Рубрика: Ուսումնական նյութեր, Վերապատրատումներ

Կրթական բարեփոխում Հրազդանի դաստիարակների հետ

Օրը սկսեցինք ուրախ ռոդարիական մարմնամարզությամբ: Խմբավորեցինք կանաչ և դեղին գնդակները:

Գույն, թիվ, հաշիվ, մեծ, փոքր, հավասար:

Վերապատրաստվող դաստիարակները Կոտայքի մարզից էին՝ Անահիտ Խուրշուդյանն ու Լուսինե Դավթյանը:

Աշնանային պարտեզին ընդառաջ եղանք ջերմոց- լաբորատորիայում և տիկին Շողիկի հետ ցանեցինք գացանիայի սերմեր:

Ալլենն ասաց.

-Բմբուլի է նման սերմը:

Սառան ավելացրեց.

— Իմ գանգուր մազերի նման է:

-Տաթևն էլ ուրախացած ասաց .

-Որ փչենք, օդ կբարձրանա:

Վերապատրաստվող դաստիրակները և տնօրենը անսպասելի հայտնվեցին մեր խմբում:2-4 տարեկանները փորձեցին խաղացնել մեծերին:

Оставьте комментарий