Рубрика: Ուսումնական նյութեր

Նոր Սեբաստցիները

Նոր Սեբաստացիները`Անաիսան, Տիգրանը, Նարեկը և Իրինան պատմում են իրենց մասին: Անաիսան այսօր լաց եղավ, բայց տեսեք ինչ համով է բլբլում: Նա սիրում է միշտ ուշադրության կենտրոնում լինել: -Ես Անաիսան եմ, շատ լավ եմ անում.երբ ուզում եմ լացել, լացում եմ, երբ ուզում եմ արտասանել, արտասանում եմ, ու բոլորն ինձ սիրում են:

Գրիգորյան Անաիսա /2,5տ/

Տիգրանը շատ է սիրում կենդանիներին կերակրել: Կազմակերպված , հանգիստ, խելացի 4 տարեկան տղան չցանկացավ քնել:Երբ անկողինը տեսավ, սկսեց լաց լինել և ասաց.

-Սա իմ անկողինը չէ, եղբորինս է, ես չեմ քնի:

Տիգրանը իր տանը պատրաստվում է պարտեզ գնալ:

Թութիկյան Տիգրանը/3տ/

Նարեկը հանգիստ, զուսպ, խելացի տղա է, բայց սիրում է խմբասենյակից դուրս գալ, վախ չունի:

Սինդոյան Նարեկ / 3տ/

Իրինան համեստ,հանգիստ, ընտանիքի դաստիարակություն ստացած գեղեցկուհի է , բայց չի սիրում նկարվել: Մնացականյան Իրինա /3տ/