Рубрика: Նախագիծ

Աշխատանքային նախագիծ

16.09.2019-20.09.2019

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստում

Աշնանային պարտեզ

Ճաշացանկ 02.09-13.09.2019

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն.
  • Սաների ուսումնական գործունեությունը սկսվում է տնից-նախակրթարան ճանապարհից:  Նրանք ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը,կերակրում են ծովախոզուկներին :Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00 -Մարզական«Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:

Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: 

  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-12:00 Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն,օրվա ամփոփում, տուն ճանապարհել
  • Երկուշաբթի — Մրգերից, բանջարեղենից առանձնացնում և դիտարկում ենք սերմերը:Խոշորացույցով դիտարկում և նկարագրում ենք մեծ,փոքր, ծանր, թեթև սերմերը:
  • Երեքշաբթի — Ռոդարիական ուրախ մարմնամարզություն: Գնդակները դասավորում ենք ըստ գույների:Սերմանացան ջերմոց -լաբորոտորիայում տիկին Շողիկի հետ
  • Կերակրում ենք կենդանիներին:
  • Չորեքշաբթի -Ես կարողանում եմ մեծ հեծանիվ քշել:
  • Հինգշաբթի- Այընտրանքային նկարչություն : Նկարում ենք բակի մեծ քարերի վրա: Ռոդարիական խաղ<< Արահետ>>
  • Ուրբաթ — Մրգերով, բանջարեղենով տիկնիկային թատրոն:

Սեմինար պարապմունք

Դաստիարակների սեմինար պարապմունք 

  • Երկուշաբթի .13։30-14։30. Կենդանիների խնամք, պատասխանատու՝Էդմոն Փաշինյան:
  • Հինգշաբթի. 13։30_14։30. Մարզական պարապմունք, պատասխանատու՝Անդրանիկ Դարբինյ

Նախագծեր`

Ծիտ եմ, ծիտ եմ,

Ծլվլում եմ,

Ճիկ-ճիկ-ճիկ,

Ոստոստում եմ,

Թռչկոտում եմ,

Տիկ-տիկ, տիկ,

Արի, թևիկ,

Արի փետրիկ,

Որ ես դառնամ

Փոքրիկ ծիտիկ,

Փոքրիկ ծիտիկ,

Պիծիկ միծիկ,

Թըռռ…

Ծափխաղեր –ձեռնախաղեր

Ծափիկ-ծափիկ
Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Բակային, ազգային, շարժուն խաղեր

Թզուկներ և հսկաներ

Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն  ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում,  բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:

Реклама
Рубрика: Ուսումնական նյութեր, Դաստիարակի օրագիր

Դաստիարակի օրագիր

Անաիսան նոր սեբաստացի է: Դեռ ամեն օր առավոտյան լաց է լինում:Խաղում ենք, ցրուցում ենք ,հարցնում եմ.

-Անաիսա ջան, դու քույրիկ, եղբայր ունե՞ս :

Աչքերը մաքրելով ասաց` չէ:

-Բայց ուզու՞մ ես քույրիկ ունենալ:

Անաիսայի աչքերը փայլեցին:

-ՈՒզում եմ:

-Իսկ անունն ի՞նչ դնենք` Մերի, Սոնա…

-Չէ:

-Իսկ ի՞նչ դնենք:

-Փուչիկ…

Խմբում << Այ իմ գնդակ>> երգի երաժշտությունը էր հնչում : Ես հարցրեցի.
-Ո ՞ր երգն է:

Սառան ուրախացած ասաց.

-Կարմիր գլխակը:

Рубрика: Ուսումնական նյութեր

Մրգային աղցան

Նախաճաշին պատրաստեցինք մրգային աղցան: Մրգերը հաշվեցինք, խմբավորեցինք,կտրատեցինք, բաժանեցինք երկու հավասար մասի : Աղցանը լցրեցինք բաժակների մեջ և հավեսով կերանք: Միրգ չուտող երեխաներն էլ սկսեցին ուտել:

Рубрика: Հաշվետվություն

Հաշվետվություն 09.09.2019-13.09.2019

Սեպտեմբերի 09.09.2019-13.09.2019

Սեպտեմբերին նոր ընդունված Անաիսան և Ասյան արդեն լաց չեն լինում: Նոր սեբաստացիներն արագ ընտելացան պարտեզային միջավայրին:

Ես սեբաստացի եմ

Առավոտյան ընդունելությունը բակում է: Խոշորացույցով դիտարկեցինք ծաղիկները,քարերը:Պարզեցինք,որ երբ խոշորացույցով նայում ենք, ամեն ինչ մեծ է երևում:Զարմանք հրճվանք:Երեկոյան Հեսուն,Տիգրանը խնդրեցին ծնողներին,որ իրենց համար խոշորացույց գնեն: Առավոտյան ծես

Տարատարիք խմբի ամենաուրախալի և զվարճալի գործունեությունն ուրախ մարմնամարզությունն է: Մեր նվեր ստացած գնդակներով խաղացինք Ռոդարական խաղ: Նպատակը՝ գույների ճանաչում, ուշադրության զարգացում: Ուրախ մարմնամարզություն

Խմբիս 4 տարեկանները շատ են սիրում բնագիտական փորձերը: Սարգիսը ասում է

-Ընկեր Աննա, այսօր փո ՞րձ անելու ենք, ես ֆոկուզների խնդիրները շուտ եմ գտնում:Բնագիտական փորձ

Աշնանայի համեղ մրգերով ամեն օր համտեսում ենք,հաշվում, աղցան պատրաստում:

Նախաճաշին պատրաստեցինք մրգային աղցան: Մրգերը հաշվեցինք, խմբավորեցինք,կտրատեցինք, բաժանեցինք երկու հավասար մասի : Աղցանը լցրեցինք բաժակների մեջ և հավեսով կերանք: Միրգ չուտող երեխաներն էլ սկսեցին ուտել: Մրգային աղցան

Ազգային բակային խաղ

Թզուկներ և հսկաներ

Դաստիարակի օրագիր

Ծննդյան ծես

Ուղղի եթեր 1

Ուղղիղ եթեր 2

Ուղղիղ եթեր 3

Ուղղիղ եթեր 4

;