Рубрика: Без рубрики

Սանի խաղը սկսվում է միջավայրի թելադրանքով

«Մխիթար սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի նախակրթարանում իրականացրինք մանկավարժական լաբորատորիայի  կողմից մշակված «Քնի ծեսի» նոր մոդել ծրագիրը: Քնապա՞րկ, թե` ներքնակ, սավան, ձմեռային, ամառային վերմակներ: Դե հա, սովոր ենք քնի ժամին  տաք, ծանր բրդյա վերմակներով  անընդհատ ծածկել սաներին: Անգամ ծնողներն են բողոքում, որ երեխաները քնելիս չեն թողնում իրենց վերմակով ծածկել և շուտ հիվանդանում են: Դե ինչ, քնապարկն ավելի տաք ու հարմար է սաների համար: Այո, իմ դիտարկման շնորհիվ, օր օրի ավելի եմ համոզվում, որ քնապարկերն ավելի հարմար են: Մտածում էի, անհանգստանում՝ գուցե քնապարկով քնելիս երեխաները չեն կարողանա ազատ, հարմարավետ, իրենց հարմար դիրքով քնել, բայց 2-4 տարեկաններին երբեք չես կարող սահմանափակել: Իհարկե, անհրաժեշտ էր նաև քննարկումներ Ծնողական համայնքի հետ:

Ծնողների արձագանքներից.

-Շատ լավ է, ես էլ մտածում էի, թե ինչ վերմակ կարել, որ պարտեզ բերեի, ի~նչ լավ ու հարմար են քնապարկերը: Ճամփորդության էլ մեզ հետ կտանենք:

-Իմ տղան մեկ տարեկանից  հրաժարվել է օրորոցից և մեծ մահճակալին է քնել, բայց քնապարկո՞վ կքնի:

-Ինչպե՞ս ենք լվանալու, շու՞տ կչորանա:

-Վա~յ, ինչ լավ է, իմ աղջիկը չի սիրում ծածկվել:

2-5 տարեկանների «Անուշ քուն» նախագիծը պարտեզում կամ ինչպես ես եմ ասում՝ «Մուշ-մուշ քուն», իրականացնում ենք 13:00-15:00: Եթե սանն ավելի երկար է քնում՝ անուշ քուն, թող քնի, չեմ արթնացնում: Քնի ծեսը կարևոր է՝ առաջնային, պատասխանատու: Ծնողները շատ են ուրախանում, երբ երեխաները պարտեզում քնում են: Բայց դե քունը հո ստիպելո՞վ չէ, եթե սանի քունը տանի, կքնի, բայց որ չի տանում ու չի ուզում քնել, շորերը չի ուզում հանել, կամ երբ քնած է, հենց ծածկում ես, վեր է կենում, չի ուզում ծածկվել, սանի որոշումն է:  Բայց պարտեզ հաճախող սանը կամաց-կամաց  հարմարվում է պարտեզի առօրյային, հասկանում է գործունեության հաջորդականությունը: Օր օրի սաներն սկսում են իրենց ժամի հետ քնել ու արթնանալ: Շատ լավ է, որ քնում են, բայց որտե՞ղ և ի՞նչ անկողնում: Հոկտեմբերին  իրականացրինք մանկավարժական լաբորատորիայի մշակած «Նոր մոդել» քնապարկերի նախագիծը: Երբ սաներին ցույց տվեցի գունավոր սինդիպոնից կարված քնապարկերը, սկսեցին քնապարկի շղթան արագ բացել, փակել, մտնել մեջը, դուրս գալ, քնապարկը ծալել, կապել գոտիներն ու ճամփորդական ուսապարկ դարձնել և «ճամփորդել», խաղեր կազմակերպել: Ես կարողանում եմ իմ քնապարկը բացել, փակել ու դասավորել պահարանի մեջ:

Ծնողական համայնքի քնապարկի մասին կարծիքները տարբեր էին: Բայց օր օրի խմբասենյակում  քնապարկերը շատանում էին: Հ. Գևի մայրիկը պատմում էր, որ իր տղան մեկ տարեկանից մեծ մահճակալին է քնել, հրաժարվել է իր օրորոցից: Հարգելով ծնողի կարծիքը՝ ոչ մի պարտադրանք : Հասկացա, բայց մի քանի օր հետո Գևի մայրիկն ասաց, որ Գևը հավանել է քնապարկը և ուզում է պարտեզում քնապարկի մեջ քնել: Անգամ մայրիկին ստիպել է իր քնապարկի վրա ասեղնագործել իր անունն ու ազգանունը և վրան արև նկարել: Ներքնարկներ, վերմակներ այլևս պետք չէին: Շարունակվում էր ծնողական խմբի հուզող հարցերից. «Ինչպե՞ս լվանալ, շու՞տ է չորանում» բարա՞կ չէ, չեն մրսի՞:

Երկշերտ սինդիպոնից կարված քնապարկերը շատ տաք են, եթե անգամ լվանում ենք, սինդիպոնը նույնն է, չի նստում և տաքությունը չի կորցնում: Լուսավոր, տաք խմբասենյակում երբեմն սաները բացվում են, ասում` շոգ է:

Արևելյան դպրոց -պարտեզի 2-4 տարեկանների հանգիստ քունն արդեն չորս ամիս է ինչ կազմակերպվում է քնապարկերով: Դե ինչ՝ քնապարկ, ուսապարկ: Անհանգստանալ պետք չէ,  պայուսակը մոռացե՞լ եք, որ անկողինը տանեք: Քնապարկը նաև ճամփորդական ուսապարկ է: Երկու շաբաթը մեկ սաները քնապարկը փոխարինում են ուսապարկի և տանում են տուն` լվանալու: Սաներն օր օրի ավելի ինքնուրույն են դառնում.  իրենք են իրենց անկողինը հավաքում, տանում տուն ու բերում:Ես կարողանում եմ  Այո, մի´ զարմացեք, ծնողներն այլևս պայուսակների համար չեն անհանգստանում:

Լուսավոր, ընդարձակ,անվտանգ խմբասենյակ, որտեղ սաներն ազատ են իրենց գործունեության մեջ, սիրում են խաղեր հորինել և խաղալ:  Քնապարկերը նորություն էին սաների համար, բայց նրանց չէր խանգարում գունավոր քնապարկեր օգտագործեին մարզական գույք:Խմբասենյակում քնապարկերը վերածվեցին մարզական գույքի:Այո, սկզբում խմբավորեցինք քնապարկերը, դասավորեցինք ըստ գույների, հետո հեթականությամբ սկսեցինք բոլորս թռչել: Ա~յ քեզ հավես խաղ, տարատարիք խմբում բոլորը ներգրավեցին խաղին:Գույն, թիվ, հաշիվ, տրամաբանության զարգացում,տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն:

 

 

Դե բոլորիս հայտին է, որ 2-5 տարեկանները շատ են սիրում մարզական խաղեր խաղալ, գլուխկոնծի տալ: Իսկ ով է ասել , որ միայն օղակները,գնդակները և այլ իրեր կարող են մարզական գույք լինել:

Խմբասենյակում քնապարկերը վերածվեցին մարզական գույքի:Այո, սկզբում խմբավորեցինք քնապարկերը, դասավորեցինք ըստ գույների, հետո հեթականությամբ սկսեցինք բոլորս թռչել: Ա~յ քեզ հավես խաղ, տարատարիք խմբում բոլորը ներգրավեցին խաղին:Գույն, թիվ, հաշիվ, տրամաբանության զարգացում,տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն:Երբ քնապարկերը վերածվուն են մարզական գույքի

Գլուխկոնծի , լողավազան, տուն,զարմացաք, այո այստեղ է սաների ստեղծագործական աշխարհի կարողությունների ճանապարհ, անսպասելի իրից կարող ես ստեղծել քո ուզած խաղը: Քնապարկից լողավազան, տուն:

Ամեն օր նոր խաղեր են ստեղծվում: Այսօր էլ «Ով ամենաարագն ուսապարկը կհագնի» խաղը խաղացինք: Հետո էլ ճամփորդեցինք ու սկսեցինք երգել: Դավիթն ուսապարկն առաջ բերեց ու սկսեց «ակորդեոն» նվագել: Ջա~ն, հաջորդ խաղը խաղալու ենք երաժշտության պարապմունքին՝ երբ քնապարկը կդառնա երաշտական գործիք:Ով ամենարագն ուսապարկը կհագնի

Ուսապարկ, ճամփորդական քնապարկ՝ երբ ուզեմ, որտեղ ուզեմ, կարող եմ տաքուկ քնել և խաղալ:Խաղում ենք,քնապարկով ու քնում

Չուգունե ջեռակները փակվեցին լամինատե փայտերով, որը ծառայեց սաների համար ինքնաշեն խաղ: Սաները թելերն անցկացնում են փայտերի մեջ: Ո՞վ ամենաարագը թելերը կանցկացնի կամ որպես մարզական գույք, ո՞վ կարող է ցատկել: Անվտանգ միջավայր, որտեղ սանի խաղը սկսվում է միջավայրի թելադրանքով:

Ինքնաշեն խաղ

Ցատկ

Սանի խաղը սկսվում է միջավայրի թելադրանքով:Խաղայնությունն առավել կարևոր ապրում է,քամ խաղը: Հետևաբար խաղային վիճակն ազատ վիճակ է:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում յուրահատուկ են նաև նախակրթարանի խմբասենյակները՝ ընդարձակ, լուսավոր, անվտանգ: Այո, միջավայրը նպաստում է սանի երևակայությանն ու մտածողությանը, մտքի թռիչք՝ ինքնաբուխ խաղերի տարափ, մտահղացումներ: Ո՞վ ասաց, որ քնապարկերը չեն կարող դառնալ ուսապարկեր կամ մարզական գույք: Այո, սանն ազատ է, ինքնուրույն է, որի արդյունքում 2- 5 տարեկանների մոտ զարգանում է ստեղծագործելու, տրամաբանելու, հետազոտելու հմտությունը: Բանավոր խոսքի զարգացում, շփում, հանդուրժողականություն, ընկերասիրություն, համերաշխություն: Պարտադիր չէ խմբասենյակը լցնել տարիներով հավաքած խաղալիքներով կամ պաստառներով: Հավատացեք, եթե անգամ մեծ տարածություն լինի, և կրթահամալիր սաները մտնեն այդ սենյակ, իրենց խաղը կստեղծեն՝ թեկուզ վազելով, ստվերի հետ խաղալով կամ ազգային խաղեր խաղալով: Չկա վախ, տագնապ, ընկճվածություն… վա~յ, ես խաղալիք, չունեմ, չեմ ուզում, չեմ կարող, ոչ , ես կարող եմ Սա է կրթահամալիրի «բանալին»՝ Ես կարող եմ…

Рубрика: Без рубрики

Թումանյանական օրեր (նախագիծ

Անվանումը՝ Թումանյանական օրեր նախակրթարանում

Տևողությունը՝ Փետրվարի 1-19

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան և ընտանիք

Նպատակը՝

  • Ընտանեկան նախագիծ՝ «Կարդում ենք Թումանյան»:
  • Կրթահամալիրի օրացույցով այս ամիս Թումանյանական օրեր են պարտեզում և տանը:

Խնդիրները՝

  • Հովհաննես Թումանյանի հեքիաթները 2-5 տարեկանների համար` կարդում են ծնողները:
  • Ծնողները կարդում են Հովհաննես Թումանյանի իրենց սիրած ստեղծագործությունը (քառյակ,բանաստեղծություն, պոեմից հատված)
  • Ծանոթացում Հովհաննես Թումանյանի հեքիաթներին, ոտանավորներին, խոսքի զարգացում, բառապաշարի հարստացում, մտածողություն, լսելու, լսածը պատմելու կարողության զարգացում:
  • Ընտանիքի ներգրավում նախագծին

Արդյունքը՝

  • Նյութերն ուղարկում են մինչև փետրվարի 17-ը, որը կհրապարակենք բլոգում։
Рубрика: Без рубрики

Ճաշացանկի քննարկում

Արևմտյան դպրոց-պարտեզ

Դաստիարակներ՝ Աննա Հայրոյան,Մարգարիտ Հեքիմյան

Դաստիարակի օգնականներ՝ Արև Ուզունյան, Մարիանա Դարբինյան

Կամավորական աշխատող՝ Ռուզաննա Ասատրյան, Աղավնի

Երկու խմբով քննարկեցինք ճաշացանկը:

Արդյունքում համաձայնության եկանք, որ ճաշացանկից կարելի է հանել՝

Շոկոլադ / ծնողներն էլ են առաջարկում/

Մանի

Կաթնով

Խաշած բազուկ

Ոսպով ապուր

Առաջարկում ենք ճաշացանկի մեջ ավելացնել՝

Մրգերից պատրաստած յոգուրտ

Կաթնաշոռ, թթվասեր

Աղցաններ, մայրաքաղաքային աղցան

Մսով, դդմիկով կոտլետ

Այս շաբաթվա ճաշացանկի շուրջ ենք աշխատել:

Երկուշաբթի 22.02.2021

Նախաճաշ՝

Միրգ` խնձոր, բանան, վարսակի փաթիլներով շիլա (հերկուլես), պանիր, հաց։

Ճաշ`

Աղցան, հավով֊բրնձով փլավ, հաց, պանիր։

հետճաշիկ՝

Թխվածքաբլիթ զեբրա, հալվա, հաց, մածուն։

Երեքշաբթի 23.02.2021

Նախաճաշ՝

Միրգ՝ բանան, նարինջ,ձվածեղ, թեյ, պանիր, հաց։

Ճաշ՝

Գազար, թթվասեր, մսով բորշչ, հաց, պանիր։ /Թթվասերի գրամները շատանան, քանի որ երեխա կա բորշ չի ուտում, միայն հաց ու թթվասեր է ուտում/

Հետճաշիկ՝

Աղցան, կարտոֆիլով կարկսնդակ

Չորեքշաբթի 24.02.2021

Նախաճաշ՝

Միրգ՝ խնձոր, նարինջ, թթվասեր,կաթնաշոռ

պանիր, հաց։ /Կաթնովի փոխարեն կաթնաշոռ,թթվասեր։

Ճաշ՝

Կաղամբ, մսով խճողակ, պյուրե, հաց, պանիր։

Հետճաշիկ՝

Մածուն, թթվասեր, հնդկաձավարով փլավ,
հաց, պանիր։

Հինգշաբթի 25.02.2021

Նախաճաշ՝

Միրգ՝ խնձոր, բանան, թեյ, ջեմ, կարագ, պանիր, հաց։

Ճաշ՝

Մածուն, վերմիշելով փլավ,
հաց։

Հետճաշիկ՝

Թխվածքաբլիթ, սպաս, հաց, պանիր։ / Շոկոլադի փոխարեն թխվածքաբլիթ/

Ուրբաթ 26.02.2021

Նախաճաշ՝

Միրգ՝ բանան, խնձոր, կակաո, բիսկվիթ, պանիր, հաց։

Ճաշ՝

Գազար, կոլորակով ապուր, հաց, պանիր։

Հետճաշիկ՝

Մածուն, հաց, վերմիշիլով փլավ։

Տնտեսական ապրանքներից ավելացնել անձեռոցիկները

Рубрика: Без рубрики

Իմ նոր խաղալիքը

Նոր ուսումնական տարին սկսեցինք նոր խաղալիքներով:Շուշանեն, Արենը և Տիգրանը հետաքրքիր խաղեր էին բերել և սիրով , հավեսով խաղում էին:Խմբի խաղալիքը բոլոր երեխաների խաղալիքն է:Իմ խաղլաիքը քո խաղալիք ն է: Ընկերասիրություն,հաղորդակցում,շփում:

Рубрика: Հաշվետվություն

Հաշվետվություն 25-29

Այս շաբաթ սկսեցի «Ես սեբաստացի եմ» նախագծով:Դաստիարակի օրագրում ամեն շաբաթ ներկայացնելու եմ նոր սեբաստացիներին:

Ես սեբաստացի Աստղիկ Բլեյանն եմ

2-4 տարեկանները սիրում են իրենց տան մասին պատմել:Երբ գնում են տուն, ինչ են անում:Ամեն օր զբոսանքը, նախավարժանքը,նախաճաշն իրականացնում ենք բակում:Խմբասենյակը մեզ համար թե’ բացօթյա ագարակն է, թե’ այգին, թե’ լողափը, որտեղ խաղում և ստեղծագործում ենք:Մեղրածեսին ընդառաջ մեղրով թխվածքաբլիթ պատրաստեցինք, հետո ալյուրով նկարչություն արեցինք: Գույն, թիվ, հաշիվ,տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն, ինքնուրույնություն, ստեղծագործական, երևակայության, զարգացում,տրամաբանություն, շփում, հաղորդակցում: Ամեն օր տարբեր գործունեութամբ աշխատում եմ նպաստել այս խնդիրների լուծմանը: Բայց խմբում ունեմ չարաճճի և կամակոր երեխաներ:Մեկը հաց ուտելիս սեղանի մոտ չի ուզում նստել և հացը ձեռքին խմբասենյակում ման է գալիս, փշուրները թափում, մյուսը գոռում է, խաղալիքի համար լացում, ուրիշի ձեռքի խաղալիքն ուզում:Անգամ կծում է, որ իր ուզած խաղալիքը վերցնի: Դաստիարակչական աշխատանքները փորձում եմ իմ օրինակով և խոսքով բացատրել:Հուսամ ամեն ինչ կհարթվի:Ծնողներն էլ տանը պետք է աշխատեն:Դաստիարակ- ծնող-երեխա հարաբերությունը միայն կօգնի այս խնդիրների լուծմանը:

Գլուխկոնծի,զբոսանք

Երկրաչափական պատկերներ

Ռոդարիական խաղեր

Մեղրաշարք,Արևմտյան դպրոց-պարտեզ

Մրգային աղցան

Մեղրածեսին ընդառաջ

Հաշվետվություն 17.08-21.08

Հաշվետվություն 10.08-14.09

Հաշվետվություն03.08-07.08

Рубрика: Ճաշացանկ

Ճաշացանկ31.08.20թ. -04.09.2020թ.

Երկուշաբթի

Նախաճաշ՝

  • միրգ`խնձոր, դեղձ
  • պանիր
  • ձու, կարագ
  • հաց

Ճաշ՝

  •  պղպեղ, վարունգ
  • հավով, բրնձով ապուր
  • հաց, պանիր

Հետճաշիկ՝

  • լոլիկ
  • վերմիշելով փլավ
  • հաց, մածուն, թթվասեր

Երեքշաբթի

Նախաճաշ՝

  • միրգ՝ ձմերուկ, խնձոր, հոն
  • բիսկվիթ
  • պանիր, հաց

Ճաշ՝

  • վարունգ, լոլիկ
  • մսով, կարտոֆիլով սոուս
  • պանիր, հաց

Հետճաշիկ`

  • աղցան
  • հաց, թթվասեր
  • հնդկաձավարով փլավ

Չորեքշաբթի

Նախաճաշ՝

  • միրգ՝ դեղձ, սալոր
  • բրնձով շիլա
  • պանիր, հաց

Ճաշ՝

  • թթվասեր, վարունգ
  • մսով բորշչ
  • պանիր, հաց

Հետճաշիկ՝

  • մածուն,
  • կաթնաշոռով գաթա
  • հաց

Հինգշաբթի

Նախաճաշ՝

  • միրգ՝ խաղող, դեղձ
  • թթվասեր, կարագ, կոմպոտ
  • պանիր, հաց

Ճաշ՝

  • աղցան
  • մակարոնով փլավ
  • շոգեխաշված հավի կրծքամիս
  • հաց, մածուն

Հետճաշիկ՝

  • սպաս
  • վարունգ
  • հաց,  պանիր

Ուրբաթ

Նախաճաշ՝

  • միրգ՝ դեղձ, խնձոր
  • ալլադի, կոմպոտ
  • պանիր, հաց

Ճաշ՝

  • վարունգ, լոլիկ
  • մսով կարտոֆիլով սոուս
  • հաց, պանիր

Հետճաշիկ՝

  • աղցան
  • բրնձով, ոսպով փլավ
  • հաց
Рубрика: Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ 31.08-04.09

Արտակարգ ռեժիմում գործող 2-5 տարեկանների աշխատանքի կարգը

ՀՀ ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 74
14 մայիսի, 2020 թվական

Ջերմաչափում

Ճաշացանկ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցի նախակրթարանը կգործի հետևյալ աշխատակարգով։ 

  • Խմբի քանակը՝ մինչև 10 սան, խմբում աշխատելու է երկու դաստիարակ։
  • Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։
  • Դաստիարակներից մեկը 8։45 սկսում է ջերմաչափումը, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում և մտնում խմբասենյակ։ Տվյալները լրացվում են էլմատյանում։
  • Դաստիարակն օդափոխում է խմբասենյակը և ախտահանում բռնակները, սանհանգույցը, խոհանոցը…

9։00-ին երկու դաստիարակները Արև Ուզունյանի և Աննա Հայրոյանի խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5 տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։

  • Սանին ընդունում է դաստիարակներից մեկը խմբասենյակի արտաքին դռան մոտ, (խմբասենյակի դպրոցի ներսի կողմից դուռը փակված է և այդ կողմից դաստիարակները սաներին չեն ընդւոնում, ծնողներին նախապես տեղեկացրել ենք) դաստիարակը դիմակով, ձեռնոցներով մոտենում է դռանը, առանց սանին ներս թողնելու և ինքը դուրս գալու ջերմաչափում է, եթե սանը ջերմություն չի ունենում, դրսում հրաժեշտ է տալիս ծնողներին, մտնում է խումբ։ Ջերմություն ունենալու դեպքում ծնողների հետ վերադառնում է տուն:
  • Ծնողի մուտքն արգելվում է խմբասենյակ, արգելվում է, որ միաժամանակ երկու ծնող մոտենան խմբասենյակի դռանը: Ծնողների հանդիպման դեպքում նրանցից ավելի ուշ եկողը սպասում է բակում՝ պահպանելով անվտանգ տարածությունը:
  • Խմբում սանն ինքնուրույն զգեստափոխվում է, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
  • Դաստիարակը գրանցաթերթիկում նշում է սանի ջերմաչափման արդյունքները:
  • Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
  • Քնի ժամին ախտահանվում է հարթակը, և 1.5 մետր հեռավորության վրա բացվում են անկողինները։
  • Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
  • Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
  • դաստիարակները սնունդն ընդունում են իրենց խմբասենյակի ներքին դռան մոտից՝ առանց սենյակից դուրս գալու: Սնունդը բերում է խոհարարը:
  • Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
  • Սնունդը կազմակերպվում է խմբասենյակում՝ յուրաքանչյուր սեղանին նստեցնելով երկուական սանի:
  • Սնունդն ընդունելուց առաջ սաները լվացվում են, սեղաններն ախտահանվում են:
  • Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով՝ յուրաքանչյուր անգամ լվանալով և ախտահանելով ձեռքերը։
  • Խմբասենյակը մշտապես օդափոխում է, և կազմակերպում սաների զբոսանքը։
  • Զբոսանքի գնալիս սաները և դաստիարակները զգեստափոխվում են, իրենց հետ վերցնում են ախտահանող հեղուկներ, անձեռոցիկներ:
  • Զբոսանքի ժամանակ կողմնակի մարդկանց մոտենալն արգելվում է։
  • Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։

Սանի ճանապարհում

  • Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին, գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
  • Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
  • Դաստիարակի բլոգում հրապարակվում է կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը:
  • Օգոստոսի 31
  • Ռոդարիական խաղեր օղակներով: Մեջ-դուրս:
  • Սեպտեմբերի 1
  • Ընդունելությունը մրգերով
  • Միրգ ուտոցի, գլորոցի, չրոցի:
  • Մրգային կերպարներով ապլիկացիա:
  • Սեպտեմբերի 2
  • Թելերով տիկնիկների պատրաստում:
  • Սեպտեմբերի 3
  • Ծննդյան ծեսի նախապատրաստում:
  • 65 հատ փողինձի պատրաստում: Տարոսիկ փոխինձները կհյուրասիրենք սեպտեմբերի 4-ին:
  • Սեպտեմբերի 4
  • Այլընտրանքային ծննդյան տորթ:
  • Ձմերուկով, մրգերով տորթի պատրաստում:
  • Ծննդյան շնորհավորանք:

Շաբաթվա ոտանավոր

Աթաբեկ Խնկոյան

Մեղու

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես,
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Рубрика: Ուսումնական նյութեր, Դաստիարակի օրագիր

Ես սեբաստացի Աստղիկ Բլեյանն եմ

Ես սեբաստացի Աստղիկ Բլեյանն եմ: Դաստիարակի օրագիր վաղուց չէի գրել:Սպասում էի, որ նոր սեբաստացի սաներից սկսեի:Կորոնավիրուսը սահամանափակել էր շփվելու, խաղալու 2-4 տարեկանների սահմանը:Ընտանեկան նախագծերը հետաքրքիր էին:Ծնողն էր սկսում պատմել երեխաների արտահայտած խելացի, տրամաբանական մտքերը և զվարճալի պատմությունները:Մի տեսակ կարոտել էի իմ հեղինակային դիտարկման, հետազոտական աշխատանքը:ՈՒզում եմ մի նախագիծ մշակել և ամեն ամիս երեխայի զարգացման որևէ լավ կամ «վատ» արարք արձանագրել , աշխատանքային նախագծերի մեջ ներառել:

Այսօր «Ես սեբաատացի եմ » նախագծում ներկայացնում եմ Աստղիկ Բլեյանին: Աստղիկը դեռ 2 տարեկան չկա, բայց չի լացում:Հիմա շատերը կասեն.

— Ո՞նց չի լացում, չէ՞ որ փոքր է:

Այո, չի լացում:Մոռանու՞մ եք, որ նրան մեծացնում է ազատ մանկավարժ մայրիկը , դե էլ չեմ ասում հայրիկի մասին:Ազգանունն էլ գիտեք ու կասեք.

— Մեր շատ սիրելի տիար Բլեյանի աղջիկն է:

Մեծամտություն թող չթվա,բայց նորից եմ ասում ՝գեն, գեն…Մարդամոտ, բարի Աստղիկը շրջապատված է բոլորի սիրով: Մի անգամ համակարգիչը միացրեցի,հանկարծ Աստղիկը տեսավ տիար Բլեյանի նկարը, սկսեց ծափ տալ և ասաց.

-Պապան:

Հաց ուտելու ժամին, երբ հացը տեսնում է, ասում է.

-Լավաշ, լավաշ:

Հասկանում եմ Աստղիկի լեզուն՝ լավաշ է ուզում:

Մի օր էլ, երբ Շուշանեն կծել էր Աստղիկին ,Աստղիկը գնում էր, գալիս և ասում.

-Շուշանի’կ, կորի’ր, կորի’ր:

Խմբի 4 տարեկան Ալենը շատ հոգատար է: Երբ դուրս ենք գնում, միշտ ուշադիր է, բռնում է Աստղիկի ձեռքը և օգնում է Աստղիկին:Մի անգամ Աստղիկը չուզեց Ալենի ձեռքը բռնել: Ալենը սկսեց լաց լինել:

-Ընկե’ր Աննա,ուզում է, որ գրկեք, բայց ես ուզում եմ Աստղիկի ձեռքը պինդ բռնել, որ չընկնի:

Աստղիկի հետ հաճախ եմ «Ճվիկ» խաղում, բայց երբ եղբորը՝ Դավիթին է տեսնում,միանգամից վազում է նրա մոտ: Հոգատար Դավիթն էլ գրկում է և սիրում իր քույրիկին:

-Դե սպասեք, մի քիչ էլ մեծանամ, — հաստատ ասում է Աստղիկը ,- հետո ինչ, որ հողաթափերով եմ ուզում քնել: