Рубрика: Ուսումնական նյութեր, Վերապատրատումներ

Վերապատրաստման առաջին օր

Այսօր Նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակների վերապատրաստման առաջին օրն էր:Վերապատրաստվողներն էին Կոտայքի մարզի Քաղսի համայնքի մանկապարտեզի դաստիարակներ Անահիտ Վիրաբյանը և Մերի Հունանյանը: Արագ ծանոթացանք, շրջեցինք Քոլեջ-պարտեզում՝ այցելեցինք բոլոր խմբերը, եղանք ջերմոց-լաբորատորիայում,կարի արհեստանոցում, գինու արտադրամասում :

Ծանոթացան «Մանկան ծննդյան ուրախություն» ծիսական նախագծին, և խաղացինք ծիսական խաղիկները: Հավես և հագեցած օր էր:

Рубрика: Ուսումնական նյութեր, Վերապատրատումներ

Սահմանափակում չկա

Այսօր վերապատրաստման  6-րդ փուլի առաջին օրն էր: Վերապատրաստվող դաստիարականերն իրենց օրը անցկացրին Քոլեջում: Եղան բոլոր խմբերում , շուտ մտերմացան երեխաների հետ, միասին ճաշեցինք, խաղացինք:

Տպավորություններ վերապատրաստվողներից, լսե՛ք:


Рубрика: Ուսումնական նյութեր, Վերապատրատումներ

Կրթական բարեփոխում Հրազդանի դաստիարակների հետ

Օրը սկսեցինք ուրախ ռոդարիական մարմնամարզությամբ: Խմբավորեցինք կանաչ և դեղին գնդակները:

Գույն, թիվ, հաշիվ, մեծ, փոքր, հավասար:

Վերապատրաստվող դաստիարակները Կոտայքի մարզից էին՝ Անահիտ Խուրշուդյանն ու Լուսինե Դավթյանը:

Աշնանային պարտեզին ընդառաջ եղանք ջերմոց- լաբորատորիայում և տիկին Շողիկի հետ ցանեցինք գացանիայի սերմեր:

Ալլենն ասաց.

-Բմբուլի է նման սերմը:

Սառան ավելացրեց.

— Իմ գանգուր մազերի նման է:

-Տաթևն էլ ուրախացած ասաց .

-Որ փչենք, օդ կբարձրանա:

Վերապատրաստվող դաստիրակները և տնօրենը անսպասելի հայտնվեցին մեր խմբում:2-4 տարեկանները փորձեցին խաղացնել մեծերին:

Рубрика: Без рубрики, Նախագիծ, Վերապատրատումներ

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում.

2019թ. 5-րդ փուլ. հունիսի 17-21

«Ամառային պարտեզլողափ-լողափնյա խաղեր» ուսումնական նախագիծ

Բովանդակություն

Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր,
Նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծեր՝ այդ թվում՝
հիգիենա-ինքնուրույնություն
սննդի կազմակերպում (նախաճաշ, ճաշ)  
քուն, օրորոցային երգեր
մարզական պարապմունքներ
տեխնոլոգիական գործունեություն.
երաժշտական խաղեր.
պար, թատրոն
դաստիարակի բլոգը որպես ուսումնական գործիք,
դաստիարակի ընթերցարան: 

Աշխատակարգ    

Վերապատրաստվողը փոքր խմբերով աշխատում են Աշտարակի նախակրթարանների խմբերում:

Հունիս 17

08:45-09:30`վերապատրաստման աշխատանքային խմբի մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից. պատասխանատու՝

09:30-10:00` Աշտարակի «Արևիկ » մանկապարտեզում մասնակիցների ընդունելություն, գրանցում, աշխատանքային խմբերի ձևավորում, ընդհանուր պարապմունքի մասնակցություն, վերապատրաստման ծրագրի ներկայացում՝…

10։00-13։00. աշխատանք  Աշտարակի նախադպրոցական խմբրում՝ շաբաթվա նախագծին ծանոթություն
13։00-13։30. ճաշդաստիարակներիհետ քայլք դեպի մարզասրահ
13։30-14։30. մարզական պարապմունք .14:30-15:00. մեդիահմտությունների պարապմունք

Հունիս 18

08:45-09:30`վերապատրաստման աշխատանքային խմբի մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից. պատասխանատու՝

09:30-10:00` Աշտարակի «Արևիկ » մանկապարտեզում մասնակիցների ընդունելություն, գրանցում, աշխատանքային խմբերի ձևավորում, ընդհանուր պարապմունքի մասնակցություն, վերապատրաստման ծրագրի ներկայացում՝…

10։00-13։00. աշխատանք  Աշտարակի նախադպրոցական խմբրում՝ շաբաթվա նախագծին ծանոթություն
13։00-13։30. ճաշդաստիարակներիհետ քայլք դեպի համերգասրահ
13։30-14։30. Երգչախմբի պարապմունք.14:30-15:00. մեդիահմտությունների պարապմունք

Հունիս 19

08:45-09:30`վերապատրաստման աշխատանքային խմբի մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից. պատասխանատու՝

09:30-10:00` Աշտարակի «Արևիկ » մանկապարտեզում մասնակիցների ընդունելություն, գրանցում, աշխատանքային խմբերի ձևավորում, ընդհանուր պարապմունքի մասնակցություն, վերապատրաստման ծրագրի ներկայացում՝…

10։00-13։00. աշխատանք  Աշտարակի նախադպրոցական խմբրում՝ շաբաթվա նախագծին ծանոթություն
13։00-13։30. ճաշդաստիարակներիհետ քայլք դեպի համերգասրահ
13։30-14։30. Երգչախմբի պարապմունք. 14:30-15:00. մեդիահմտությունների պարապմունք

Հունիս 20

08:45-09:30`վերապատրաստման աշխատանքային խմբի մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից. պատասխանատու՝

09:30-10:00` Աշտարակի «Արևիկ » մանկապարտեզում մասնակիցների ընդունելություն, գրանցում, աշխատանքային խմբերի ձևավորում, ընդհանուր պարապմունքի մասնակցություն, վերապատրաստման ծրագրի ներկայացում՝…

10։00-13։00. աշխատանք  Աշտարակի նախադպրոցական խմբրում՝ շաբաթվա նախագծին ծանոթություն
13։00-13։30. ճաշդաստիարակներիհետ քայլք դեպի մարզասրահ
13։30-14։30. մարզական պարապմունք :14:30-15:00. մեդիահմտությունների պարապմունք

Հունիսի 20

08:45-09:30`վերապատրաստման աշխատանքային խմբի մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից. պատասխանատու՝
9:30`ուսումնական ժամերգություն Աշտարակի եկեղեցում
10:00`քայլք…

Աշխատանքային խմբերի ծրագրերը՝

Վերապատրաստման պատասխանատուներ՝

  • Աշխատանքային խմբերի՝
  • Տեխնոլոգիական նախագծերի՝ 
  • Երաժշտական նախագծերի`
  • Մարզական պարապմունքների՝
  • 2-5 տարեկանների խմբերի նախագծերի՝
  • Նախակրթարանի Օրացույց

Рубрика: Վերապատրատումներ

Վերապատրաստում,օր առաջին

Այսօր ապրիլ ամսվա վերապատրաստման առաջին օրն էր: Մեր գործընկերը գյումրեցի ընկեր Երանուհին էր:Առավոտյան ուրախ նախավարժանքը սկսեցինք բակում, հետո երեխաները պատմեցին
« Ծաղկազարդ » ծեսի մասին: Նանեն և Սոֆին պատմեցին, որ իրենք գնացել են եկեղեցի:Սոֆին ասաց, որ ինքը թագ է դրել:Ընկեր Երանուհին մասնագիտությամբ երաժիշտ է: Նա մեզ հետ հավեսով երգեց զատկական երգերը: