубрика: Ուսումնական նյութեր, Ընտանեկան նախագիծ

Միջավայրի խնամք

Այսօր Արևելյան դպրոց-պարտեզում ջրեցինք ծաղիկները, հետո դուրս եկանք բակ և օղականերով խաղացինք:

Առցանց ընտանեկան նախագիծ: Մելիքսեթյան Էրիկը ներկայացնում է «Ես կարողանում եմ» նախագիծը:

Рубрика: Ուսումնական նյութեր

Հեքիաթ եմ ուզում պատմել

Տարատարիք խմբում ամենամեծը 5 տարեկան Հասմիկն է: Հասմիկն ուշադիր և հոգատար է 2 3 տարեկանների նկատմամբ.

Ուզում եմ հեքիաթ պատմել: Պահպանելով սոցիալական հեռավորությունն` արագ դասավորեց աթոռները և սկսեց հեքիաթ պատմել:

Խմբագրված չէ

Рубрика: Ուսումնական նյութեր

Խցաններով ինքնաշեն խաղալիք

Անձևոտ օր:Արմանը և Հասմիկը բակում մայրիկին ցտեսություն ասեցին և վազելով ներս մտան խումբ:Արագ չափեցինք ջերմությունը:Անհանգստանալ պետք չէ: 5 տարեկան Հասմիկը և իր եղբայր Արմանն արագ փոխեցին կոշիկները, հագան հողաթափերը և սկսեցին խցաններով խաղալ: Արմանի և Հասմիկի միջև սոցիալական հեռավորություն պահելը դժվար է,որովհետև քույր ու եղբայրն են:

Рубрика: Հաշվետվություն, Ուսումնական նյութեր

Հաշվետություն 20.04.2020-24.04.2020

Օրվա յուրաքանչյուր գործունեություն նման չէ հաջորդ օրվա գործունեությանը: 2-5 տարեկանները և ծնողներն արդեն համակերպվել են և հավեսով են իրականացնում «Պարտեզն ընտանիքում» նախագիծը: Ամեն օր դաստիարակ-ծնող են դառնում, դիտարկում են իրենց երեխաներին, զարգացնող խաղեր են մտածում և կազմակերպում՝ կարևորելով երեխաների առաջարկները:
Այս շաբաթ ծնողներին առաջարկեցի, որ գրեն աշխատանքային նախագիծ կամ առաջարկեն որևէ գործունեություն: Մեծամասնությունն առաջարկեց ուրախ մարմնամարզություն՝ պարզաբանելով ,որ երեխաները հավեսով են մարզվում և խաղում:Արդյունքում ամեն օր մարզվելը առողջ ապրելակերպ է: Լիլի մայրիկը մակարոնով գործունեություն առաջարկեց:Շատերն էլ ասացին,որ նախակրթարանի շաբաթական աշխատանքային նախագիծը հետաքրքիր էր, սիրով են պատրաստում տեսանյութեր: Եղան ծնողներ, որ պարզապես լռեցին:
2-5 տարեկանները սիրով և հավեսով են խաղում մակարոնով: Գիտե՞ք՝ մակարոնը ոչ միայն ուտելու համար է, այլ նաև՝ խաղալու: Գնա՛, մայրիկի հետ խանութ և տարբեր տեսակի մակարոնեղեն ընտրիր: Կե՛ր մակարոնը, գովի՛ր, հետո ընկերացի՛ր և սկսի՛ր երևակայել, խաղալ մակարոնով, պատրաստի՛ր ավտոմեքենա, վզնոց, ծաղիկ, ինչ ուզում ես:Այս շաբաթ աշխատանքային նախագիծը գրվել է դաստիարակի և ծնողի առաջարկած նախագծերով:

Ծնողի առաջարկած նախագիծ

Ամեն օր խաղում ենք

Իմ գրադարանը
Տեխնոլոգիա

Մեր օրը

Այգեգործները

Рубрика: Без рубрики, Ուսումնական նյութեր, Ընտանեկան նախագիծ

Մեր օրը

Օրվա յուրաքանչյուր գործունեություն նման չէ հաջորդ օրվա գործունեությանը: 2-5 տարեկանները և ծնողներն արդեն համակերպվել են և հավեսով են իրականացնում «Պարտեզն ընտանիքում» նախագիծը: Ամեն օր դաստիարակ-ծնող են դառնում, դիտարկում են իրենց երեխաներին, զարգացնող խաղեր են մտածում և կազմակերպում՝ կարևորելով երեխաների առաջարկները:

Ծնողի առաջարկած նախագիծ

Տոնոյան Մարի

Պետրոսյան Կառոլինա

 

Հովհաննիսյան Դավիթ

Հակոբյան Դանիել

Թութիկյան Տիգրան